Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 17)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Անգոլա՝ Հերոսների օր, ԱՄՆ՝ Սահմանադրության օր, Ուկրաինա՝ Փրկարարների օր, Չիլի՝ Խուասոյի ազգային օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1882 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ-ն:

1908– ծնվել է ճանաչված ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, («Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր», «Մայր Հայաստան» արձանը «Հաղթանակ» զբոսայգում):

1918 – ծնվել է լեզվաբան Աշոտ Աբրահամյանը:

1920 – ծնվել է բնանկարիչ Արտաշես Աբրահամյանը:

1925 –ծնվել է խորհրդային կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանը:

1964– վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան  Ցոլակ Ամերիկյանը:

1992– Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել:

2004- Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով ազատ է արձակվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որին «մասնակի ներում» է շնորհվել, ինչը մեկ տարվա փորձաշրջան է ենթադրում: 

2007- Բաքվում Հեյդար Ալիևի անվան մարզահամալիրում,սկսվել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի մարզիկները:

2008-Լոնդոնում տեղակայված «Eurasia House International»-ի հիմնադիր նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ընտրվել է Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նախագահ:  

2013-Ռուսաստանի մայրաքաղաքում օծվել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցին և բացվել է եկեղեցական համալիրը:

2016-«Իսկանդեր M» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը ցուցադրվել է Հայաստանի անկախության 25-ամյակի զորահանդեսի փորձի ժամանակ:

2018-Քննչական կոմիտեն ու ոստիկանությունը շուրջ 7 ժամ խուզարկություն են իրականացրել «yerevan.today» լրատվամիջի խմբագրությունում և առգրավել  խմբագրության մի քանի համակարգիչների հիշողության կրիչները։ 

2019 - Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

14 - Տիբերիոս Կլավդիոս Ներոնը դարձել է Հռոմի կայսր և ընդունել Տիբերիոս Կեսար Ավգուստ անունը։

335 — թագավոր Կոնստանտինի հրամանով Երուսաղեմում ուխտավորների համար բացվել է Քրիստոսի դամբարանը:

1156 —ստեղծվել է Ավստրիական հերցոգությունը:

1394 —թագավոր Կարլ 6-րդի հրամանով Ֆրանսիայից արտաքսվել են հրեաները:

1598 —հերետիկոսության մեջ մեղադրվող Ջորդանո Բրունոյի գործը Վենետիկից հանձնվել է Հռոմին:

1598 —հոլանդացի նավաստիները կրկնակի հայտնագործել են մի կղզի, որին անվանել են «Մավրիկիա»:

1630– հիմնադրվել է Մասաչուսեթս նահանգի կենտրոն Բոստոն քաղաքը:

1665 –Լոնդոնում սկսվել է Ժանտախտի մեծ համաճարակը(1665—1666), որի արդյունքում մահացել է քաղաքի բնակչության 20 %-ը՝ մոտ 100 000 մարդ:

1787–Ֆիլադելֆիայում Սահմանադրական Կոնվեցիան ընդունել է  ԱՄՆ-ի սահմանադրությունը, որը համարվում է առաջին ժամանակակից սահմանադրությունը: 

1789- անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելը հայտնաբերել է Սատուրնի արբանյակ Միմասը:

1793 —Ֆրանսիայում ընդունվել է  «կասկածելիների մասին օրենքը, ըստ որի՝ ով չի ստացել հուսալիության մասին վկայական հանդիսանում է ժողովրդի թշնամի»:

1826 –ծնվել է  գերմանացի մաթեմատիկոս Բեռնարդ Ռիմանը:

1832 –ծնվել է բժիշկ-թերապևտ, հասարակական գործիչ, ռուսական բժշկության դասական Սերգեյ Բոտկինը:

1857– ծնվել է ռուս նշանավոր գիտնական Կոնստանտին Ցիալկովսկին, որը  համարվում է հրթիռների և տիեզերագնացության հայրերից մեկը:

1871 - Ալպերում բացվել է 13 կիլոմետրանոց Մոն-Սենի թունելը:

1910 —Լոնդոնում բժիշկների կողմից կարծիք է հնչել, որ եթե լուսնոտների քանակը շարունակի ավելանալ նույն տեմպերով, ապա 40 տարի անց հոգեկան հիվանդների թիվը ավելի մեծ կլինի քան բանական մարդկանց թիվը:

1917– ծնվել է ռուս նշանավոր ռեժիսոր, դերասան, Տագանկայի թատրոնի հիմնադիր, ռուսական թատրոնի նշանավոր գործիչ Յուրի Լյուբիմովը:

1922 –Բեռլինում աշխարհում առաջին անգամ կինոթատրոնում ցուցադրվել է ձայնային կինոնկար:

1959 - Կուբայից արտաքսվել են 131 հոգևորական:

1988– Սեուլում մեկնարկել է Ամառային 24-րդ Օլիմպիական խաղերը:

1994– վախճանվել է ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա ու սոցիոլոգ Կարլ Փոփերը:

1991 - Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Հարավային և Հյուսիսային Կորեաները դարձել են Միավորված ազգերի կազմակերպության անդամներ։

2001 —չեչեն անջատողականները փորձել են զավթել Գուդերմեսը:

2001 —վախճանվել է վրաց խորհրդային հանրահայտ ֆուտբոլիստ և մարզիչ Դավիթ Ղիփիանին: 

2006 —Մերձդնեստրում կայացել է անկախության հանրաքվե:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին
Ամենադիտված