Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ -Հոգեկան առողջության համաշխարհային օր, Տեսողության համաշխարհային օր, Եվրամիություն` Մահապատժի դեմ պայքարի եվրոպական օր, Կուբա` Իսպանիայից ազատագրվելու պայքարն սկսելու օր, Լեհաստան` Ծառատունկի օր, Ուկրաինա՝Ստանդարտիզացիայի և մեթրոլոգիայի ոլորտում աշխատողների օր, Ֆիջի` Ֆիջիի անկախության օր, Հայաստան՝ Քիմիական զորքերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1725 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա Համանդանցին: 1871 – վախճանվել է ազգային-ազատագրական և մշակույթի գործիչ Խաչատուր Լազարյանը:

1903 – ծնվել է հայ խորհրդային տնտեսագետ Աշիկ Մանուկյանը:

1908 – ծնվել է Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանը:

1909 – ծնվել է պատմաբան Հայկազ Ժամկոչյանը:

1913- օսմանյան կառավարությունը պաշտոնապես տեղեկացրել է ռուսական կողմին, որ ինքը պատրաստ է հայկական վիլայեթներում իրագործել բարենորոգումների որոշված ծրագիրը:  

1935 –վախճանվել է հայ խորհրդային ինժեներ-էներգետիկ Հովհաննես Մելիք-Փաշաևը։

1947 –վախճանվել է նկարիչ և դիզայներ Արշակ Ֆեթվաճյանը:

1955– վախճանվել է արձակագիր, թարգմանիչ Լյուսի Թարգյուլը։

1973 – վախճանվել է կոնյակագործ Մարգար Սեդրակյանը:

1982 –ծնվել է  փոփ երգիչ Արամեն (Եղիազարյան Արամ):

1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ստեփանակերտը ռմբակոծելուց հետո Մալիբեյլի գյուղի տարածքում խփվել է երկրորդ ադրբեջանական Су-25-ը, օդաչուն չի հասցրել կատապուլտի ենթարկվել:

-ավարտվել է հայաստանի զինված ուժերի քիմիական զորքերի կազմավորումը:

2006-ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում բացվել է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը:

2007- ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձևին:

2009- Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում երեկոյան Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրվել են երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև  դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները:

2011 –վախճանվել է  հագուստի դիզայներ Ռեյ Աղայանը:

2012-Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են:

2020-Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման մասին, սակայն երեկոյան հրետակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և Մարտունին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

680 —կայացել է Կերբելի ճակատամարտը, որը սովորաբար դիտարկվում է որպես իսլամի սուննի և շիա ճյուղերի բաժանման սկիզբ:

732– տեղի է ունեցել Տուրի ճակատամարտը, որտեղ  Ֆրանկերի հաղթանակը դիտարկվում է որպես մահմեդականներին Եվրոպայից դուրս քշելու շրջադարձային կետ:

1659– վախճանվել է հոլանդացի նշանավոր ծովագնաց, հետազոտող Աբել Թասմանը:

1684– ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ և գծանկարիչ, ռոկոկո ոճի հիմնադիրներից մեկը համարվող Անտուան Վատտոնը։

1731 –ծնվել է  բրիտանացի փիլիսոփա, ֆիզիկոս և քիմիկոս Հենրի Կավենդիշը, որը բացահայտել է ջրի բանաձևը և «չափել» երկրագնդի կշիռը:

1780 – Կարիբյան ծովում սկսվել է մեծ մրրիկ, որը տևել է 6 օր, ավերվածությունների հետևանքով զոհվել են  մոտ 27 000 մարդ։

1789 —հեղափոխական Ֆրանսիայում պետականացվել է եկեղեցական գույքը:

1810 – ծնվել է բասկ հայտնի գիտնական, ազգագրագետ, հրապարակախոս, արձակագիր, հասարակական, քաղաքական գործիչ Ժոզեֆ Ագուստին Շաոն:

1813– ծնվել է իտալացի հռչակավոր կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդին («Աիդա», «Տրուբադուր», «Տրավիատա»)։

1837 –վախճանվել է ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստ Շառլ Ֆուրիեն:

1846-անգլիացի աստղագետ Ուիլյամ Լասսերի կողմից հայտնաբերվել է Նեպտունի ամենամեծ արբանյակ Տրիտոնը:

1861 –ծնվելէնորվեգացիբնախույզՖրիտյոֆՆանսենը:

1865- ամերիկացի ջոն Ուեսլի Հայատը արտոնագրել է սինթետիկ նյութից պատրաստված բիլիարդի գնդիկը:

1875 —վախճանվել է ռուս գրող, դրամատուրգ, ԿոզմաՊրուտկովի կերպարի ստեղծող Ալեքսեյ Տոլստոյը:

1894 –ծնվել է ռուս խորհրդային հասարակական գործիչ, արձակագիր Պյոտր Իգնատովը:

1918-իրլանդական ծովում գերմանական SM UB-123 նավը տորպեդահարել և խորտակել է անգլիական մարդատար «Լանստերն» նավը ,որի արդյունքում 500 մարդ է զոհվել:

1919 —Անտանտան և ԱՄՆ-ը հայտարարել են ԽՍՀՄ-ի տնտեսական շրջափակում սկսելու մասին:

1933- աշխարհում առաջին անգամ ԱՄՆ-ում սկսել է վաճառվել լվացքի փոշի:

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արևմտյան ճակատի հրամանատար է նշանակվել Գեորգի Ժուկովը:

1956 —արտադրվել է առաջին սերիական Газ-М21 «Վոլգա»ավտոմեքենան:

1963– վախճանվել է ֆրանսիացի ճանաչված երգչուհի և դերասանուհի Էդիթ Պիաֆը:

1975 – Պապուա Նոր Գվինեան անդամակցել է ՄԱԿ-ին:

1993-Հեյդար Ալիևը դարձել է դրբեջանի նախագահ:

-ամենօրյա հերարձակում է սկսել НТВ հեռուստաընկերությունը:

2001 –վախճանվել է վրացի խորհրդային աստղագետ Եվգենի Խարաձեն:

2007– Իչկերիայի Չեչենական Հանրապետությունը հայտարարել է իրանկախությունը։

2010 –վախճանվել է բրիտանացի նշանավոր օպերային երգչուհի Ջոան Սազերլենդը:

Կ.Խաչիկյան

 

Թրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսում
Ամենադիտված