Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր են «ջուրը թափել» 40 միլիարդանոց պահուստային ֆոնդը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդամենը 3 ամիս առաջ՝ հունիսի 23-ին, Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստում հպարտությամբ հայտարարեց, որ 40 միլիարդ դրամով ավելի հարկ են հավաքել. դա կուղղեն Կառավարության պահուստային ֆոնդ, հետո, ժամանակի ընթացքում, կտեղափոխեն պետական բյուջե։ Երեք ամիս անց, սակայն, պարզվում է, բյուջե տեղափոխելու համար էլ գումար չի մնացել, որովհետև Կառավարության պահուստային ֆոնդը սպառվել է։ Իսկ ովքե՞ր են սպառել այդքան մեծ ձեռքբերում ներկայացված պահուստային ֆոնդը: Պատերազմի շեմին կանգնած Հայաստանում Կառավարությունը միլիարդներ է հատկացնում մե՛կ փողոցների ասֆալտապատմանն ու լուսավորության ցանցի անցկացմանը, մե՛կ Ոստիկանությանը, որին վերջերս հատկացվել է 3 միլիարդ 609 միլիոն դրամ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակին ու «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին կառավարությունը 33 միլիոն 680 հազար դրամ գումար է հատկացրել՝ նույն այդ պահուստային ֆոնդից:

Հուլիսի 21-ի նիստում որոշվեց կառավարությանը պահուստային ֆոնդից 140 մլն դրամ հատկացնել: Որոշման հիմնավորման մեջ նշված էր, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 2022 թվականի պետական բյուջեում արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների գծով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումներն անբավարար են: Նախագծով առաջարկվում է վերը նշված միջոցառման տարեկան ծախսերն ավելացնել 140.0 մլն դրամով, որից ինն ամսվա համամասնությունը՝ 80.0 մլն դրամով:

Կառավարության հուլիսի 28-ի որոշմամբ՝ ՀՀ վարչապետի, փոխվարչապետի եւ աշխատակազմի ղեկավարի՝ Կառավարական տուն 1 շենքի ընդունարաններ տանող վերելակը կփոխարինվի: Իբրեւ հիմնավորում նախագծում նշվել է, որ հին վերելակը ֆիզիկապես մաշված վիճակում է, հանգեցնում է վերելակի հաճախակի խափանումների եւ վթարների: ՀՀ վարչապետի աշխատակազմի վարչական շենքը սպասարկող նոր վերելակ ձեռք բերելու նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից 21 միլիոն 516 հազար դրամ է հատկացվել։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ինչպես գիտենք, Արայիկ Հարությունյանն է:

31,6 մլն դրամ է հատկացվել Էկոնոմիկայի նախարարության երկու մասնաշենքերի 12 սանհանգույցների հիմնանորոգման համար: Վահան Քերոբյանի համար, անշուշտ, սա ամենակարևոր և օրակարգային խնդիրն էր, որ պետք է հապճեպ լուծում ստանար:

Այդ նույն պահուստային ֆոնդից միլիարդներ են ուղղվել պատգամավորների արտասահմանյան գործուղումների  վրա: Դիցուք՝  Ապրիլին գործուղումներ են եղել Փարիզ, Վաշինգտոն, Ստրասբուրգ, Բելգրադ, Սանկտ Պետերբուրգ։ Անվտանգության թեմաներով համաժողովին մասնակցելու համար ապրիլի 25-28-ը Ժնև են գործուղվել ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու նրա օգնական Էմմա Սարգսյանը, Սարգիս Խանդանյանը, Արթուր Հովհաննիսյանը։ Ամենաուշագրավը՝ նաև պաշտպանության հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, ևս երկու փորձագետ: Մայիսի 5-ին ստորագրված կարգադրության համաձայն՝ Ավստրիայի մայրաքաղաք էին մեկնել ՔՊ-ական պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը, Միքայել Թումասյանը: Օրինակ՝ մայիսի 26-28-ը Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն) էին մեկնել ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանն ու Սարգիս Խանդանյանը։ Հունիսի 6-9-ը Բեռն (Շվեյցարիայի Համադաշնություն) կմեկնեն Էդուարդ Աղաջանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Քոչարյան Անդրանիկը։ 

Մսխվում է ոչ միայն պահուստային ֆոնդը, այլ նաև բուն բյուջեն: Ապշեցնում են Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքով պլանավորված պարգևատրումների չափերը` ըստ պետական մարմինների (Պարգևատրումներ, ներառյալ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ, ներառված չեն աշխատավարձերը և հավելավճարները): Օրինակ, ինչո՞վ է աչքի ընկել Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած ՊՎԾ-ն, որպեսզի վերջինիս ղեկավարած կառույցին բաժին հասնի 138,421.700 դրամ: Նույն հարցը կարելի է ուղղել նաև ՀՀ վիճակագրական կոմիտեին, որին 2022-ին բաժին է հասել՝ 272,709,900 դրամ պարգևավճար: Սասուն Խաչատրյանի ղեկավարած հակակոռուպցիոն կոմիտեն, որը բառի բուն իմաստով պարապուրդի է մատնված, ըստ բյուջեի պետք է ստանա 186.940.000 դրամի պարգևվճար:

Դեկտեմբերի ընտրություններում Մեծամորի համայնքապետ ընտրված ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ծառայողական մեքենա ձեռք բերել։ Խոսքը մոտ 32 մլն դրամ արժողությամբ «Տոյոտա Պռադո» ամենագնացի մասին է։

Պարզվում է՝ թանկարժեք ավտոմեքենաների հանդեպ թուլություն ունի նաև Իջեւանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։ Նա դեռեւս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին, ձեռք է բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։

Այսքանից հետո պարզից էլ պարզ է, թե ինչու ռազմավարական հարցեր լուծելու համար կառավարության պահուստային ֆոնդում և ընդհանրապես բյուջեում չեն բավարարում ֆինանսական միջոցները: Մինչդեռ, արի ու տես, որ բյուջեն անխնա մսխած ՔՊ-ականներն անգամ չեն էլ պատժվում 40 միլիարդը ջուրը թափելու համար...

Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»
Ամենադիտված