Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սպասվում ջրի սակագնին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

Այս տարվա սկզբին, երբ միանգամից 20 դրամով բարձրացրեցին բնակչությանը մատակարարվող խմելու ջրի սակագինը, հավաստիացնում էին, որ հաջորդ 10 տարիների համար ունենալու ենք կայուն գնային քաղաքականություն։

«Մեկ-երկու դրամի տատանումներ կարող են լինել այն հիմնարար սկզբունքների շրջանակներում, որոնք կան վարձակալության պայմանագրում»,- ասում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։

Այսպիսի հիմնավորումներով, այս տարվա հունվարի 1-ից խմելու ջրի սակագինը 180 դրամից դարձրեցին 200,4 դրամ։ Այն հույսով, որ 10 տարի սակագինն այլևս չի բարձրանա։ Բայց դատելով «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացրած հայտից՝ ճնշումը ջրամատակարարման սակագների վրա կրկին բարձր է։ Ու եթե կառավարությունն իր վրա չվերցնի այդ ֆինանսական բեռը, հաջորդ տարվա սկզբից ջրամատակարարման սակագներն էլի կբարձրանան և ոչ ամենևին՝ 1 կամ 2 դրամով։ Թեև, եթե անգամ կառավարությունը վերցնի այդ բեռը, անուղղակիորեն դրա դիմաց, միևնույն է, վճարելու է հասարակությունը՝ պետական բյուջեի միջոցների տեսքով։

Առաջին անգամ չէ, որ իշխանությունները խաբում են սպառողներին։ Դեռ 2018թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր, որ ջրի սակագինը մինչև 2024թ. չի փոխվելու։

««Վեոլիա ջուր» ընկերության և Հայաստանի կառավարության միջև կնքված նախկին պայմանագրով դեկտեմբերին խմելու ջուրը պետք է թանկանար 11 դրամով։ Եվ մենք` կառավարությունը, այս ընթացքում բանակցեցինք «Վեոլիա ջրի» հետ և պայմանավորվեցինք, որ մինչև 2024թ. Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Սա «Վեոլիա ջուր» ընկերության և մեր կառավարության արդյունավետ համագործակցության առաջին լուրջ օրինակն է»,- 2018թ. ընտրություններից առաջ ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Բայց, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի հավաստիացումների, այդպես չեղավ։ Այս հայտարարությունից 2 տարի հետո ջրի սակագինը քաղաքացիների համար թանկացավ ավելի քան 11 տոկոսով։ Սպասվում է, որ հաջորդ տարի էլ կարող է թանկանալ ևս 3-4 տոկոսով։

Թանկացման պատճառները, որոնք ներկայացրել է ջրամատակարար ընկերությունը՝ կապված են գնաճի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ։ Սրանք այն հիմնական գործոններից են, որոնք հանդիսանում են սակագների ամենամյա պարտադիր ճշգրտման հիմքը։ Դեռևս անցած տարվանից Հայաստանը գտնվում է բարձր գնաճային միջավայում և դա, բազմաթիվ այլ ոլորտների թվում, իր բացասական ազդեցությունն է թողել ջրամատակարարման սակագների վրա։ Բարձր գնաճի հետևանքով թանկացել են՝ ինչպես պարենային, այնպես էլ՝ ոչ պարենային ապրանքները։ Ոչ պարենային ապրանքների գնաճն էլ ազդել է ջրամատակարարման ոլորտի ծախսերի վրա։ Թանկացումների հետևանքով ընկերության մոտ լրացուցիչ ֆինանսական միջոցների կարիք է առաջացել, որը, ինչպես սովորաբար լինում է, փորձում են ստանալ սպառողի գրպանի հաշվին։

Ջրի սակագների առաջարկվող ճշգրտման ու բարձրացման մյուս գործոնն էլ էլեկտրաէներգիայի սակագինն է։ Հայտնի է, որ այս տարվա փետրվարի սկզբից գործում են էլեկտրաէներգիայի նոր սակագներ, բնականաբար՝ ավելի բարձր։ Իշխանությունների իրականացրած էներգետիկ քաղաքականությունը բերեց նրան, որ համակարգում հերթական ֆինանսական ճեղքը գոյացավ։

Այս տարվա համար այն գնահատված է շուրջ 24 մլրդ դրամի չափով։ Առաջացած ֆինանսական ճեղքը փակելու համար էլ որոշեցին փետրվարի 1-ից բավական կտրուկ՝ 4,7 դրամով, բարձրացնել էլեկտրաէներգիայի միջին կշռութային սակագինը և իրենց մեղքով համակարգում առաջացած ֆինանսական խնդիրները դնել սպառողների վրա։ Քիչ է՝ սպառողներն ուղղակիորեն տուժեցին հոսանքի թանկացումից, դրա հետևանքով՝ հիմա էլ տուժելու են ջրի սակագնի բարձրացման տեսքով։

Ջրամատակարարման համակարգում բավական մեծ քանակությամբ հոսանք է օգտագործվում՝ ջուրը սպառողին հասցնելու համար։ Ու դրա հետևանքով էլեկտրաէներգիայի թանկացումը հանգեցնում է նաև ջրամատակարարման թանկացման։

Էլեկտրաէներգիայի վերջին թանկացման ազդեցությունն այսօր գործող ջրամատակարարման սակագներում ներառված չէ, որովհետև դրանք ավելի ուշ են հաստատվել ու մտել ուժի մեջ, քան ջրամատակարարմանը։ Նման դեպքերում՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը ջրամատակարարման սակագներում ներառվում են հաջորդ սակագնային տարում։ Այն, ինչ մտադիր է անել «Վեոլիա ջուրը»։

Ընկերության գնահատմամբ՝ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի թանկացումը ջրամատակարարման սակագների վրա ունեցել է 3,89 դրամի ազդեցություն, և այդ ազդեցությունը հաջորդ տարվա հունվարի 1-ից պետք է ներառվի սակագներում։

Գնաճի ու էլեկտրաէներգիայի թանկացման ընդհանուր ազդեցությունը ջրի սակագների վրա գնահատվել է գրեթե 9 դրամ։ Ուստի գործող 200-ի փոխարեն՝ ճշգրտումից հետո այն կազմել է 209 դրամ, որից 183,6 դրամը բազիսային սակագինն է, 23,51 դրամը՝ սղաճը, 3,89 դրամը՝ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության ազդեցությունը։ Որոշ գործոներ, այդ թվում՝ մանրածախ ջրամատակարարման ծավալները, ընկերության գնահատումներով, սակագնի վրա ունեցել են դրական ազդեցություն։ Ջրամատակարարման ծավալներով պայմանավորված՝ սակագինը ճշգրտվել է նվազման ուղղությամբ, բայց այն մեծ չէ՝ հազիվ 1,74 դրամ։

Առաջիկայում, անշուշտ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում որոշակի պրոցեսներ տեղի կունենան ջրամատակարարման սակագների ճշգրտման հետ կապված։ Բայց կասկած չկա, որ չնայած տարեսկզբի կտրուկ թանկացումից հետո սակագների երկարաժամկետ կայունության վերաբերյալ բազմիցս հնչեցված հայտարարություններին, դրանք կրկին բարձրանալու են ու կրկին բավական շոշափելի, կամ ֆինանսական այդ բեռը դրվելու է պետական բյուջեի վրա։

Անգամ այն, որ իշխանությունները հրաժարվեցին ջրամատակարարման ցանցի կառավարման պայմանագրով նախատեսված սակագների սպասվող նվազեցումից, հիմք չէ սակագների վրա ճնշումը բացառելու համար։ Դրանք բարձրացել են ու էլի բարձրանալու են, չնայած ի սկզբանե ստորագրված կառավարման պայմանագիրը նախատեսել էր նաև սակագների նվազեցում՝ առնվազն պայմանագրի վերջին 7 տարիներին։ Եկան այս իշխանություններն ու իրենց քաղաքական նպատակահարմարություններից ելնելով՝ բազմիցս վերաձևեցին պայմանագիրը։ Արդյունքում՝ ունեցանք այն, որ ջրամատակարարման ցանցի կառավարման վերջին տարիներին ոչ միայն ջրի սակագնի նվազեցում չենք ունենա, այլև այն մինչև վերջ կամ առաջիկա 9 տարիներին կշարունակի բարձրանալ։

Աղբյուր

Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին
Ամենադիտված