Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Կովկասում «ապակայունացնող մանևրի» մեջ. «Ֆրանսիան չի լքի հայերին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

eadaily.com–ը գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է կովկասյան տարածաշրջանում հայ-ադրբեջանական սահմանին «իրավիճակը բորբոքելու» և դրանից դուրս «իրավիճակը ապակայունացնելու» մեջ։ Միաժամանակ, Ֆրանսիայի ղեկավարը պնդել է, որ Մոսկվան «խաղացել է հօգուտ Բաքվի»։ Ելիսեյան պալատի տերն իր ոչ միանշանակ հայտարարություններն արել է France 2 հեռուստաալիքի L'Événement ծրագրում։

Հաղորդման վարող Քերոլայն Ռուն ընթերցել է մի հատված հայտնի ճանապարհորդ և գրող Սիլվեն Տեսոնից, ով վերջերս է վերադարձել Հայաստանից, և որը կոչով դիմել է Ֆրանսիայի նախագահին: Կոչը կհրապարակվի հաջորդ շաբաթավերջին Le Figaro թերթում։

Թեսոնը, մասնավորապես, նշել է. «Հայաստանը մեզ համար պարզապես տարածք չէ, ինչպես մյուսները։ Նրա ճակատագիրը, պատմությունը, հիշողությունը, մշակույթը, ցավը, հողը ... այն եվրոպական ֆորպոստ է: Պարոն նախագահ, հայերը դիմում են ձեզ. արդյո՞ք Ֆրանսիան ռիսկի կդիմի իր դաշնակիցներին համախմբելու հանուն Հայաստանի պաշտպանության»։

Միաժամանակ հաղորդավարը նախատել է Մակրոնին, որ Ֆրանսիան «Հայաստանը թողել է իր բախտին»։ Հինգերորդ հանրապետության ղեկավարը համաձայնել է, որ իսկապես կա եզակի կապ Ֆրանսիայի և Հայաստանի միջև, սակայն կտրականապես մերժել է Անդրկովկասյան այդ հանրապետության ճակատագրի նկատմամբ անտարբերության մեղադրանքները։ Այդ կապակցությամբ Մակրոնը կարճ պատմական շեղում է կատարել հիշեցնելով, որ Ֆրանսիան միշտ հետևողական է եղել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարում։ Նա նաև հիշեցրել է, որ բազմաթիվ հայեր մեծ ներդրում են ունեցել հենց Ֆրանսիայի զարգացման գործում։

«Նախ ասեմ, որ Տեսոնը, անշուշտ, իրավացի է։ Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք առանձնահատուկ կապ ունենք։ Որովհետև Հայաստանը միշտ պայքարել է այդ տարածաշրջանում հանդուրժողականության և խաղաղության համար»,- ասել է նախագահը։

Խոսելով իր առաքելության մասին Մակրոնը հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայի սկսվելուց անմիջապես հետո Ֆրանսիան արտաքին գործերի նախարարության և բարձրագույն քաղաքական ղեկավարության միջոցով կապ է հաստատել հակամարտող կողմերի հետ, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե անմիջապես հանդիպել է. իրեն՝ Մակրոնի, հետ Ելիսեյան պալատում: Նաև Փարիզի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման շրջանակում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, հիշեցրել է Ֆրանսիայի ղեկավարը։ Այդս իրադարձության կարևորությունը չի կարելի թերագնահատել, քանի որ «այն թույլ է տվել Հայաստանի վարչապետին նորագույն պատմության մեջ առաջին անգամ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ»։

Մակրոնը նաև նշել է 2020 թվականի աշնան 44-օրյա պատերազմը։ Ադրբեջանն է, ըստ նրա, սկսել այդ սարսափելի պատերազմը, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի ու վայրագությունների։, բացի դա այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանը մի քանի հարձակողական գործողություններ է ձեռնարկել Հայաստանի հետ սահմանի երկայնքով՝ միջանցք (դեպի Նախիջևան) բացելու նպատակով, շարունակել է Ֆրանսիայի նախագահը։ «Մենք դա միանշանակ դատապարտել ենք։ Մենք հավաքվեցինք ԵՄ Խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ և որոշեցինք, որ առաջին հերթին կողմերը պետք է պարտավորվեն ճանաչել 1991 թվականի սահմանները... Իսկ ինչ է տեղի ունենում։ Այս սահմանին արդեն երկու տարի է 5000 ռուս զինվոր կա։ Ռուսաստանը օգտվել է այդ հակամարտությունից, միջամտել և հստակ խաղացել է Ադրբեջանի խաղը Թուրքիայի մեղսակցության հետ միասին։ Վերջինս վերադարձել է այնտեղ, որպեսզի թուլացնի Հայաստանը։ Եվ այն, ինչ տեղի է ունենում ապակայունացնող մանևր է Ռուսաստանի կողմից, որը փորձում է անկարգություններ ստեղծել Կովկասում մեզ բոլորիս թուլացնելու և պառակտելու համար»,–ասել է Ֆրանսիայի նախագահը։

Հարցին, թե արդյո՞ք ԵՄ-ն Ադրբեջանի նկատմամբ հատուկ հանդուրժողականություն է ցուցաբերում գազի մատակարարման վերաբերյալ վերջին համաձայնագրի պատճառով, Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան Բաքվից կապույտ վառելիք չի գնում։ «Եվ մենք չենք լքի հայերին: Ֆրանսիան ադրբեջանական գազ չի գնում, պայմանավորվածություն չկա: Իհարկե, եվրոպական մի քանի երկրներ գազային պայմանագրեր ունեն։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային և Եվրոպային, ուղիղ նայելով ձեր աչքերի մեջ և մեր բոլոր հայրենակիցների առջև, պետք է ասեմ, որ մեր արժեքները և մեր սկզբունքները չեն կարող վաճառվել ո՛չ գազի, ո՛չ նավթի համար», - ասել է Մակրոնը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»
Ամենադիտված