Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկեսուրն ինձ ասում էր` քո աղջկա դիակը մեր տնից պետք է տանես. նոր մանրամասներ է պատմում ինքնասպանություն գործած կնոջ մայրը

ԻՐԱՎՈՒՆՔ

Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղի 27-ամյա բնակչուհին Ազգանուշ Վարդանյանը 2017թ. փետրվարի 3-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ինքնասպանություն է գործել՝ իրենց տան հարևանությամբ գտնվող անասնագոմի առաստաղի տախտակից կախվելու միջոցով։

Երիտասարդ կնոջ մահը ցնցել էր ողջ գյուղը: Մեզ հաջողվեց կապ հաստատել Ազգանուշի մոր՝ տիկին Անահիտի եւ ամուսնու՝ Գագիկի հետ, ովքեր դեպքի վերաբերյալ մանրամասներ պատմեցին: Մայրը՝ տիկին Անահիտը մեզ պատմեց, որ աղջիկը ամուսնացել է 2007թ.-ին եւ ուներ երեք երեխաներ: Ամուսինները շատ սիրով են ապրել, տան միակ տղան էր, սակայն նրանց տունը վեճերն անպակաս են եղել.

«Սկեսուրը աղջկաս միշտ նեղել ա, ճնշել, ամեն բանի վրա խոսացել: Աղջիկս իրավունք չի ունեցել դուրս ու ներս անել, 10 տարի ամուսնացած է եղել, ձեռքով լվացք է արել: Տան ամեն ինչը փակի տակա եղել: Երբ ասում էի, որ լվացքի մեքենա կա տունը, ինչո՞ւ է աղջիկս ձեռքով լվացք անում, սկեսուրն ասում էր՝ պետք ա ձեռքով անի: Անցած ամառ իմ ամուսինը եւ փեսան գնացել են Ռուսաստան աշխատելու: Սակայն այդ ընթացքում էլ սկեսուրն ճնշել ա հարսին, անգամ սկեսուրն ու տալը ծեծել են աղջկաս, ողջ մարմինը կապտացրել: Աղջիկս զանգեց ինձ ասեց, ես վեր կացա, գնացի: Աղջկաս ասեցի, որ դու անտեր չես, արի ես քեզ տանեմ մեր տուն:

Սկեսուրը տեղից վեր թռավ ու գոռգոռալով, մեզ անիծելով ասաց, որ աղջիկդ ինքն իրենա էդպես կապտացրել, մենք բանից խաբար չենք, քո աղջկա դիակը մեր տնից պետք է տանես: Աղջիկս ասաց, որ չի գա, քանի որ շատ ա սիրում ամուսնուն, ասաց ամուսնու հետ կխոսի, նոր կգա: Էդ օր աղջիկս գնաց թրջած հաց բերեց ասաց, որ անգամ էս հացը չտվեց, որ երեխաները ունեն: Պատկերացնո՞ւմ եք, իրա 3 թոռն ու իմ աղջիկը սոված գնացել են քնելու: Իմ աղջկան ասեցի՝ ինչ նամուսի ու թասիբի տեր ես, որ այս ամենը հանդուրժում ես»:  Տիկին Անահիտը պատմում էր, որ Ամանորին փեսան աղջկան եւ երեխաներին բերել է իրենց տուն, եւ 8 օր աղջիկը մնացել հոր տանը.

«Աղջիկս կասեր՝ մա ջան, ինչի միջով էլ անցնեմ, ես կսիրեմ իմ մարդուն, իմ երեխեքին, իմ տունը: Երբ Գագոն եկավ Ազգանուշին տանելու, ինձ ասաց, որ իր ծնողների հետ խոսացել ա, որ ինքն իր ընտանիքից չի հրաժարվի, եւ եթե այսուհետ հաշտ չապրեն, կվերցնի կնոջն ու երեխեքին, կգնա առանձին կապրի: Դրանից հետո նորից տան մեջ կռիվ է եղել: Վերջին անգամ ես դեպքի օրն եմ խոսել աղջկաս հետ:

Աղջիկս ասեց՝ մամա ջան, մեր տուն էլի վեճ ա»: Աղջիկը մորն ասել է, որ իրեն ասում են թող գնա  տանից, իրենց տղան ուրիշ կին ու երեխաներ ունի, իսկ վեճը թեժացել է այն ժամանակ, երբ ամուսնու հեռախոսին սիրային «sms» է եկել․ «Երբ աղջիկս ամուսնուն հարցրել է, թե սա ինչ է, այդ ժամանակ հարված է ստացել։ Հենց նույն օրն էլ կախվել ա, մեզ շատ ուշ են խաբար արել, ովքեր տեսել են այդ տեղը, որտեղ կախվել է աղջիկս, զարմացել են, ասում են՝ հնարավոր չի, որ ստեղ կախվեն: Ես ծնող եմ, ամեն տարբերակ էլ կմտածեմ: Դեպքից 3 ժամ հետո, երբ իմացանք ու գնացինք, միլիցաները լցվել էին:

Չթողեցին, որ աղջկաս մարմինը բացեինք ու տեսնեինք, ասեցին չմոտենաք մինչեւ դատական բժիշկը չգա: Դատական բժիշկը մեզ միայն ասաց, որ զգուշորեն մոտենանք, հրաժեշտ տանք:

Ես ուզում էի աղջկաս մարմինը տեսնեի, արդյո՞ք ինչ-որ տեղ վնասված չէր: Ինչքան էլ դեմքը մշակել էին, աչքի տակի կապույտը մնացել էր: Աղջկաս մեր գյուղում ենք թաղել, անգամ թաղումին իրենցից ոչ մեկը չկար: Ես առաջինը կուզեմ պարզել աղջկաս անմեղությունը, նոր կմտածեմ երեխաների վերցնելու մասին»,-լացակումած ասաց տիկին Անահիտը: Զրուցեցինք նաեւ Ազգանուշի ամուսնու՝ Գագիկի հետ, ով դժվարությամբ էր մեր հարցերին պատասխանում. «Չափից շատ ես եմ սիրել, ինքն էլ ինձ, ինչը դրդեց նման քայլի գնալ, չեմ հասկանում, միշտ հաշտ ենք եղել»: -Ձեր ընտանիքում միշտ վեճեր են եղել, ձեր կնոջը միշտ ճնշել են, ինչ կասեք այս մասին: -10 տարի ամուսնացել ենք: Դե ընտանիք է, կռիվ, դավի կլինի, ինչ-որ բաներով վիճել ենք, բարիշել ենք:

-Ինչպես իմացաք, որ ձեր կինը ինքնասպան է եղել: -Ինձ զանգեց ասավ, չմոռանաս ես քեզ սիրում եմ, ես էլ ասեցի, որ ես էլ քեզ եմ շատ սիրում, այ գժուկ, մեր սիրո պտուղները մեր երեխաներն են, հետո ասաց, հասար՝ հասար, չէ՝ ինձ էլ չես տեսնի ու անջատեց հեռախոսը: Ես 2 անգամ զանգեցի տեսա չպատասխանեց, նստեցի մեքենա, հասա տուն: Տեսա տունը չէր, մամայիս ասեցի՝ ուրա Ազգանուշը, ու վազելով մտել եմ գոմ ու իրեն կախված տեսել: Կախված վիճակից ես իրեն իջացրել եմ, ուզել եմ ուշքի բերել, որ 3 երեխքին չթողնի անտեր ու գնա: Իմ համար շատ դժվար ա ամենը հիշել: Ես իրեն չափից ահավոր շատ եմ սիրել:

-Հնարավո՞ր է, ինչ որ մեկը դրդեր նրան այդ քայլին: -Կլիպներ կա հեռախոսի մեջ, որ նախորդ օրը ուրախ-զվարթ պարումա, հաջորդ օրը ոչ մի վեճ չի եղել: -Հարազատներն ասում են, որ վիճել եք սիրային «sms» -ի պատճառով:

-Չէ՛, ի՞նչ սիրային «sms», ինքը չափից ավելի շատ խանդոտ էր, խանդը իր մեջ եղել է: Լավ, թող թողեր ու գնար, ասեր՝ ես քո հետ չեմ ապրի, ոչ թե էդ քայլին դիմեր: 3 անչափահաս երեխա թողեց, փոքրս 3 տարեկան էլ չկա, նրա համար Ազգանուշը գժվում էր, ասում էր՝ ինչ պիտի անեմ առանց սրա, իմ գանձնա սա: Տան պայմանները վատ են եղել, լավ, թող թողեր, գնար, ասեր՝ ես չեմ կարում էսպես ապրել, ոչ թե կյանքին վնաս տար: Գոնե ինչ-որ մի բան գրեր, ասեր, որ իմ մահվան մեջ սրան մեղադրեք, կամ ոչ մեկին չմեղադրեք:

Ինչի համար էսքան բան եղավ՝ ես չգիտեմ, ես ինչի ուզո՞ւմ էի, իմ երեխեքը անմեր մեծանային: Հավելենք, որ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելը: Դեպքի առթիվ փետրվարի 7-ին ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նելլի Կարապետյան 

Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել
Ամենադիտված