Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սոբչակը իր մարդկանց ուղարկել է Հայաստան «հասկանալու» համար. ի՞նչ է դրանից ստացվել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում երկու կողմերն էլ մարդկային ուժի կորուստներ են ունեցել։ Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին աշխարհը սկսել է հետաքրքրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտերի վերսկսմամբ։ Սոբչակը փորձել է իրավիճակը հասկանալ սեփական տեսանկյունից։

Սեպտեմբերի 28-ին youtube-ի «Ուշադրություն. Սոբչակ» ալիքում թողարկվել է վավերագրական ֆիլմ, որի ընթացքում Քսենիայի գործընկերը փորձել է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Ալեքսեյ Պոլյակովը, ըստ անձամբ լրագրողի, ռուսաստանցի առաջին թղթակիցներից էր, ով գնացել էր Ադրբեջանի հետ սահման։ Պոլյակովն այցելել է տուժած գյուղեր և զրուցել ադրբեջանական ագրեսիային բախված շարքային բնակիչների հետ։ Նրա պատմությունը երեսունամյա տարածքային այն վեճը հարթելու փորձ չէ, որից նույնիսկ քաղաքական գործիչները չեն կարողանում գլուխ հանել, այլ ավելի շուտ պատմություն է այն մասին, թե ինչպես է ապրում մի փոքրիկ, բայց հպարտ երկիր, որն իսկապես նորից պատերազմ չի ուզում.

 -Հենց այդպիսի նախաբանով է սկսվում այդ երկրի մասին պատմությունը։

Այցելելով Սոթք գյուղ Պոլյակովը նախ նշել է, որ հրադադարի ռեժիմի մասին պաշտոնական համաձայնագիրը երաշխիք չէ, որ ռազմական գործողությունները նորից չեն սկսվի։ Ռեպորտաժի սկզբում նա հեռուստադիտողին ներկայացրել է սահմանամերձ գյուղի բնակիչներին ու տեսախցիկի առաջ ցույց տվել, թե ինչու են նրանք ամեն անգամ ավելի ու ավելի ատելություն զգում իրենց հարեւանների (Ադրբեջանի) նկատմամբ։ Ավերածություններ, կոտրված ապակիներ և ընկած խնձորներ... Բնակիչները պատմել են, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ Ի վերջո, հրետակոծությունն իրականացվել է հենց բնակելի շենքերի վրա, ուստի ոմանք նույնիսկ չեն հասցրել իրենց հետ տանել նույնիսկ առաջին անհրաժեշտության իրերը։

Բացի այդ, Պոլյակովը ընդմիջումներով խոսել է արևային հանրապետության մայրաքաղաքում տիրող տրամադրությունների մասին։ Բնականաբար, խիստ սահմանված տեսանկյունից։ Քսենիա Սոբչակի համար սովորական ոճով խոսք է գնացել «մեծ թվով» մարդկանց մասին, ովքեր հավաքվել էին հանդիպելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ Պոլյակովը նույնպես շփվել է նրանց հետ։ Զրույցի ընթացքում մի մարդ հայտնել է, որ հանրահավաքի է եկել իր ողջ ընտանիքով, որպեսի աջակցի Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալուն։

Լրագրողին հաջողվել է հանդիպել նաև իշխանությունների ներկայացուցիչ, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Լիլիթ Մինասյանի հետ, ով իրադարձությունները գնահատել է որպես պատերազմ։ Սակայն ինքը՝ Փաշինյանը, հիշեցնենք, տեղի ունեցողը Բաքվի կողմից սադրանք է որակել։ Սակայն այդ կինն իր ելույթում հիմնականում մեղադրել է ընդդիմությանը, որը բողոքի մեծ ակցիա էր կազմակերպել Հայաստանի խորհրդարանի դիմաց։ Պոլյակովը հանդիպել է նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հերոս Մենուա Հովհաննիսյանի մոր, 5165 շարժման ընդդիմադիր առաջնորդ Կարին Տոնոյանի հետ։ Նա էլ է  ներկայացրել իր տեսակետը:

Տոնոյանը, մեկնաբանելով հայաստանյան վերջին տարիների իրադարձությունները, հայտարարել է, որ պետք է ժամանակավոր կառավարություն ձևավորել: Այնուհետև լրագրողը հանդիպել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանին։ Նա խոսել է Փելոսիի այցի մասին, որը նախատեսված էր սարսափելի իրադարձություններից մեկ ամիս առաջ։ Փորձագետը նշել է, որ ամերիկուհին եկել է բարեկամաբար աջակցելու իր երկրին։ Օգնությունը ռազմական չէ, հիշեցրել է նա։ Միաժամանակ խոսք է գնացել Կալիֆորնիայի բավականին ազդեցիկ հայերի հետ Փելոսիի ջերմ կապերի մասին։


Իրավիճակն իր տեսաուղերձում մեկնաբանել է նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Ֆարհադ Մամեդովը։ Նա հայտարարել է, որ ադրբեջանցիներն «արդեն սովոր են ամերիկացի քաղաքական գործիչների հայանպաստ հայտարարություններին»։ Բաքուն, ըստ նրա, «սպասում է, որ Բայդենը հերքի Փելոսիի հայտարարությունները»։
Սոբչակի թիմն այցելել է նաև կամավորական Ալեքսանդրին, որը մի այնպիսի կազմակերպությունից է, որն օգնում է Ռուսաստանից վերաբնակիչներին: Սադրիչ կադրեր են եղել ստուդիայում, որտեղ Պոլյակովը զրուցել է կամավորի հետ, և իհարկե դրանք ցուցադրվել են խոշոր պլանով։

Սակայն առանց դրա էլ բոլորը գիտեն և հասկանում են, որ Քսենիա Անատոլևնայի ուղերձը կայանում է հետևյալում. Հայաստանը ներկայացնել որպես ՀԱՊԿ-ից շատ հոգնած և դեպի ՆԱՏՕ «շտապող» երկիր, որտեղ, ի դեպ, ամենավառ ներկայացուցիչներից մեկը Էրդողանն է իր թուրքական բանակով։ Բայց դա պարզապես անհարմար ճշմարտությունն է: Ինչ էլ որ լինի, ռեպորտաժն ավարտվել է կադրերով, որոնք յուրաքանչյուր համամիտ ու անհամաձայն հեռուստադիտողի հոգու խորքը թափանցող են։

Տղամարդը, ում գյուղը գտնվում էր Բաքվի հարվածների տակ, պատասխանելով Պոլյակովի հարցերին, ընդհատել է խոսակցությունը հարցնելով.


«Իսկ հիմա դու ինձ ասա, թե ե՞րբ կլինի խաղաղություն, ես դա ամբողջ աշխարհում եմ ուզում, ոչ միայն այստեղ... վերջ»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Թրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»
Ամենադիտված