Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը փորձում է կարգավորման գործընթացը փախցնել Ռուսաստանի ձեռքից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ Խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ հաստատել է Սոչիի եռակողմ հանդիպմանը իր մասնակցությունը։ Փաշինյանը նշել է, թե Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից առկա է հրավեր՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում։

«Ես հաստատել եմ իմ մասնակցությունը, անկեղծ ասած տեղեկություն չունեմ, թե ադրբեջանական կողմը հաստատել է իր մասնակցությունը, թե՝ ոչ»,- ասել է Փաշինյանը։

Ըստ էության, «1or.am»-ի՝ դեռևս օրեր առաջ ներկայացված տեղեկությունը, լիովին հաստատվել է։ Փաշինյանը Սոչի է մեկնելու իր համար չափազանց անբարենպաստ պայմաններում։ Հայաստանի գործող իշխանությունների հակառուսական քաղաքականության, ռուսաստանաբնակ հայտնի գործիչներին Հայաստան մուտքի արգելքների և ռուսական իշխանությունների դեմ ակնհայտ դեմարշի պայմաններում՝ վերլուծաբանները չեն բացառում, որ Փաշինյանին լրջագույն փորձություն է սպասվում՝ չի բացառվում՝ ընդհուպ պարտադրեն հրաժարվել իշխանությունից։

Այս պայմաններում չափազանց ուշագրավ է, որ նախօրեին ծածուկ Ռուսաստան է մեկնել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Երևան-Մոսկվա չվերթի բիզնես դասով։ Ինքնաթիռում գտնվող անձանց հետ Հարությունյանը չի շփվել և շատ արագ հեռացել է ինքնաթիռից։ Թե ինչ նպատակով է Արցախի նախագահը մեկնել և ինչ շրջանակների հետ է հանդիպելու, դեռևս տեղեկություն չկա։ Ռուբեն Վարդանյանի ՝ Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո, Հարությունյանը իր հետագա պաշտոնավարման հարցերը ճշգրտելու խնդիր ունի։

Սոչիում կայանալիք հանդիպմանն ընդառաջ՝ չափազանց ակտիվացել են նաև Միացյալ Նահանգները։ Նախօրեին պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեն օգտակար է արդյո՞ք Ռուսաստանի նախագահի հրավերը։ Երեկ երեկոյան էլ խոսնակի առաջին տեղակալ՝ Վեդանտ Պատելը, հայտարարել է, թե Վաշինգտոնը վերստին խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ՝ հանդիպել այն ձևավաչափով, որն առավել օգտակար է իրենց, միևնույն ժամանակ շեշտում է՝ ուղղակի երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար։

Պատելի այս դիտարկումը վկայում է, որ Միացյալ Նահանգները փորձում են Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների սեղանին նստեցնել, առնվազն առանց Ռուսաստանի մասնակցության կամ էլ բացառապես Արևմուտքի ջատագովությամբ։ Ինչպես նշում են ռուսաստանցի վերլուծաբանները, Արևմուտքը փորձում է փախցնել կարգավորման գործընթացը Մոսկվայի ձեռքից։

Վարդան Մսրյան

Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»Նոր մեքենա, 16,7 մլն եկամուտ, 22 մլն դրամ վարկ․ ինչ է հայտարարագրել ՏԿԵ նախարարը. «Ժողովուրդ» Ռազբիրատի մասնագետները. «Հրապարակ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»Ջալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Հովիկ Աբրահամյանը կմասնակցի՞ թոռան հարսանիքին. «Հրապարակ» Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»Մարզչական կարիերա չունեցողին վստահել են 19 տարեկանների հավաքականը. ֆեդերացիայի հերթական հակաֆուտբոլային քայլը. «Ժողովուրդ» Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ» ռաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ» Հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. հանրությունը, հասարակական ու քաղաքական ուժերը՝ Եկեղեցու կողքին. «Փաստ»ՌԴ ՆԳՆ-ն հերքել է քաղաքացու անձնագրի նոր ձևավորման մասին լուրերը«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շաhառուները հանդես կգան Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Փոթորիկը տան լուսամուտները ջարդեց, ինչ–որ փայտ տանիքից ընկավ ու տղայիս ձեռքը ճղեց». Ապարանի բնակիչՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կաՈւկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան աջակցության
Ամենադիտված