Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկ Կոնջորյանի արկածները՝ Երեւան-Փարիզ-Երեւան չվերթով. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք երկու օր առաջ հրապարակում էինք արել Փարիզ-Երեւան չվերթի օդանավով Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Հայաստան վերադարձի մասին։ Նշել էինք, որ նույն օդանավով Երեւան վերադառնալիս է եղել նաեւ ԱԺ «ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Աննա Հակոբյանը՝ իր թիկնապահներով, օգնականներով ու վարսավիրով հանդերձ, տեղավորվել է էկոնոմ-դասում, իսկ Կոնջորյանը՝ բիզնես-դասում։ Եվ դա, ինչպես մեզ փոխանցեց օդանավի ուղեւորներից մեկը, այնքան էլ դուր չի եկել Փաշինյանի կնոջը։ Թեեւ ինքը՝ Աննա Հակոբյանը, նստած է եղել էկոնոմ-դասի առաջին շարքում, կողքի նստատեղին մարդ չի եղել` տոմսը գնած են եղել, որ տիկինը հանգիստ ճամփորդի։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակել էր մեր հրապարակումը, ներկայացրել, որ Հայկ Կոնջորյանի՝ բիզնես-կլասով երթեւեկելն անհետեւանք չի անցել` նրան նկատողություն են հայտնել, կշտամբել, փոխանցել նաեւ Նիկոլ Փաշինյանի անունից, թե ոնց ես համարձակվել բիզնեսով գալ, եթե տիկին Աննայի նման մեծությունն էկոնոմ-դասով է ճամփորդում, գոնե ֆայմեիր՝ տեղդ զիջեիր։ Կոնջորյանն էլ արդարացել է, թե բիզնես-դասի տոմսն ավելի էժան է եղել, քան էկոնոմինը։

Թեպետ մեզ պատմեցին, որ Կոնջորյանը Փարիզի օդանավակայան հասել է վերջին պահին, եւ նրան ուղեկցող դեսպանատան աշխատակիցն է միջնորդել, որ բիզնես-դասում տեղավորեն, եթե տեղ կա: Իհարկե, այս իշխանություններին չի խանգարի, որ մի քիչ իրենց զուսպ ու համեստ պահեն եւ հանրային միջոցները չվատնեն իրենց վոյաժների ու հաճույքների համար: Բայց այստեղ ոչ այնքան բիզնես-դասով ճամփորդելու շվայտությունն է աչք ծակում, որքան այն, որ այս իշխանության մեջ արդեն սուբորդինացիայի եւ աստիճանակարգության հստակ ավանդույթներ են ձեւավորվել, ինչպես գողական աշխարհում է, եւ այդ աստիճանակարգությամբ Աննա Հակոբյանը, ով ընդամենը Նիկոլ Փաշինյանի կինն է, բայց կարգավիճակով ավելի բարձր է, քան ԱԺ պատգամավորը, ով, ենթադրվում է, ժողովրդի ընտրյալն է պառլամենտական երկրում։

Կոնջորյանի թռիչքից այլ մանրամասներ էլ պատմեցին. ուղեւորներից մեկը նրա ձեռքին նկատել է լյուքս դասի թանկարժեք Zegna ապրանքանիշի պայուսակ, որի մեջ, ենթադրաբար, նույն ապրանքանիշի կոստյում կամ վերարկու է եղել: Նշենք, որ Հայաստանում այս ապրանքանիշի կոստյումների արժեքը սկսվում է նվազագույնը 1 մլն դրամից։ Փարիզ-Երեւան չվերթի օդանավի ուղեւոր մեր զրուցակիցը Հայկ Կոնջորյանին հանդիպել է նաեւ Երեւանից Փարիզ թռչող օդանավում եւ օդանավակայանում ուշագրավ խոսակցության է ականատես եղել։ Փարիզի ժամանակով առավոտյան 11։30-ին ժամանել են Փարիզ, Կոնջորյանի հետ նույն օդանավում ՔՊ-ական այլ պատգամավորներ էլ են եղել, ովքեր Փարիզից գնացքով պետք է մեկնեին Ստրասբուրգ։ Օդանավակայանում ՔՊ-ականներին դիմավորած Հայաստանի դեսպանատան աշխատակիցը, անունը՝ Ցոլակ, Կոնջորյանին ասել է, որ իրեն հանձնարարված է դիմավորել իրենց, անձնագրային ստուգումն առանց հերթի անցկացնել եւ տանել գնացքի կայարան, որ այնտեղից մեկնեն Ստրասբուրգ։ Բայց քանի որ գնացքի տոմսը վերցրած են եղել երեկոյան ժամի համար, հավանաբար, որպեսզի Փարիզում մի 5-6 ժամ զբոսնեն, Կոնջորյանն առարկել է՝ դեսպանատան աշխատակցին ասելով․

«Ոչ, մեզ հիմա տար Փարիզի կենտրոն, մեր բագաժը թող մնա քեզ մոտ, մենք մի քիչ ման կգանք քաղաքում, կճաշենք, հետո կզանգենք՝ կգաս, մեզ կտանես կայարան»։ Դեսպանատան աշխատակիցը հրաժարվել է` ասելով. «Մենք նմանատիպ հեռագիր չենք ստացել ԱԺ-ից»: Ականատեսի պատմելով` Կոնջորյանը զայրացել է, մի կողմ քաշվել, զանգել ինչ-որ տեղ ու, դառնալով իր թիմակիցներին, ասել է․ «Հեսա ինքը մեզ քաղաք կտանի»։ Դրանից հետո ՔՊ-ականները գնացել են Փարիզում զբոսնելու»:

Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Երեխաներ են ջրահեղձ եղել․ ՌԴ Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է
Ամենադիտված