Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրենիքը վիրավոր է, արնաքամ, վտանգված, իսկ մենք՝անտարբեր. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է.

Հայրենիքը միակն է, ինչպես մայրը, ինչպես արևը, հայրենիքը մեր բոլորիս հավաքական մայրն է, մայրերի մայրը: Հայրենիքն ամեն ինչ է, հայրենիքը մեր արժանապատվությունն է, սոցիալական ու ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորն է, հայրենիքը ծածկ է մեր գլխին, մեր օջախի ջերմությունն  է, մեր նախաձեռնությունների  ու երազների իրականացման  միջավայրն է, մեր հացն ու ջուրն է: «Մարդն իր հայրենիքից ավելի գեղեցիկ ու թանկ բան չունի։ Հայրենիք չունեցող մարդը աղքատ է»,- ասել է 20-րդ դարի բելառուս քաղաքական գործիչ և արձակագիր Յակուբ Քոլասը:

Այո, ամենամեծ սերը հայրենիքի հանդեպ է լինում, բոլոր ազգերն ու ժողովուրդները ամենամեծ սխրագործություններն ու զոհողություններն էլ հայրենիքի հանդեպ ունեցած սիրուց են կատարում, հայրենիքի համար են զոհաբերում ամենաթանկը՝ իրենց ու իրենց որդիների կյանքը: Ամենածանր կորուստը հայրենիքի կորուստն է, ամենաանհուսալի ու անբուժելի, բայց և ազնիվ հիվանդությունն էլ հայրենիքի կարոտի, ավելի վատ՝ կորստի դեպքում է լինում: Իսկ ամենաամոթալի, ստոր ու ծանր հանցագործությունը հայրենիքի դավաճանությունն է, որը երբևէ չի ներվում, և ամենադաժան պատիժը  հայրենադավության համար է սահմանվում: Միայն անտարբեր ու ստոր մարդիկ կարող են հայրենիք ուրանալ, միայն այնպիսիք  չեն ապրում հայրենասիրության գեղեցիկ և վեհ զգացումը, որոնք գերին են ատելության ու ցասումի, որոնք չունեն  ամոթ ու պատասխանատվություն հայրենիքի առաջ, իսկ դա ավելի սարսափելի է, քան մահը: «Անբարոյական է իրեն երջանիկ զգացող անհայրենիքը, լինի դա անհատ, թե ժողովուրդ»,- ասել է Գարեգին Նժդեհը:

Երջանկություն ու աջակցություն մի փնտրիր այնտեղ, որտեղ քո հայրենիքը չէ, իսկ օտար հողը խորթ է, ինչպես խորթ մայրը, օտար հողի վրա ապրողը նման է վարձով ապրող այն քաղաքացուն, որին տանտերը կարող է ցանկացած պահի դուրս վռնդել այդ տանից: Օտար հողի վրա կառուցածն էլ երբեք քոնը չէ:

«Չկա ավելի վտանգավոր մարդ, քան նա, ով անտարբեր է իր հայրենի երկրի ճակատագրի նկատմամբ»,-  ասել է ռուս գրող Սալտիկով-Շչեդրինը:

Հիմա մեր հայրենիքը վիրավոր է, արնաքամ, վտանգված, իսկ մենք, ցավոք, անտարբեր ենք, որ հայրենիքը ազգուրաց իշխանությունները մաս-մաս հանձնում են թշնամուն գերության: Հայրենիքի փրկության հույսն էլ, ինչպես միշտ, օտարի հետ ենք կապում՝ Արևմուտքի, ռուսի, պարսիկի կամ հնդիկի ու չինացու: Մինչդեռ հայրենիքի գոյության ու փրկության բանալին մեր մեջ պետք է փնտրել, հայրենիքի հանդեպ մեր ունեցած անսահման  սիրո, համերաշխության ու նվիրումի  մեջ: Մենք չենք կարող հայրենիք ունենալ, եթե մեզանից յուրաքանչյուրն իր սրտի խորքերում չի զգում հայրենիքի արժեքը, ցավ չի զգում նրան հասցված վերքից, նրա կորստից: Մեր ապագայի ամենամեծ վտանգն էլ ստորությունն է, անտարբերությունն ու անհամերաշխությունն է, ինչպես Սևակը կասեր՝ «դնջությունն ու արխայնությունն է»: Նույնիսկ վայրի կենդանիներն են իրենց տեսակի պահպանության ու անվտանգության բնազդով համախմբվում ու իրենց համերաշխությունը հայտնում միմյանց: Բայց, արի ու տես, մեզանից շատերը օժտված չեն անգամ կենդանական բնազդով: Իսկ հայը ամենևին էլ միայն այդ բիոզանգվածը չէ, ազգուրացը չէ, նրանք ոչ մի կապ չունեն հայի հետ, հայը Տիգրան Մեծի, Նարեկացու, Կոմիտասի, Վարդան Մամիկոնյանի, Անդրանիկի, Նժդեհի ժառանգն ու նրանց գենը կրողն է, և հենց նրանց առաքելությունն է հայրենիքի ու նրա պատվի պաշտպանությունը: Հայրենիքի կորստի վտանգը արդեն շատ մոտ է, իսկ լարվածությունը գագաթնակետին է հասել, հապաղումն էլ կործանարար կարող է լինել: «Քննեցեք ձեր սիրտը և նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգևոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական  Հայաստանի համար… Նա  չի կենդանանա: Նա հոգով միայն կարող է կենդանի լինել…»,- գրել է Վահան Տերյանը:

 

Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Երեխաներ են ջրահեղձ եղել․ ՌԴ Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է
Ամենադիտված