Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արդյո՞ք ամերիկացիները կսիրեն Հայաստանին որպես եղբայր»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru–ն գրում է, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթի հետ։ Հայաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են Երևանի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման և ընդլայնման օրակարգը։

Սա հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումների շարունակությունն է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստան էին այցելել ԱՄՆ բարձրաստիճան գործիչներ, այդ թվում՝ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսին։

Նշենք նաև, որ Գրիգորյանը սեպտեմբերի վերջին աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ։ Նա այցելել է ԿՀՎ-ի կենտրոնակայան, ինչպես նաև Պենտագոն։ Այցի ընթացքում նա մասնակցել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ եռակողմ հանդիպմանը։


Այս կապակցությամբ Sabah-ի թուրքական խմբագրությունը, վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրներ, պնդում է, որ Գրիգորյանի և Սլոթի հեռախոսազրույցում հիմնական ուշադրությունը դարձվել է Բաքվի և Երևանի խաղաղության և հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական բանակցություններին։ Միևնույն ժամանակ, ամերիկյան կողմը հարաբերությունների օրակարգում նոր հարցեր չի մտցրել, այլ, ի տարբերություն նախորդ անգամների, սատարել է Երևանի պատրաստակամությունը ամեն գնով կարգավորել հարաբերությունները հարևանների հետ, այդ թվում միակողմանի և գլոբալ փոխզիջումների միջոցով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր «Ղարաբաղի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» և Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին։ Հիմա, ըստ ամենայնի, նա ստեղծում է  միջավայր Ադրբեջանի հետ կարգավորման հարցում Մոսկվայից անկախ նոր «հնարավորությունների պատուհան» բացելու համար։ Ինչ վերաբերում է ԱՄՆ–ին, ապա, ինչպես ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, «Վաշինգտոնը փոխում է իր փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հետկոնֆլիկտային շրջանում», բայց այնպես, որ «տարածաշրջանում կայուն խաղաղությունն արտացոլի ոչ միայն Մոսկվայի, Բաքվի և Անկարայի, այլ նաև երևանի շահերը»։

Ի դեպ, այն ենթադրությունը, որ իրադարձությունները տարածաշրջանում զարգանում են իբր Մոսկվայի, Անկարայի և Բաքվի սցենարով, վերջերս հայտնել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ–ը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին օրակարգը լիովին հնացած է, և այսօր տարածաշրջանն ապրում է բոլորովին նոր իրողություններում։ Բայց այդ դեպքում մատնանշվում են նոր կարևոր նրբերանգներ։


Երևանի և Բաքվի միջև այսպես կոչված Վաշինգտոնյան փաստաթղթի (կամ հռչակագրի) մասին տեղեկություն է հայտնվել հայկական հրապարակումներում։ Ենթադրվում է, որ իբր մոտ ապագայում Փաշինյանը հրապարակայնորեն կհայտարարի Բաքվի հետ մեծ պայմանագիր կնքելու և սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու պատրաստակամության մասին։ Միաժամանակ բանակցությունների օրակարգից հանվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Լեռնային Ղարաբաղի հայերը կսահմանվեն որպես Ադրբեջանում ազգային փոքրամասնություններից մեկը, և որոնց վրա չի տարածվի միջազգային որևէ պարտավորության։

Բացի այդ, նշվում է, որ կողմերը «միասնաբար կքննարկեն միջազգային դիտորդների հարցը չխախտելով Ադրբեջանի ինքնիշխանությունը»։ Նման կամ ինչ որ այլ նախագծի գոյությունը փաստացի հաստատվում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության և ԵԱՀԿ առաքելության հայտնվելու փաստով։ Միաժամանակ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ հոկտեմբերի առաջին օրերին «համապարփակ խաղաղության» առաջարկներ է ներկայացրել Բաքվին ու Երևանին։ Ճիշտ է, դրանց բովանդակությունը դեռ չի բացահայտվել։

Միևնույն ժամանակ, որոշ լավատեղյակ փորձագետներ պնդում են, որ Մոսկվան առաջարկել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծումը հետաձգել «մինչև ավելի լավ ժամանակներ», իսկ այժմ զբաղվել հակամարտող կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործմամբ։

Այդ իսկ պատճառով էլ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ «Երևանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը շատ ժամանակ չի խլի», հարց է առաջանում, թե պայմանագրի ո՞ր տարբերակն է քննարկվում՝ ռուսական, թե՞ արևմտյան։


Մի խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բաց և փակ երկխոսության բոլոր մասնակիցները չգիտես ինչու շատ բան չեն ասում, ըստ Զախարովայի «նախկին Ուկրաինական ԽՍՀ առճակատման տրամաբանությունը դեպի հետխորհրդային տարածքի այլ հատվածներ, ներառյալ Հարավային Կովկաս, տեղափոխելու փորձերի ֆոնին»։ Այստեղ վտանգը կայանում է նրանում, որ եթե ձախողվեն ակտիվ դիվանագիտական ​​ջանքերը, ապա հակամարտության գոտում ներկա միջանկյալ պահը կավարտվի հերթական ռազմական լարվածությամբ, ինչը ցույց կտա ցանկացած խաղաղապահության անարդյունավետությունը։ Եվ եթե ​​դա տեղի ունենա, ապա կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնը հասել է իր նպատակին վերակենդանացնելով լարվածության օջախ Անդրկովկասում (ոչ միայն Մոսկվայի համար):

Ինչպես գրում է The National Interest ամերիկյան հրատարակությունը, «ԱՄՆ–ը երկու հակամարտող կողմերի առաջ Ռուսաստանին ներկայացնի անբարենպաստ լույսի ներքո, կարող է առաջ մղել Թուրքիային իր համար ընդունելի որոշ պայմաններով»: Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նրան անհրաժեշտ է խուսափել նման սցենարից Անդրկովկասում իր ազդեցությունը պահպանելու և Լեռնային ղարաբաղի հայերի անվտանգությունն ապահովելու համար: Առջևում մեծ որոշումներ են:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Թրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»
Ամենադիտված