Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Առանց գրաքննության. Ինչո՞ւ Հայաստանը 2022 թվականի սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի գրոհներից հարյուրավոր զինվորներ կորցրեց»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv–ն գրում է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի չարաբաստիկ գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումներ են տեղի ունեցել։ Արդյունքում հայկական կողմից զոհվել կամ անհետ կորել է ավելի քան երկու հարյուր մարդ։ Միջադեպը հանգեցրել է մեղավորներին գտնելու համար քննարկումների ու վեճերի, բայց, ըստ մասնագետների, անհրաժեշտ է պարզել պատճառները, և առաջին հերթին օբյեկտիվ ու անաչառ։ Պետք է հաշվի առնել բոլոր այն գործոնները, որոնք կարող էին ազդել մարտերի արդյունքների վրա։ Որքանո՞վ էին սպառազինված ուժերը սրման գոտում, ինչպիսի՞ զինատեսակներ ունեին, ինչպե՞ս էր կազմակերպված պաշտպանությունը և այլն։ Կարևոր է որոշել խնդրի արմատները հետագայում հարյուրավոր զոհերից խուսափելու համար։ Ի վերջո քչերն են կասկածում, որ հակամարտությունը, ավաղ, կշարունակվի։


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ այլ քաղաքական գործիչների հետ միասին ուշադրություն է հրավիրել կորուստների տխուր թվերի վրա և կիսվել իր կարծիքով: Նախկին նախագահի խոսքով զինվորները չեն ունեցել անհրաժեշտ պաշտպանվածություն, իսկ շփման գիծը նախապես անհրաժեշտ կերպով սարքավորված չի եղել։ Քոչարյանը հայտարարել է, որ երկրի ղեկավարները կարող էին դասեր քաղել 44-օրյա պատերազմի ժամանակ թույլ տված սխալներից, բայց դա չեն արել։

Այնուամենայնիվ փորձագիտական ​​կարծիքները չեն սահմանափակվում միայն նրանով, որ պետք էր ավելի մեծ ուշադրություն դարձվեր պաշտպանական ամրություններին։ Պետք է իրավիճակը ավելի լայն դիտարկել, հաշվի առնել այն յուրահատկությունները, թե ինչպես են ներկայումս հիմնականում ընթանում ռազմական գործողությունները։ Լավ սարքավորված պաշտպանական գիծը նախկինում թշնամու դեմ պաշտպանվելու բանալին էր: Ներկայումս ամրությունները ակնհայտորեն բավարար չեն, եթե հարձակումն իրականացվում է նորագույն զինատեսակների կիրառմամբ։

Ադրբեջանական զորքերը մարտերի ընթացքում չեն սահմանափակվել միայն հրթիռակոծությամբ և ականանետային հարձակումներով, հակամարտության ընթացքում հեռահար հրետանին չի դադարել աշխատել, հրթիռակոծությունն է իրականացվել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով, հայկական դիրքերը գրոհի են ենթարկվել նաև կամիկաձե անօդաչու սարքերով։ Այդ հարձակումներին դիմակայելու համար անհրաժեշտ է պաշտպանության ճիշտ մակարդակ, և շատ դեպքերում հայկական զորքերը սահմանափակ են եղել իրենց հնարավորություններով կամ ընդհանրապես չեն կարողացել ընդդիմանալ որևէ բանի։ Առաջատար տեխնոլոգիաների բացակայությունը հավասարապես վնասակար է ինչպես քաղաքացիական կյանքում, այնպես էլ ռազմական գործողությունների ժամանակ։


Կանխարգելիչ հարվածներ, հզոր հակաօդային պաշտպանություն, քաղաքականության օպտիմալացում. սրանք լուծումներ են Հայաստանի համար: Փորձագետները խոստովանում են, որ հայկական զինուժը կարող էր կանխարգելիչ հարվածներ հասցնել Ադրբեջանի դիրքերին։ Սակայն դրա համար անհրաժեշտ են հեռահար համակարգեր, որոնք ներկայումս Հայաստանը  անհրաժեշտ քանակությամբ չունի։ Օդից հարձակումներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է ՀՕՊ հզոր համակարգ։ Ներկայումս դա նույնպես լավագույն վիճակում չէ։


44-օրյա պատերազմի ավարտից հետո անցել է երկու տարի։ Այդ ընթացքում հնարավոր կլիներ կառուցել հզոր ամրություններ, քողարկել դրանք, վերազինել տեսախցիկներով և այլ սարքավորումներով։ Այնուամենայնիվ այդ միջոցները նույնպես անօգուտ կլինեն, եթե ժամանակակից սպառազինություն ու բավարար զինամթերք չլինի։ Կանխատեսելով հակամարտության շարունակությունը վերլուծաբանները միակարծիք են, որ դա անելը հեշտ չի լինելու։ Ի վերջո այս ամենը մասշտաբային առումով կարող է վերածվել լիարժեք պատերազմի։ Ադրբեջանը հավակնում է Հայաստանի տարածքին, իսկ դա նշանակում է, որ շոշափվում են ոչ միայն երկու մասնակից պետությունների, այլ նաև նրանց դաշնակիցների շահերը։


Թեև ռազմական գործողությունները ներկայումս թուլացել են, սակայն Հայաստանում քաղաքական ղեկավարությունը նախօրոք օպտիմալացման կարիք ունի. այս պահին միայն միասնական որոշումներն են լիովին համապատասխանում պետական ​​շահերին և առկա մարտահրավերներին։ 44-օրյա պատերազմում Հայաստանը պարտություն կրեց, սակայն ապագա պատերազմում կորուստները կարող են շատ ավելի մեծ լինել։ Եվ դա կանխելու համար այսօր կոչ է արվում փոխել ներքին ու արտաքին ուղղվածությունը։ Վերջին մարտերի քննարկումները շատ վեճեր են առաջացնում։ Ադրբեջանական հրետանին կրակել է ոչ միայն զինվորականների դիրքերի ուղղությամբ, այլ նաև հարձակման են ենթարկվել նաև մի քանի բնակավայրերի խաղաղ բնակիչներ։ Դրանից հետո էլ Բաքուն բազմիցս փորձել է խախտել փխրուն զինադադարը, Հայաստանի զինված ուժերի դիրքերը գնդակոծությունների են ենթարկվել, օգտագործվել է ականանետային և հրազենային զենք, ինչը հանգեցրել է զինծառայողների մահվան։

Հաշվի առնելով այս սադրանքները միանգամայն իրատեսական են թվում հակամարտության հետագա հնարավոր սրման կանխատեսումները, և դա չնայած երկրների ղեկավարների մակարդակով խաղաղության բանակցություններ վարելու փորձերին։ Իսկ այդ ամենը նշանակում է, որ պետք է նախօրոք մտածել խնդիրների լուծման մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»
Ամենադիտված