Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


 «Տնտեսության ակտիվության ցուցանիշը ցույց չի տալիս երկրի կառավարման արդյունավետությունը, առավել ևս հասարակության բարեկեցությունը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգային ժողովում 2023 թ.-ի պետական բյուջեի քննարկումն է: Իշխանական պատգամավորներն արդեն իսկ այս բյուջեն ևս աննախադեպ իրադարձությունների շարքին են դասել, մասնավորաբար՝ նշելով, որ այն երբևէ եղած ամենամեծ բյուջեն է, որի ծախսային մասը կազմում է 2,59 տրիլիոն դրամ կամ ավելի քան 6,4 մլրդ դոլար: 2018 թ. բյուջեից այն ավելի է 79 տոկոսով: ԿԲ նախագահն էլ հայտարարել է, թե 2023 թ.-ի համար նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ: Ընդդիմադիր թևից կարծիքներ են հնչում՝ բյուջեի հիմքում պրիմիտիվ ճշմարտություններ ու մանիպուլ յացիաներ են, այն հակասոցիալական է, խոցելի խմբում գտնվող մարդկանց կյանքն էլ ավելի է վատթարանալու: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասում է՝ այո, անցած երեսուն տարվա ընթացքում թերևս ամենամեծ բյուջեն ունենք, դա համապատասխանում է իրականությանը:

«Բայց դա բացարձակապես չի նշանակում, որ սա պետական արդյունավետ կառավարման արդյունք է: Պարզապես տարիների ընթացքում, օրինակ՝ կարող է գրանցվել աճ պարտավորությունների կատարման առումով՝ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց դեպքում, ստվերային տնտեսությունը կարող է որոշակիորեն կրճատվել, արտադրության ծավալները կարող են մեծանալ և այլն, այս բոլորով պայմանավորված, բնականաբար, բյուջեի մուտքերն ավելանում են: Միշտ այդպես է եղել: Յուրաքանչյուր հաջորդ տարի ունեցել ենք ավելի շատ եկամուտներ, քան նախորդ տարի: Սակայն սա դեռևս չի նշանակում արդյունավետ գործունեություն կամ պետական կառավարում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բոստանջյանը:

Նշում է՝ ինչ վերաբերում է ծավալային առումով եկամուտների ավելացմանը, ինչի մասին իրար հերթ չտալով բարձրաձայնում են պաշտոնյաները, դա ևս ունի իր հստակ բացատրությունը: «Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով, աշխարհում տեղի ունեցող իրարամերժ զարգացումների պայմաններում ստացվել է այնպես, որ փոքր Հայաստան մուտք են գործել դրամական հոսքեր, որոնցով պայմանավորված կարելի է քվազի՝ թվացյալ աշխուժություն գրանցել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Վերջինիս համար խիստ տարօրինակ են բյուջեի «հասցեին» հնչող հիացական խոսքերն այն դեպքում, երբ մեր երկրի համար կարևորագույն՝ գյուղատնտեսության և արդյունաբերության, այն է՝ բարիք ստեղծող ոլորտներում որևէ առաջընթաց չունենք, եթե չխոսենք ոլորտներում արձանագրվող հետընթացի մասին: Տնտեսագետի խոսքով, ունենք արժեզրկում, գնաճ, թանկ փողեր, առնվազն խոցելի իրավիճակ: Հսկայական չափերի հասնող գնաճը տարբեր գնահատականներով կարող է էլ ավելի մեծանալ, ի հակադրումն սրա՝ գրեթե չունենք աշխատավարձերի, կենսաթոշակների ու նպաստների բարձրացում, փոխարժեքների տատանումները չեն մեղմվում՝ մեծ վնասներ հասցնելով արտահանող ընկերություններին: Այս իրավիճակում քայլեր արվո՞ւմ են քաղաքացիների սոցիալական ծանր վիճակը մեղմելու համար: Տնտեսագետը փաստում է՝ անհնարին ոչինչ չկա:

«Այդ քայլերի հավաքական ամրագրումը հետևյալն է՝ պետք է տեղի ունենա պետական կառավարման այնպիսի մոտեցում, որի պարագայում որոշում կայացնողները կոմպետենտ են, տվյալ ոլորտների մասնագետներ են և տվյալ հարաբերություններից կարողանում են լավագույնն ընտրել: Սա բավականին տարողունակ թեմա է: Տեսեք՝ մեր երկրի տնտեսությունը ղեկավարում է մի անձնավորություն, որն ասում է՝ «նորմալ է, որ կրակում են»: Հիմա ի՞նչ եք ուզում, որ ես մեկնաբանեմ նման մարդու պարագայում: Հարցը հասավ այնտեղ, որ անգամ ՔՊ-ի պատգամավորը ցցուն ձևով ասաց՝ «ես այսպիսի նախարարի հետ չեմ ուզում խոսել»: Դա չի վերաբերում միայն այդ նախարարին: Բոլորն իրենց տեղերում դիլետանտներ, գործից չհասկացողներ են՝ լինի արտաքին հարաբերությունների դաշտը, թե արտադրության ոլորտը:

Հայաստանում հանգամանքների բերումով այս պահին միայն ծառայությունների և առևտրի ոլորտում կա որոշակի աշխուժություն, այսինքն՝ դրսի կամ ներսի ֆինանսական որոշակի միջոցների տեղաշարժի արագությամբ պայմանավորված ստացվում է քվազի՝ կեղծ աշխուժություն: Մինչդեռ սրանք այն ոլորտներն են, որտեղ նյութական նոր բարիքներ, հավել յալ արժեք չի ստեղծվում: Ամբողջ աշխարհում տնտեսագիտության մեջ գոյություն ունի կարևորագույն մի ցուցանիշ, այն է՝ համախառն ներքին արդյունք: Հայաստանում այն նետված է մի կողմ, և խոսում են տնտեսության ակտիվության ցուցանիշի մասին: Սա կեղծ ցուցանիշ է, որը երբևիցե ցույց չի տալիս տվյալ երկրի կառավարման արդյունավետությունը, առավել ևս հասարակության բարեկեցությունը»,-եզրափակում է Վարդան Բոստանջյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Երեխաներ են ջրահեղձ եղել․ ՌԴ Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ
Ամենադիտված