Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ճանապարհային քարտեզը»՝ ձախողումների ինդիկատոր. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկու տարի առաջ այս օրերին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանը շրջանառության մեջ դրեց իր, այսպես կոչված, ճանապարհային քարտեզը, որում հատուկ ընգդծում էր, թե ստեղծված իրավիճակի հարցում պատասխանատվություն է վերցնում իր ուսերին։ Ըստ այդմ, ճանապարհային քարտեզի միջոցով իր անելիքները նա նախատեսում էր վեցամսյա ժամկետով։ Բայց հաշվի առնելով Հայաստանի համար ստեղծված բարդ իրադրությունը՝ շատերը հետահայաց կարգով կարող են արդարացնել նրան, թե 6 ամսում հեշտ չէր կարևոր խնդիրներին լուծումներ տալ, դրա համար տևական ժամանակ էր հարկավոր, ուղղակի այդ ժամանակ Փաշինյանը փորձել է հանգստացնել հանրային բորբոքված կրքերը։ Համոզեցիք:

Բայց արդեն անցել է չորս այդպիսի «վեց ամիս», ու ճանապարհային քարտեզում նախանշված ուղղություններին արդեն կանդրադառնանք 2 տարվա հեռավորությունից։ Թերևս պետք է ընդունել, որ 2 տարին ահռելի ժամանակահատված է անհրաժեշտ քայլեր կատարելու համար, եթե, իհարկե, դրանց իրականացման համար կա անհրաժեշտ տրամադրվածություն և կամք։ Ու ցանկություն: Հիմա եկեք դիտարկենք, թե ինչ խնդիր է դրել իր առաջ Փաշինյանի իշխանությունը, ու փաստացի ինչ իրավիճակ ունենք այժմ։ Ճանապարհային քարտեզում առաջնահերթ նշվում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման մասին՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ:

Սակայն այսօր ունենք մի այնպիսի իրադրություն, որ Ադրբեջանը հրաժարվում է քննարկել Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ հարց, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որպես միասնական կառույց, ուղղակի չի գործում։ Անգամ վերջերս դրա մասին խոստովանեց ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը՝ ընդգծելով, որ Մինսկի խմբի համանախագահների միջև փոխգործակցությունը չի աշխատում։ Ճանապարհային քարտեզում Փաշինյանը նաև խոստանում էր ապահովել արցախցիների վերադարձը հայրենի օջախներ և վերականգնել Արցախի բնականոն կյանքը։ Բայց մինչև հիմա տեղահանված արցախցիների՝ հայրենի օջախներ վերադարձի հարցը լուծված չէ։ Օրինակ՝ հադրութցիները, որոնք ադրբեջանական բանակի կողմից Հադրութի օկուպացիայի արդյունքում հեռացել են իրենց օջախներից, մինչև հիմա չեն վերադարձել հարազատ բնակավայր։

Ավելին, արցախցիների հայրենազրկումը շարունակվել ու շարունակվում է։ Գումարած՝ Ադրբեջանը Արցախ գնացող նոր ճանապարհի կառուցման և միջանցքի ուղու տեղափոխման միջոցով հասավ պատերազմից հետո հայկական կողմի վերահսկողության տակ մնացած Բերձորի, Աղավնոյի և Սուսի հայաթափմանը։ Արդյունքում Արցախից այսօր մնացած մի փոքր հատվածի հայաթափումն ուղղակի ժամանակի հարց կարող է լինել, քանի որ ՀՀ իշխանությունները բացեիբաց խոստովանում են, որ ՀՀ-ն այլևս ներուժ չունի՝ ապահովելու Արցախի անվտանգությունը։ Բացի այդ, ճանապարհային քարտեզում ներառված է գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցը, սակայն պատերազմի ավարտից տևական ժամանակ հետո Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձնում բոլոր գերիներին, այլև ժամանակ առ ժամանակ սադրանքների է դիմում՝ նոր գերիներ վերցնելով։

Իսկ որոշ դեպքերում գերիները թշնամու կողմից ուղղակի դաժանորեն սպանվում են, ինչի վերաբերյալ տեսանյութերից մեկն էլ վերջերս հայտնվեց համացանցում և լուրջ աղմուկի պատճառ դարձավ։ Մի քանի միջազգային կառույցներ դատապարտեցին հայ գերիների սպանությունը, և դրանով ամեն ինչ ավարտվեց, որևէ իրավական հետևանքներ չեղան Ադրբեջանի համար։ Ճանապարհային քարտեզում հատուկ առանձնացված էր նաև զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատման և բարեփոխումների մեկնարկի հարցը։ Բայց, ինչպես տեսնում ենք, պատերազմից երկու տարի անց էլ իշխանությունները խոսում են պրոֆեսիոնալ բանակի անցնելու անհրաժեշտության մասին, տարբեր օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս, սակայն, միևնույնն է, ՀՀ զինված ուժերը շարունակում են մնալ խոցելի վիճակում։

Դրա արդյունքում է, որ թշնամին, կանխատեսելով, որ հաջողություններ է գրանցելու, մեկը մյուսի հետևից սադրանքների է դիմում ու օկուպացնում է ՀՀ ինքնիշխան տարածքները, իսկ այդ ընթացքում բարեփոխումների մասին ավելի շատ խոսվում է, քան գործ է կատարվում։ Իշխանություններին անգամ չի հաջողվում սպառազինությունների մատակարարումները նորմալ կազմակերպել, այլապես Փաշինյանը չէր հայտարարի, թե Ադրբեջանը մեծ հաջողությունների է հասել մեր դաշնակիցների հետ հարաբերություններում, ու մենք չենք կարողանում սպառազինություն ստանալ նույնիսկ այն պարագայում, երբ գումարը վճարել ենք։ Իսկ վերջերս էլ պարզ դարձավ, որ հորդանանյան ընկերությունը սպառազինությունը չի մատակարարել, և հիմա հայկական կողմը տուգանք է պահանջում դրա համար։ Ինչպե՞ս է ստացվում, որ այսպիսի դեպքերը հենց կոնկրետ Փաշինյանի իշխանության ընթացքում են տեղի ունենում։

Հետաքրքրական է, որ ճանապարհային քարտեզում Փաշինյանը նշում էր նաև տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնման և ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի իրականացման մասին։ Սակայն տնտեսության վիճակն ընդհանուր առմամբ բարենպաստ չէ՝ չհաշված, որ պատերազմի արդյունքում ահռելի տարածքներ ու ռեսուրսներ ենք կորցրել։ Իսկ եթե մարտ ամսից սկսած էլ որոշակի տնտեսական ակտիվություն է նկատվում, ապա այն իշխանությունների ձեռնարկումների հետ ընդհանրապես կապ չունի։ Շատ է խոսվել այն մասին, որ դա աշխարհաքաղաքական պրոցեսների արդյունքում Հայաստան ժամանած ռուսաստանցիների հաշվին է, և լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա։ Ու այս ամենի հետ մեկտեղ մասնագետները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Հայաստանի ժողովրդագրական վիճակը տխուր է, իսկ արտագաղթը շարունակվում է։

Նշված ուղղությունները ճանապարհային քարտեզի ամենակարևոր կետերն էին, սակայն դրանք բոլորն էլ անխտիր ձախողվել են։ Իսկ եթե Փաշինյանը 2 տարի առաջ հայտարարում էր, թե պատասխանատվություն է վերցնում իր ուսերին, հիմա ինչո՞ւ պատասխան չի տալիս իր տապալումների համար։ Գուցե դա պայմանավորված է նրանով, որ որոշ արտաքին ուժեր պաշտպանում են Փաշինյանին, որպեսզի դրսից պարտադրվող ծրագրերը հերթով իրականացնի։ Խնդիրն այն է, որ նրան հաջողվում է սպասարկել դրսի օրակարգը՝ միաժամանակ մանիպուլացնելով հանրությանը՝ ձախողումների համար նախկիններին մեղադրելու ու դրանց պատճառները հանգամանքների վրա բարդելու միջոցով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Երեխաներ են ջրահեղձ եղել․ ՌԴ Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել
Ամենադիտված