Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տխրահռչակ Մացոն՝ հակակոռուպցիոն դատարանի դատավոր․ Փաշինյանական իշխանության քայլը ցնցել է անգամ կողմնակիցներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանական իշխանության վերջին որոշումը ցնցել է նույնիսկ ամենամոլեռանդ կողմնակիցներին։ Բարձրագույն դատական խորհուրդը երեկ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկելու համար հարցազրույց է անցկացրել և մասնակցող երկու թեկնածուներից ընտրվել է մեկը։ Մնացական Մարտիրոսյանի օգտին քվեարկել են ԲԴԽ 6 անդամներ, դեմ՝ 3 անդամներ։

Մնացական Մարտիրոսյանը հայկական «արդարադատության» ամենատխրահռչակ դեմքերից մեկն է, և այս արձանագրումը ժամանակին արել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքական դատաքննությունների մեծ մասը հենց նա է իրականացրել և ընդ որում ոչ միայն փաշինյանական իշխանության օրոք, այլ նաև նախկին իշխանությունների՝ տասնամյակներ շարունակ։ Ժամանակին նույնիսկ Մարտիրոսյանը մարտի 1-ից հետո տևական ազատազրկման էր դատապարտել Նիկոլ Փաշինյանին։

Մնացական Մարտիրոսյանից տուժած քաղաքական գործիչների թվում են Ժիրայր Սեֆիլյանը, Գագիկ Ծառուկյանը, Աղվան Հովսեփյանը, Արմեն Գրիգորյանը։ Եվ տասնամյակներ շարունակ նույն Փաշինյանի կողմից քննադատության ենթարկված Մարտիրոսյանը, որին մեղադրում էին իշխանությունների բոլոր ապօրինի հրահանգները անտրտունջ կատարելու մեջ, այսօր էլ նույն ոգևորությամբ դատում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հակառակորդներին։

Եվ այժմ նրան ավելի առաջ են քաշում՝ առաջին ատյանի դատարանից տեղափոխելով հակակոռուպցիոն դատարան ՝ քննելու քրեական գործերը։ Ըստ էության այս նշանակումով փաշինյանական իշխանությունը ևս մեկ խամաճիկի է գործուղում կարևորագույն մի ատյան, որտեղ էլ հենց քննվելու են ամենաաղմկոտ քաղաքական դատավարությունները ընդդիմախոսների դեմ։

Մնացական Մարտիրոսյանի նշանակումը հարուցել է գրեթե բոլոր իրավապաշտպանների զայրույթը, ովքեր տարիներ շարունակ աջակցել են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտնել է, թե Մնացական Մարտիրոսյանը միակ մարդն է, ում բարեվարքության մասին թե՛ կազմակերպության ներկայացղուցիչը, թե՛ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել էին բացասական եզրակացություն։

Նույնիսկ միջազգային փորձագետն էր բացասական գնահատել դատավորի թեկնածությունը։ «Եվ հիմա Մնացական Մարտիրոսյանը պիտի կոռուպցիոն գործերով Հայաստանի հանրության անունից և հանուն Հայաստանի Հանրապետության արդարադատություն իրականացնի, ո՞վ է վստահելու կոռուպցիայի դեմ այսօրինակ պայքարին»,- նշել է Իոաննիսյանը ՝ խոստանալով, որ ԲԴԽ-ի այս քայլը ունենալու է լուրջ հետևանքներ, որոնք այժմ քննարկում են գործընկեր կազմակերպությունների հետ։

Իհարկե բոլոր այս զայրալից հայտարարությունները գրոշի արժեք չունեն Նիկոլ Փաշինյանի համար։ Իշխանության գալով ժողովրդավարության, վեթթինգի,արդարադատության այլ համակարգերը բարեփոխելու խոստումներով՝ Փաշինյանն ու իր կողմնակիցները շատ արագ ընդօրինակել և գերազանցել են իրենց բոլոր նախորդներին։

Լինա Արամյան

Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»Նոր մեքենա, 16,7 մլն եկամուտ, 22 մլն դրամ վարկ․ ինչ է հայտարարագրել ՏԿԵ նախարարը. «Ժողովուրդ» Ռազբիրատի մասնագետները. «Հրապարակ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»Ջալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Հովիկ Աբրահամյանը կմասնակցի՞ թոռան հարսանիքին. «Հրապարակ» Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»Մարզչական կարիերա չունեցողին վստահել են 19 տարեկանների հավաքականը. ֆեդերացիայի հերթական հակաֆուտբոլային քայլը. «Ժողովուրդ» Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ» ռաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ»
Ամենադիտված