Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի և Ադրբեջանի միջեւ լարվածությունը՝ ումմայական ինքնության պրիզմայով. Քսավիեր Վիլյար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լարվածության ներկա մթնոլորտն Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ անհրաժեշտ է հասկանալ քաղաքական տեսակետից։ Այս մասին Press TV-ի մեկնաբանությունում ասել է իսլամի հարցերի փորձագետ Քսավիեր Վիլյարը։

«Դա նշանակում է, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք ոչ միայն Ադրբեջանի պաշտոնական անձանց սադրիչ հայտարարություններին, այլեւ կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչպես է յուրաքանչյուր երկիր տեսնում իսլամն ու նրա քաղաքական հնարավորությունները։

Քաղաքական վերլուծությունն անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի պսակազերծի էսենցիալիստական ընթերցումը, որն իսլամը դիտարկում է որպես բացատրություն՝ ուշադրություն չդարձնելով այն բանին, թե ինչպես է այն ձեւակերպված։

Այլ խոսքով՝ իսլամական հանրապետությունը իսլամն արտաբերում է քաղաքական ձեւով, միջոց, որը մենք կարող ենք անվանել իսլամիստական, մենք կարող ենք իսլամիզմը սահմանել որպես դիսկուրս, որը ձգտում է վերակողմնորոշել իսլամը մուսուլմանական համայնքների հանրային տարածքում։

Ադրբեջանի համար իսլամը քաղաքական հնարավորություն չէ, այլ ընդամենը մշակութային արտեֆակտ։ Դա պարզապես գիտական վերլուծություն չէ։ Դա իրական քաղաքական հետեւանքներ ունի։

Ահա թե ինչու Ադրբեջանը կարող է հակաումմայական քաղաքականություն վարել՝ չնայած իսլամի մասին բոլոր խոսակցություններին։ Բաքուն կարող է այդպիսի քաղաքականություն վարել, որովհետեւ երկրի իշխանություններն իսլամը դիտարկում են որպես մի ինչ-որ ծիսական բան։

Մենք չենք խոսի Ղաջարների դինաստիայի եւ այն մասին, որ մինչեւ Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերը Ադրբեջանի ներկայիս տարածքը մտել է կայսերական Իրանի կազմի մեջ։

Ազգայնական հռետորաբանությունը  ոչ մի իմաստ չունի՝ ելնելով իսլամական քաղաքական իքնությունից, ազգային պետության գաղափարը արեւմտյան գաղափարախոսության մասն է։ Եվ իսլամական քաղաքական մարմինը չի կարող գոյություն ունենալ ազգային պետության գաղափարի շրջանակում։

Պատմությունը, ինչպես այն միստիֆիկացնում է Ադրբեջանը, այստեղ նույնպես ակտուալ է։ Ազգայնական հռետորաբանությունը, հատկապես պանթյուրքական նարատիվն իր ծավալապաշտական նպատակներով, եւ «Մեծ Ադրբեջանի» գաղափարը ավելի քան սպառնալիք են իսլամական հանրապետության համար։

Մենք չենք անդրադառնա այն բանին, թե ինչպես է Ադրբեջանը (եւ Թուրքիան) հրահրում անջատողական շարժումներ իրանա-ադրբեջանական բնակչության շրջանում։ Մենք մտադիր ենք  ընդգծել այն փաստը, որ պանթյուրքիզմը որպես քաղաքական գաղափարախոսություն կարող է դիտարկվել որպես իսլամական քաղաքական ինքնության ձեւավորման արգելման կամ ջնջման փորձ։

Որպես էթնոազգայնական լեզու պանթյուրքիզմը ռասայական գաղափարախոսություն է, ռասայական՝ օնթոլոգիական հիերարխիայի ստեղծման իմաստով, որտեղ էթնիկ թյուրքերը գտնվում են գագաթամասում։

Այս գաղափարախոսությունն ուղղված է այնպիսի պետության կառուցմանը, որտեղ տարատեսակությունը եւ փոքրամասնությունները նետված են եզրագիծ, իսկ տարատեսակության հնարավորությունը ջախջախված է հոմոգենացնող տեսլականի ծանրության տակ։ Այս տեսլականում իսլամական պատմությունը փոխարինվում է ազգայնական պատմագրությամբ։ Իսլամական ինքնությունը կամ քաղաքական ինքնությունը, որը կառուցվել է իսլամի լեզվի շուրջ, հակասում է ազգային պետության ռեդուկցիոնիզմին։

Իսլամական հանրապետությունում ումմայական կոչը, օրինակ, դուրս է գալիս ինչպես ազգային, այնպես էլ աղանդավորական սահմաններից մուսուլմանական քաղաքական գործակալության իր ձեւակերպմամբ։ Եվ նորից՝ սա է քաղաքական իսլամի եւ Բաքվի կողմից  որպես թանգարանային մասունք հովանավորվող իսլամի տարբերությունը։

Ոչ քաղաքական իսլամն առանց խնդիրների կկանգնի սիոնիստների կողքին եւ նույնիսկ նրանց գրկաբաց կընդունի։ Ոչ ոք չի կարող հերքել այն փաստը, որ Ադրբեջանը  «ումմա»-ին չպատկանող շարժման մեջ դարձել է սիոնիստական բազա։ Սիոնիստների գործունեությունը քաջ հայտնի է՝ Իրանում լրտեսությունից եւ ռազմական կամ միջուկային օբյեկտների նկատմամբ անօդաչուներով թռիչքներից մինչեւ սահմանների ռեկոնֆիգուրացիայի կեղծում. այն, ինչ Իրանը համարում է «կարմիր գիծ»։ Կարող է տարօրինակ թվալ ներկայիս սահմաններն իսլամիստական, ոչ ազգայնական դիսկուրսից պաշտպանելը։

Խնդիրը իսլամական հանրապետությունն ազգային պետության տեսանկյունից դիտարկելն է։ Եկե՛ք ուշադրություն դարձնենք նրա վրա, որ իսլամական հանրապետությունն ավելի լավ է դիտարկել որպես «մուսուլմանների համար քաղաքական տուն»՝ անկախ որեւէ ազգային կամ էթնիկ պատկանելությունից։

Սահմանների ցանկացած փոփոխություն հարձակում է ումմայի ինքնության վրա։

Պանթյուրքիզմն ու սիոնիզմը միեւնույն հակաումմայական հայացքներն ունեն եւ միեւնույն հակամուսուլմանական ազդակները։ Առանց անկախ եւ ինքնիշխան պետության «մուսուլմանների համար քաղաքական տուն» գաղափարն անհնար կլինի, իսկ մուսուլմանական քաղաքական ինքնությունը կդառնա ընդամենը երազանք, այլ ոչ թե քաղաքական իրականություն։

Ինչպես վերջերս իր հոդվածում գրել է Իրանի նախկին արտգործնախարար եւ հայտնի գիտնական Ալի Աքբար Վելայաթին, անհրաժեշտ է բացառել զինված հակամարտության հավանականությունը։ Նա նշել է, որ սահմանների ցանկացած սպառնալիք «կարմիր գիծ» է, որն Իրանը չի ընդունի։ Այդ «կարմիր գիծը» ոչ միայն ազգայնական դիսկուրսի մաս է, այլեւ ումմայական ինքնության մաս, կենտրոնացած, օրինակ, «Մեծ Իրանի» գաղափարի շուրջ։ Ոչ։ Իրանի կարմիր գիծն այս դեպքում ումմայական ինքնության մասն է, որի արմատները ձգվում են մինչեւ իսլամական ավանդույթներ եւ դեպի իսլամական ապագա»։ 

Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)
Ամենադիտված