Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր են հավակնում նոր ձևավորվող «սուպերնախարարի» պաշտոնին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Նոր ձևավորվող սուպերնախարարությունն իր մեջ ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և  Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։ Նախարարությունում կկենտրոնացվի հինգ հիմնական ոլորտ՝  հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում ու բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա ու քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և  հումանիտար հարցեր։ 

Անշուշտ, այսօր թիվ մեկ ինտրիգը կայանում է նրանում, թե ում Փաշինյանը կվստահի սուպերնախարարի այս պաշտոնը: Ըստ շրջանառվող լուրերի՝ հավանական թեկնածուները երեքն են՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը և ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը: Դիտարկենք նրանցից յուրաքանչյուրի շանսերն առանձին-առանձին:

Վահե Ղազարյանի թեկնածությանը այս պաշտոնում դեմ չեն լինի ուժայինները, քանի որ նա այսպես ասած՝ «համակարգի» մարդ է:  Ղազարյանը մինչև Թավշյա հեղափոխությունը մարզային նշանակության պաշտոններ է զբաղեցրել Տավուշում՝ Իջևանում և Դիլիջանում: Հեղափոխությունից անմիջապես հետո նա նշանակվեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, մեկ տարի անց՝ Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատար և ոստիկանության պետի տեղակալ, այնուհետև՝ ոստիկանապետ: Նա համարվում է Նիկոլ Փաշինյանի մտերիմը և նույնիսկ՝ մանկության ընկերը և վերջինիս կարիերային թռիչքը հեղափոխությունից հետո շատերը պայմանավորում էին նաև այս հանգամանքով: Ամիսներ առաջ Դիմադրության շարժման կազմակերպած ակցիաների ընթացքում Ղազարյանը, չնայած առկա հանրային ճնշման, իրեն ցույց տվեց որպես Փաշինյանի հրամանները պատրաստակամորեն կատարող և «խաղեր չտվող» պաշտոնյա: Անգամ եթե Փաշինյանը ցանկանա սուպերնախարարի պաշտոնը հանձնել Ղազարյանին, այդ որոշմանը դժվար հոժարակամորեն համաձայնվեն սորոսական շրջանակները, որոնք բավական լրջորեն աշխատում են ոստիկանապետի դեմ՝ ցանկանալով վերջինիս փոխարինել իրենց արժեհամակարգին առավել մոտ թեկնածուով: Դժվար է պատկերացնել, որ սորոսականները, ովքեր այսօր որպես փորձագետներ ներգրավված են նոր ստեղծվող կառույցի ձևավորման գործընթացում, «հալած յուղի» տեղ կընդունեն Փաշինյանի՝ Ղազարյանին սուպերնախարարի պաշտոնը տալու նախաձեռնությանը:  Այդ քայլին գնալով՝ Փաշինյանը կարող  է վերջնականապես կորցնել սորոսականների՝ առանց այդ էլ օրեցօր նվազող աջակցությունը:

Մյուս թեկնածուն, ում անունը շրջանառվում է, Անդրանիկ Քոչարյանն է: Վերջինս հեղափոխությունից հետո չի էլ թաքցնում իր հավակնությունները հատկապես ՊՆ և ուժային բլոկի հանդեպ և բնական է, որ նորաստեղծ սուպերնախարարությունը Քոչարյանի համար «յուղոտ պատառ» է հանդիսանում: Սակայն, Քոչարյանի գործերը բարդանում են ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ ունեցած լարվածության պատճառով: Լարվածության հիմքում հենց Քոչարյանի անթաքույց ամբիցիաներն են և ՊՆ-ում իր լծակները ավելացնելու ցանկությունը: Ընդամենը վերջերս էլ Պապիկյանը հետ ուղարկեց Քոչարյանի կողմից մշակված ԶՈՒ բարեփոխումների ռազմավարությունը՝ հայտարարելով, որ «որոշ բաներ իրեն դուր չեն գալիս»:  Գաղտնիք չէ, որ Քոչարյանը ամեն ինչ անում է, որպեսզի իր մարդիկ պաշտոնի անցնեն ուժային համակարգում եւ արդեն բավականին լուրջ հաջողությունների հասել է այդ առումով, օրինակ պատերազմից հետո կարողացել է հասնել նրան, որ ՊՆ նախարար նշանակվի իր վաղեմի ընկերը՝ Վաղարշակ Հարությունյանը, ճիշտ է՝ Քոչարյանի «տրիումֆը» երկար չի տևել: Այս ամենի հետ մեկտեղ, Քոչարյանը ունի նաև լուրջ բացթողումներ, որոնք կարող են և չներվել Փաշինյանի կողմից, այն է ապրիլյան պատերազմի  և 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովների աշխատանքի փաստացի տապալումը․ Քոչարյանին այդպես էլ չհաջողվեց «մեղավորներ» գտնել նախկին իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան գեներալիտետի շարքերում, և Փաշինյանը չէր էլ թաքցնում իր դժգոհությունը Քոչարյանի կատարած աշխատանքից: Սակայն Քոչարյանի թերևս ամենամեծ թերությունը կայանում է նրանում, որ վերջինս ընդգծված հակառուսական գործիչ է և հարց է առաջանում՝ արդյո՞ք Փաշինյանը կցանկանա փչացնել Մոսկվայի հետ առանց այդ էլ լարված հարաբերությունները՝ սուպերնախարարությունը բացահայտ արևմտամետ Քոչարյանին հանձնելով: Հիշենք դրվագը, երբ ըստ տարածվող լուրերի՝ Փաշինյանը հետ կանգնեց Մհեր Գրիգորյանին ԱԳՆ պաշտոնում նշանակելու մտքից, այն պատճառով, որ վերջինս պրո-արևմտյան գործիչ է և նրա թեկնածությանը դեմ էր Մոսկվան:

Հաջորդ թեկնածուն ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանն է, ում պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց տեղի ունեցավ Սուրմալուի ողբերգական դեպքը և պետք է նշել, որ Փամբուխչյանի նախարարական դեբյուտը բավական բարդ ստացվեց: Ծանր էին Փամբուխչյանի առաջին ամիսները նաև 2018-ին ՏԿԵՆ նախարարի տեղակալ նշանակվելուց հետո, երբ լրջագույն խնդիրներ էին առաջացել Վերին Լարսի անցակետում և խնդրի կարգավորմամբ, բանակցություններով հայկական կողմից զբաղվում էր հենց Փամբուխչյանը: Ընդհանուր առմամբ, պետք է փաստենք, որ երեք թեկնածուներից առավել մեծ շանսեր ունի հենց Փամբուխչյանը, ով վերջերս նաև ընտրվեց ՔՊ վարչության անդամ և դա էլ իր հերթին հավելյալ առավելություն է տալիս նրան՝ հաշվի առնելով այն փաստը, որ որոշում կայացնելուց Փաշինյանը, անշուշտ, հաշվի է առնելու նաև քաղաքական թիմի կարծիքը և տրամադրությունները: Բացի այդ, Փամբուխչյանը կարող է ընդունելի թեկնածու լինել թե՛ Արևմուտքի, թե՛ Մոսկվայի համար, քանի որ որպես կանոն՝ աչքի է ընկել բալանսավորված դիրքորոշումներով և հայտարարություններով: Որոշում կայացնելուց Փաշինյանն, անշուշտ, ստիպված է լինելու հաշվի առնել նաև այս հանգամանքը:

Թե ում վրա կանգ կառնի Փաշինյանի վերջնական ընտրությունը՝ ցույց կտա ժամանակը: Անշուշտ, ՔՊ-ի ներսում բացի վերը նշված անձանցից կան նաև այլ անձինք (ում անունները դեռևս չենք նշի), ովքեր ցանկանում են զբաղեցնել այդչափ բաղձալի պաշտոնը, հետևաբար պայքարը, այդ թվում ներթիմային և կլանային պայքարը ՔՊ-ում, վարչության ընտրություններով ոչ միայն չի ավարտվում, այլ նոր թափ է ստանում...

Թրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»
Ամենադիտված