Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանը սլանում է Արևմուտք. Բաքվին ինչի՞ն է պետք Ալբանիան և ի՞նչ կապ ունի դրանում Իրանը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ  Անդրկովկասում տեղի ունեցող տնտեսական և քաղաքական գործընթացները, որոնց մասնակցում են տարբեր խաղացողներ, արտացոլվում են աշխարհի այլ մասերում տեղի ունեցող գործընթացներում։ Այս անգամ նման յուրօրինակ իրադարձություն է դարձել նոյեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահի առաջին պաշտոնական այցը Ալբանիա, որը գործնականում համընկել է Տիրանայում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշման հետ։

Ալիևի ելույթում ամենաարտասովորը Ալբանիայի հիշատակումն է ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների համատեքստում. «Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության հարթակ ունի։ Մենք երկար տարիներ ակտիվորեն ներգրավված ենք եղել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններում։ Ալբանիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, նույնպես միշտ մեծ աջակցություն է ցուցաբերել ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի հարաբերություններին»։


Սա ավելի մանրամասն վերլուծենք։ Ինքը՝ Ադրբեջանը, չնայած իր հայտարարած չեզոքությանը, ակտիվորեն համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, և այդ հարցում Ալբանիան առանձնահատուկ նշանակություն ունի որպես եվրաատլանտիզմի դիրիժոր դեպի իսլամական աշխարհ։


Պատմականորեն ալբանացիներն այնքան էլ խստորեն չեն հետևում իսլամին գերադասելով սինկրետիզմը՝ քրիստոնեական (ուղղափառ և կաթոլիկ) և մուսուլմանական ավանդույթների համադրության տեսքով: Կրոնի դիրքերը հատկապես խարխլվել էր բռնապետ Էնվեր Հոջայի օրոք, որի ժամանակ 1967 թվականին Ալբանիայում փակվեցին բոլոր եկեղեցիներն ու մզկիթները։ Սակայն 1991 թվականին սկսվեց կրոնների, այդ թվում՝ իսլամի վերածնունդը։ Լինելով ֆորմալ մահմեդականներ և իրականում ունենալով երկու պետություն՝ Ալբանիա և Կոսովո, ալբանացիները միշտ կողմնորոշվել են դեպի Արևմուտք։ Պատահական չէ, որ 1990-ականներից ալբանացիները եղել են Բալկաններում ամերիկյան ազդեցության հիմնական կրողները: Շատ ալբանացիներ և ալբանական արմատներ ունեցող մարդիկ են ապրում Թուրքիայում։ Հետևաբար, Ալբանիայի հետ Ադրբեջանի կապերի ամրապնդումը կազդի նաև Թուրքիայի վրա, որի ալբանական ծագում ունեցող քաղաքացիները կանեն ամեն ինչ, որպեսզի Անկարան չշեղվի եվրատլանտյան ուղուց։ 


Հիմա հատկապես ուշագրավ է ալբանա-ադրբեջանական մերձեցումը` հաշվի առնելով աշխարհում տիրող քաղաքական իրավիճակը: Համեմատաբար վերջերս Ալբանիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ՝ Ալբանիայի թվային ենթակառուցվածքի վրա Իրանի ենթադրյալ կիբերհարձակումների պատճառով: Ինչպես գիտենք ալբանացիներն են ԱՄՆ-ի հիմնական աջակցությունը Բալկաններում, իսկ Իրանը գլխացավանք է ԱՄՆ-ի համար։


Ադրբեջանն էլ վերջերս սկսել է աջակցել այաթոլլաների հակառակորդներին և բացահայտ քարոզում է այսպես կոչված Հարավային Ադրբեջանի Իրանից անջատումը։ Հատկանշական է, որ Բաքվի և Թեհրանի հարաբերությունների վատթարացումը համընկել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության հաստատման հետ։ Վերջին իրադարձությունները հուշում են, որ քաղաքական տեսանկյունից Ադրբեջանի մերձեցումը ԱՄՆ-ի հետ կապված է Իրանի դեմ Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարության հետ։ Այսպիսով, նոյեմբերի 22-ին Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Դորանն է այցելել Զանգիլանի շրջանի Ագադլի խելացի գյուղ և զրուցել լրագրողների հետ: Նա հայտարարել է. «Հայաստանը պետք է համաձայնվի խաղաղությանը, բացի [Զանգեզուրի] միջանցքը, դադարեցնի տարածքների ականապատումը, սահմանագծի սահմանը և աշխատի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վրա… Այո, պատերազմ է եղել, որում Հայաստանը պարտվել է, բայց հիմա, կարծում եմ, նա նույնպես շահագրգռված է խաղաղության հաստատմամբ… որպես ամերիկացի ես ազատագրված տարածքներին ռազմավարական արժեքով եմ նայում»։

Ամենակարևորը այն է, որ ամերիկացին ողջունել է Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի միջև եռակողմ համագործակցության զարգացումը և դաժան հարձակում է գործել Իրանի վրա. «Իրանի վարչակարգն այժմ ավելի թույլ է, քան երբևէ եղել է, իսկ Ադրբեջանը աճող տերություն է: Ես չգիտեմ, թե որքան շուտ դա տեղի կունենա, բայց Հարավային Ադրբեջանի բնակչությունն ավելի սերտ հարաբերություններ կունենա Ադրբեջանի հետ։ Դա լավ կլինի ոչ միայն իրանցի ադրբեջանցիների, ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար…»:


Նույն ոգով է արտահայտել նաև Ռազմածովային ասպիրանտուրայի (ԱՄՆ) պրոֆեսոր Բրենդա Շաֆերը, ով այցելել էր Արաքս գետի ափեր՝ Խուդաֆերինի կամրջի մոտ։ Նա հայտարարել է. «Ես երբեք նման բան չեմ տեսել։ Այն, ինչ հիմա կատարվում է Իրանում, բացառիկ իրադարձություն է, քանի որ բնակչությունը պահանջում է կառավարման բոլորովին նոր համակարգ...»։ Ավելին, այդ ամերիկացին իրեն թույլ է տվել բացահայտել Արևմուտքի այն ուժերի ռազմավարական նպատակները, որոնք 2020 թվականին աջակցել են Ադրբեջանին ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ. «Կարծում եմ, որ Ադրբեջանի հաղթանակը ղարաբաղյան երկրորդ պատերազմում շատ մեծ ազդեցություն ունեցավ Իրանում ադրբեջանցիների ինքնագիտակցության աճի, ինքնորոշման վրա։ Շատերն են ակտիվացել հպարտանալով պատերազմի ժամանակ Ադրբեջանի ձեռքբերումներով»։


Հետևաբար, Բաքվի և Տիրանայի միջև համագործակցության ակտիվացումը շատ լավ տեղավորվում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Ադրբեջանի ընդհանուր մերձեցման մեջ։ Ալբանիան նույնպես օրգանիկ տեսք ունի այդ քաղաքական կոնֆիգուրացիայի մեջ, քանի որ հիանալի հարաբերություններ ունի ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իսրայելի հետ: Հետևաբար, Ադրբեջանը Եվրոպայի համար  ոչ միայն էներգառեսուրսների այլընտրանքային մատակարար երկիր է, այլ նաև Ալբանիայի հետ մեկտեղ եվրատլանտիզմը քարոզող Արևմուտքի բաստիոններից մեկը իսլամական աշխարհում։ Մի խոսքով, Ադրբեջանի և Ալբանիայի միջև համագործակցության զարգացումը Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի ռազմավարության բնական մասն է և որը բացասաբար է ազդում Ռուսաստանի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 
Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»
Ամենադիտված