Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլորիս սրտերը ծակծկել են ու թողել, որ արնաքամ լինենք, քարն ի՞նչ է, որ չծակեին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քանի օր է՝ հետևում եմ Հանրապետության հրապարակի շենքերի պատերի վրա արված անցքերի և այլնի մասին գրառումներին։ Առնվազն տարօրինակ է, որ 21-րդ դարում, երբ ամեն ինչ անելու համար տարբեր նորարարական մեթոդներ են գործում, համապատասխան մարմինները հենց այս տարբերակն են ընտրել տուֆակերտ գեղեցկուհուն լույսերով զարդարելու համար: Առավել քան զարմանալի էին պաշտոնյաների մեկնաբանությունները, թե որոշ ժամանակ հետո անցքերը կքողարկվեն, քարերը նախկին տեսքը կունենան:

Ինչո՞ւ հետո հավել յալ ժամանակ ու միջոցներ ծախսել չմտածված քայլերի հետևանքներն ուղղելու համար, դա էլ հարցի մյուսն կողմն է: Չենք էլ կարող պատկերացնել, թե ինչ հոգեվիճակում են ճարտարապետներն ու շինարարները, որոնք տարիներ կառուցել են, վերականգնել շինությունը: Որքան գեղեցիկ է մեր Հրապարակը, այն դղրդում էր շքերթների ժամանակ, երբ շարքերով անցնում էին մեր զինվորականներն ու ռազմական տեխնիկան` նրան էլ ավելի խրոխտ ու վայելուչ տեսք հաղորդելով: Այս օրերին ու այս թեմայով իմ զարմանքը մեկ այլ առիթով է: Շատերը դեռ զարմանում են, որ հրապարակի պատերը ծակծկել են, և դա անող մարդկանցից խելամտություն, բայց ամենակարևորը՝ սրտացավություն են ակնկալում։

Մեզանից շատերն, իրոք, շարունակում են ողջախոհություն ու սրտացավություն ակնկալել իշխանությունից, որը մի քանի տարի է, ինչ ամեն օր մեզ ապացուցում է, այն էլ՝ փաստերով, որ սրտացավ չէ, ողջախոհ չէ, հայտնի գրքի վերնագրի պես կիրառում է թքած ունենալու՝ իր դեպքում բնավ ոչ նուրբ արվեստը: Ամեն օր ցույց է տալիս, որ էլ հպարտ քաղաքացիներ չենք: Ինչո՞վ հպարտանանք՝ դանդաղ քայլերով, բայց վստահորեն կործանվող պետությա՞մբ, բանակը կազմաքանդելու գործուն քայլերո՞վ, թե՞ Արցախից հրաժարվելու ակնհայտ քաղաքականությամբ: Թե բա՝ մեխերով ծակծկել են շենքերի պատերը: Երկու տարուց ավելի է, ինչ նման մեխերով ծակծկված են հազարավորների սրտերը, որոնք որդիներ ու ամուսիններ, եղբայրներ ու քույրեր, հայրեր ու մայրեր կորցրեցին պատերազմում։

Կորստի ցավը չի սփոփվում, որովհետև անպատասխան հարցեր ունեն շատերը, ովքեր այդպես էլ վերջին հրաժեշտը չեն տվել իրենց զավակներին, փակ դագաղով հուղարկավորել են նրանց և սրտի ամենահեռավոր անկյունում հոգի կրծող կասկած ունեն՝ իսկ գուցե իրենց որդին ո՞ղջ է: Իսկ ի՞նչ ասեն գերիների ու անհետ կորածների հարազատները, նրանք ամեն օր դանդաղ մահանում են, իսկ մենք կարծես մոռացել ենք այդ մարդկանց մասին: Մեխերով ծակծկված են հարյուրավոր աղջիկների սրտեր, որոնք գուցե այդպես էլ սպիտակ շորով եկեղեցի չմտնեն՝ սիրելիները պատերազմից հետ չեն դարձել։ Քանի-քանի տղա, հավերժ սիրո ու վերադարձի խոստում տալով, մեկնեց Արցախ ու այնտեղ իր անմահությունը գտավ: Գուցե սիրելի աղջիկը մի օր կրկին սիրահարվի, գուցե անգամ եկեղեցում սիրո խոստում տա մեկ ուրիշին, բայց ինչ-որ դատարկություն միշտ ուղեկցելու է իրեն:

Մեխերով ծակծկված են հարյուրավոր ծնողների, կանանց ու զավակների սրտեր, որոնց զինվորները տուն են դարձել, բայց հոգեպես ու ֆիզիկապես գուցե էլ առաջվանը չլինեն։ «Կյանքը շարունակվում է» միտքը բոլորովին էլ իրենց համար չէ, այդ ինչպե՞ս է շարունակվում, երբ իրենց ընկերների ծնողների համար վերստեղծում են տղերքի քաջագործությունների տեսարանները, ընկերների զոհվելու հանգամանքները, մեղավորության զգացում ունենում, թե ինչո՞ւ ընկերս զոհվեց, նրա փոխարեն ես կարող էի լինել: Հազարավորների սրտերն են մեխով ծակծկված, որոնք տուն են կորցրել, իսկ տունը միայն պատերը չեն: Տունն ամեն ինչ է՝ հարազատ փողոցները, դրկից հարևանը, ում հետ սուրճ էին խմում, գյուղի անցուդարձն ու օրվա անելիքը քննարկում: Մոռացե՞լ ենք Աղավնոն և հանձնված մյուս գյուղերը:

Ե՞րբ մոռացանք ամենակարևորի՝ մարդկային ցավի մասին, ե՞րբ կորցրեցինք մեր հիշողությունը: Մաթևոսյանից հանճարեղ լինել ու նոր տողեր գրել, անկասկած, չենք կարող՝ «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես, ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»: Շարունակում ենք սրտներիս մեջ խրված մեխով ապրել: Մեզ՝ բոլոր-բոլորիս ծակծկել են ու թողել, որ արնաքամ լինենք։ Թե բա՝ Հրապարակի պատերը հանուն լուսավորության ծակել են, ո՞նց են կարողացել նման բան անել։ Հանգիստ խղճով, ինչպես միշտ ու ամեն ինչ են արել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ»
Ամենադիտված