Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն Կաշենի հանքավայրի լիցենզիա է տվել Բուշ Ավագի աշխատակազմի ղեկավարին․ Civilnet.am

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Civilnet.am-ը գրում է․ «Բնապահպանների անվան տակ հանդես եկող մի խումբ ադրբեջանցիներ դեկտեմբերի 12-ից փակ են պահում Ստեփանակերտ – Գորիս մայրուղին։ Այս ճանապարհը Հայաստանը Արցախին կապող միակ ուղին է, իսկ դրա փակումը հումանիտար խնդիրներ է առաջացրել Արցախի բնակչության համար։ Անցած օրերին ադրբեջանցի «բնապահպանները» փորձել էին մուտք գործել Արցախում Կաշենի հանքավայրի տարածք, նրանց այս նախաձեռնությունը, սակայն, տապալվեց տեղի բնակիչների ջանքերով։ Բացի այն, որ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմամբ Ադրբեջանը քաղաքական մի շարք նպատակներ է հետապնդում, «ադրբեջանցի բնապահպանների»՝ այս հարցով ակտիվացումը ունի նաև տնտեսական նպատակներ։ Բնապահպանական մոնիթորինգի անվան տակ ադրբեջանցիները փորձելու են մուտք ունենալ Կաշենի հանքավայր ու նախնական քայլեր ձեռնարկել հօգուտ Ադրբեջանի՝ այն շահագործելու ուղղությամբ։ Բանն այն է, որ այս տարվա հուլիսին Ադրբեջանի կառավարությունը գործարք է կնքել բրիտանական Anglo Asian Mining ընկերության հետ ու կոնցեսիոն պայմանագրով մի շարք հանքերի, ներառյալ Կաշենի հանքի շահագործումը հանձնել ընկերությանը՝ 3 մլրդ դոլարի դիմաց։ Կաշենի հանքավայրն արդեն իսկ շահագործում է Արցախում գրանցված «Բեյզ մեթըլս» ընկերությունը։ 

Anglo Asian Mining-ի կայքից տեղեկանում ենք, որ այս տարվա հուլիսի 5-ին Ադրբեջանի կառավարությունը հավանություն է տվել մի որոշման, որով երեք նոր հանքավայրեր կոնցեսիոն պայմանագրի հիման վրա անցել են այս ընկերությանը։ Հանքավայրերի ընդհանուր տարածքը, ըստ ընկերության, 882 քառակուսի կիլոմետր է։ Երեք հանքավայրերից մեկը Կաշենի պղնձի ու մոլիբդենի հանքավայրն է։ Anglo Asian Mining-ն օգտագործում է Կաշենի ադրբեջանական տեղանունը՝ Դեմիրլի և հայտնում, որ 2016-ի հունվարի դրությամբ հանքում եղել 275 000 տոննա պղինձ ու 3 200 տոննա մոլիբդեն։ Բրիտանական ընկերությունը այս թվերը վերցրել է հանքավայրը շահագործող «Բեյզ մեթըլս»-ի հայտնած տվյալներից։ Anglo Asian Mining-ն իր կայքում հանքավայրի տարածքի մասին նաև նշում է՝ ռուս խաղաղապահները ներկայում գտնվում են տարածաշրջանում՝ խաղաղություն ապահովելու համար, իսկ կառավարությունը (Ադրբեջանի) կգործադրի բոլոր խելամիտ ջանքերը, որպեսզի ընկերությունը ֆիզիկապես կարողանա մուտք գործել Կաշենի հանքավայրի տարածք՝ օգտակար հանածոների հետախուզման աշխատանքներ իրականացնելու համար։ Anglo Asian Mining-ը թույլտվություն ունի արդյունահանում իրականացնել նաև Զանգելանի շրջանի ոսկու հանքում, որն ընկերությունն անվանում է Վեժնալիի հանքավայր։

Anglo Asian Mining-ի հիմնական բաժնետերը 28 տոկոսի չափով ծագումով իրանցի Ռեզա Վազիրին է։ Ըստ կայքում տեղադրված կենսագրության՝ Վազիրին Ադրբեջանի անկախությունից ի վեր այնտեղ զբաղվել է բիզնեսով, իսկ դրանից առաջ պաշտոնյա է եղել Իրանում։ «Նա ծառայել է այնպիսի ղեկավարների կողքին, ինչպիսիք են Ջեյմս Բեյքեր Երրորդը, Զբիգնև Բժեզինսկին, Ջոն Սունունուն, Հենրի Քիսինջերը»,- նշված է կայքում։ Ծագումով իրանցի Վազիրին հայտնի է Ալիևների հետ իր մտերմությամբ, քանի որ հայր և որդի Ալիևների կողմից Ադրբեջանում գործող մետաղական հանքավայրերի մի մասը նրան է բաժին հասել։

Կազմակերպված հանցագործության ու կոռուպցիայի լուսաբանման նախագիծը ներկայացնելով Վազիրիին՝ նշում է, որ վերջինս Ադրբեջանում իր բիզնեսի սկզբնական տարիներին անհաջողություններ է ունեցել, սակայն ոսկու միջազգային գները օգնել են նրան վերականգնվել։ Բացի այդ, ըստ հետաքննող խմբի, Վազիրին հավակնում էր ձեռք բերել Արևմտյան Ադրբեջանում գտնվող Չովդարի ոսկու հանքավայրը, բայց չի հաջողել, քանի որ հանքի շահագործման լիցենզիայի պայքարին է միացել Իլհամ Ալիևի զավակներին պատկանող ու Պանամայում գրանցված Londex Resources S.A անունով ընկերությունը։ Huffington Post-ը ժամանակին գրել էր Unaoil ընկերության կաշառքների սխեմայի մասին։ Այստեղ Վազիրիի անունը շոշափվում էր որպես մեծ հնարավորությունների տեր անձ, որ ցանկացած պահի կարող էր հանդիպել Ադրբեջանի նավթի նախարարին ու վարչապետին, ստիպել նավթի նախարարին ասել այն, ինչ ինքն է ուզում։

Anglo Asian Mining-ի մյուս բաժնետերը եղել է Ջոն Սունունուն, որը եղել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի Ավագի աշխատակազմի ղեկավարը, մինչ այդ էլ Նյու Հեմփշիրի նահանգապետը։ Սունունուների ընտանիքից այլ անձինք ևս ներգրաված են Anglo Asian Mining-ի կառավարմանը։ Նրա բաժնեմասը հանքարդյունաբերական ընկերությունում 9,3 տոկոս է, ևս 3,5 տոկոս բաժնեմաս ունի Limelight Industrial developments ընկերությունը, որի մասին տվյալներ չկան»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ»
Ամենադիտված