Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 15 դեկտեմբեր)

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Թեյի համաշխարհային օր, Էսպերանտո լեզվի համաշխարհային օր,  Ուկրաինա` Դատական աշխատողների օր, Հոլանդիա՝ Թագավորության օր, Ռուսաստան՝ Պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելու ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1895 –ծնվել է կոմպոզիտոր և խմբավար Կարո Զաքարյանը։
1899 –ծնվել է հայազգի խորհրդային լրագրող, գրող, ԽՍՀՄ օրհներգի խոսքերի համահեղինակ Գաբրիել Էլ-Ռեգիստան։
1915 –վախճանվել է հրապարակախոս Տիգրան Արփիարյանը։
1916– ծնվել է գրող, արձակագիր Վիգեն Խեչումյանը:
1918-հայ-վրացական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել անգլիական զորքերի ափհանում Փոթիում։
1924– ծնվել է ճանաչված երգիչ, հայ երգարվեստի երախտավոր Հովհաննես Բադալյանը:
1929– ծնվել է կինոռեժիսոր Արման Մանարյանը («Տժվժիկ»):
1934 –ծնվել է երկրաբան Հենրիխ Վարդանյանը։
1969 –վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, գրականագետ Կոստան Զարյանը։
1982– ստեղծվել է Երևանի Կամերային թատրոնը:
1985 - Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ Դուկրոն հանդես է եկել 35 պատգամավորների անունից և պահանջել հատուկ օրենք ընդունել և ճանաչել «1915 թվականի ցեղասպանությունը, որին զոհ է դարձել հայ ժողովուրդը»։
2003-Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը ընդունել է մի բանաձև, որով դարասկզբին տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները ճանաչել է որպես ցեղասպանություն: 
2005-Բուենոս Այրեսի «Արմենիա» հրապարակում Հայաստանից բերված խաչքար է տեղադրվել։
2008- Երևանի Տերյան և Լալայանց  շենքերի բնակիչները երթ են կազմակերպել դեպի նախագահի նստավայր բողոքելով իրացման գոտում հայտնված իրենց շենքերի քանդման և դրանց տեղում «էլիտար» շենքեր կառուցելու որոշման դեմ: 
2012-ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին առաջադրել է նախագահի թեկնածու, ով գալիք նախագահական ընտրություններին պետք է մասնակցի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով:
2012 –վախճանվել է գեղանկարիչ Պետրոս Պետրոսյանը։
2016-Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը 9 ամսվա դադարից հետո ընդունել ու ճանապարհել է ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերության Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող մարդատար ինքնաթիռը:
2017-Հայ-իրանական սահմանին բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին։
2019-վախճանվել է գործարար,  Հայկական միջազգային ասամբլեայի նախագահ Սերժ Ջիլավյանը:
2021- ձերբակալվել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


37 –ծնվել է  Հռոմի կայսր Ներոնը։
533 —Տիկամերոնի ճակատամարտում բյուզանդացի զորահրամանատար Վելիզարիայի բանակը ջախջախել է վանդալների թագավոր Գելիմերի բանակին, որի արդյունքում Աֆրիկայում գտնվող վանդալների պետությունը դադարել է գոյություն ունենալ։
944 —Բյուզանդիայի կայսր Ռոման 1-ինը գահընկեց է  արվել որդիների կողմից, որի արդյունքում ծագել են ժողովրդական հուզումներ, որոնք դադարել են միայն Կոնստանտինին կայսր հայտարարելուց հետո։
1055 —Խալիֆ ալ-Կաինի համաձայնությամբ Բաղդադ են մտել Թորգուլ խանի թուրք-սելջուկական զորքերը։
1467– տեղի է ունեցել Բաի ճակատամարտը, որը մոլդովա-հունգարական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:
1598 —Սանչխոե ամրոցի 20 հազար ճապոնացի զինվորներ գեներալ Սիմացու Յոսիհարայի ղեկավարությամբ նստել են 500 նավեր և ուղևորվել Կորեայում շրջափակվածներին օգնության։
1675 –վախճանվել է բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերը։
1821 —հիմնադրվել է «Ֆրանսիական աշխարհագրական ընկերությունը»։
1840 —Նապոլեոն Բոնապարտի աճյունը հանդիսավորությամբ վերադարձվել է Փարիզ։
1852 –ծնվել է  ֆրանսիացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Անտուան Անրի Բեքերելը։
1858 –ծնվել է  գերմանացի հոգևորական և հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսը։
1899– անգլո-բուրական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Կոլենսոի ճակատամարտը:
1917-ԽՍՀՄ Կարմիր բանակում մտցվել է տարբերանշան՝ կարմիր աստղը։
1924– ծնվել է վրացի բանաստեղծուհի, թարգմանչուհի Աննա Կալանդաձեն:
1939  – կայացել է «Քամուց քշվածները» նշանավոր ֆիլմի պրեմիերան:
1958 –վախճանվել է ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Վոլֆգանգ Պաուլին։
1966 –վախճանվել է ամերիկացի ֆիլմարտադրող, ռեժիսոր, կինոսցենարիստ Ուոլթ Դիսնեյը։
1966 —ֆրանսիայի Մեդոնյան աստղադիտարանում հայտնագործվել է Սատուրնի 10-րդ արբանյակ Յանուսը։
1972– ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված №2997 բանաձևի համաձայն ստեղծվել է UNEP ծրագիրը։
1982 —բացվել է սահմանը բրիտանական գաղութ Ջիբրալթարի և Իսպանիայի միջև։
2000 —կանգնեցվել է Չերնոբիլյան ատոմակայանի 3-րդ էներգոբլոկը, որով իսկ այդ ատոմակայանը դադարել է լինել գործող։
2018 —Ուկրաինայում ստեղծվել է միավորված տեղական ուղղափառ եկեղեցի։
Կ.Խաչիկյան

Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ»
Ամենադիտված