Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է մերժվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պարզ ճանապարհը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

024.by-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ տարբեր վայրերում քանի տարբեր տեսակի  բանակցություններ ու հանդիպումներ են արդեն տեղի ունեցել։ Հայաստանում նախկինում եղել է առաջնորդների սրընթաց փոփոխություններ, սակայն հիմա գրեթե հինգ տարի երկիրը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը։

Դիտարկելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող իրադարձությունները կարելի է նկատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշակի հանգիստ քաղաքական պահվածքը։ Իր հերթին, Հայաստանի ղեկավարն անընդհատ ինչ որ հայտարարություններ է անում և տարբեր հանդիպումներ է ունենում։

Տպավորություն է ստեղծվում, որ ինչ որ մեկն է նրան ուղղորդում և դրդում նման քաղաքականություն վարել։ Քաղաքական անկայունությունն ու անհետևողականությունն են բերում նման բարդ մտքերի։ Թվում է, թե երկու առաջնորդների համար ավելի հեշտ կլինի նստել կլոր սեղանի շուրջ և լուծել բազմամյա խնդիրը։ Տարբերակներ, ըստ երևույթին, կան, և մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի հարցով բանակցությունների նման ձևաչափի մասին։ Ամենահեշտ տարբերակը այնտեղ չեզոք ղեկավարությամբ  ազատ տնտեսական գոտի ստեղծելն է։ Բնականաբար, երկարամյա հակամարտությունը կարգավորելու հարցում Ռուսաստանն է ավելի շահագրգիռ երրորդ երկիրը, բայց չգիտես ինչու իրեն զուսպ է պահում։

Այդ ուղղությամբ անուղղակիորեն շահագրգռված է նաև Բելառուսը, քանի որ կա Ռուսաստանի հետ միութենական պետության սերտ ձևավորում։ Ելնելով դրանից և իր քաղաքական երկարակեցությունից նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջերս պերճախոս և հոգատարորեն արտահայտել է իր մի շարք ցանկությունները։ Հոկտեմբերի 29-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում նա հատկապես պարզ ու բացահայտ է դիմել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկաների ուշադրությունը կենտրոնացնելով այն փաստի վրա, որ Մինսկը նույնպես ցանկանում է, որպեսզի հարևան պետությունների միջև հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով։ Իր ուղերձում Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է նստի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և «որոշում կայացնի», իսկ անհրաժեշտության դեպքում կարելի է հարցնել Ռուսաստանի նախագահին: Ուղերձը ուղղված է եղել երկու առաջնորդների, իսկ հետո Ալեքսանդր Լուկաշենկոն հուզված հայտարարել է. «Եթե այսօր չընդունեք, ավելի վատ կլինի, դուք ինքներդ եք դա հասկանում, մեզ այդ հակամարտությունը պետք չէ»։ Բայց այն, թե ո՞ւմ է դա անհրաժեշտ ու ձեռնտու, արդեն տեսանելի է անգամ անզեն աչքով։ Հավաքական Արևմուտքի մարտավարությունը կայուն է և միտված է ապահովելու, որ իրենց «խաղաղասեր» զորամասերը լինեն շահագրգիռ ցանկացած տարածաշրջանում։ Այս պահին Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ ուժեր են, իսկ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները պարիտետային են։ Եթե ​​ինչ-ինչ պատճառներով Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի որոշ զինված խաղաղապահներ մտնեն այդ տարածաշրջան, ապա դա կդառնա հավաքական Արևմուտքի երկրորդ ցատկահարթակը Ռուսաստանի դեմ։ Հասկանալի է, որ Ռուսաստանի ղեկավարությունը չպետք է թույլ տա, որ դա տեղի ունենա։ Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը արևմտյան առաքելությունների ներգրավմանը դեմ է արտահայտվել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստա եռյակը պետք է պայմանավորվի և լուծի արդիական խնդիրը, քանի որ պատերազմն ավարտվել է Ռուսաստանի օգնությամբ, ինչու՞ են այսօր պետք այլ և նոր ձևաչափեր։ Այդուհանդերձ, Հայաստանի անհանգիստ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս պնդել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությունը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ բանակցությունների մասին։ Բացի դա նա թույլ է տվել Հայաստանում տեղակայել Եվրամիության քաղաքացիական առաքելություն։ Դեկտեմբերի 7-ին նախատեսված էր Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպումը, սակայն Իլհամ Ալիևը հրաժարվել է դրանից և, ընդհանրապես, Ֆրանսիայի միջնորդությունից։ Այնուամենայնիվ, նա չի հրաժարվել ինչ որ մեկի միջնորդի դերից։ Բացի դա ըստ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, արդեն իսկ հնարավոր է եղել պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման շուրջ։ Արմեն Գրիգորյանը նաև ասել է, որ խաղաղության պայմանագրի արդեն երկու տարբերակ կա՝ մեկը ռուսական, երկրորդը ադրբեջանական։ Մինչ այժմ Երևանը խաղաղության պայմանագրի նախագիծ չի ստացել ո՛չ Բրյուսելից, ո՛չ Վաշինգտոնից։ Այստեղ պարզ հարց է ծագում, իսկ արդյո՞ք դա անհրաժեշտ է: Այդ կապակցությամբ ևս մեկ անգամ հիշենք Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերն ուղղված Նիկոլ Փաշինյանին առ այն, որ երկու երկրների ղեկավարները իրենք կարող են լուծել հակասությունների հանգույցը, իսկ անհրաժեշտության դեպքում Վլադիմիր Պուտինը կաջակցի։ Ի՞նչը կամ ո՞վ է ազդել Հայաստանի վարչապետի վրա, բայց ԵԱՏՄ գագաթնաժողովում նա առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը։

Իհարկե, Հարավային Կովկասի այդ տարածաշրջանում աշխարհաքաղաքական բազմաթիվ բևեռների շահեր են սերտաճած, բայց, այնուամենայնիվ, երկու հանրապետությունների ղեկավարները, հիմնվելով պատմական փաստերի վրա, պարզապես պետք է ընդունեն ապացուցված երաշխավորին՝ Ռուսաստանին։ Խաղաղությունը երկրագնդի այդ յուրահատուկ հատվածում, որտեղ ժամանակին հայ և ադրբեջանցի ժողովուրդներն ապրում էին խաղաղության մեջ, այժմ կարող են հետ բերել Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի
Ամենադիտված