Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աջափնյակում տեղի ունեցած ահասարսուռ դեպքի մանրամասները. ամուսինները «միահամուռ ուժերով» սպանե՞լ են իրենց ազգականին

ԻՐԱՎՈՒՆՔ

2015-ի հունվարի 31-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը ցնցել էր Ֆուչիկի փողոցի 25 շենքի բնակիչներին: Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 69-ամյա Արշավիր Բարսամյանի սպանության վայրում, ըստ արդեն ապացուցված վարկածի, եղել մի կին և երկու տղամարդ, որոնք ձերբակալվել են սպանության կասկածանքով:

Ձերբակալվածները Հրազդան քաղաքի բնակիչներ 78-ամյա Բախշի Երիցյանը, նրա կինը՝ 63-ամյա Էլմիրա Ծատուրյանը և 50-ամյա Ռաֆիկ Մկրտչյանն էին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Բ.Երիցյանը կնոջ հետ 2015 թվականի հունվարի 31-ին` ժամը 10:00-ին, Ռ.Մկրտչյանի կողմից շահագործվող ավտոմեքենայով Հրազդան քաղաքից եկել է Երևան՝ հանդիպելու Ա.Բարսամյանին։ Նախկինում ունեցած գույքային վեճի շուրջ Ա.Բարսամյանի բնակարանում ծագած վիճաբանության ժամանակ Բ.Երիցյանը մուրճով հարվածներ է հասցրել տանտիրոջ գլխին և դեմքին։ 

Ստացած հարվածների հետևանքով վերջինս ընկել է մահճակալին և օգնություն կանչել։ Հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով կինը մարմնով ընկել է տուժողի վրա, բռնել նրան, իսկ Բ.Երիցյանը շարունակել է մուրճով հարվածներ հասցնել՝ սպանելով տղամարդուն: 

Սպանությունից հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Երիցյան ամուսինները և վարորդը, ում ավտոմեքենայով եկել էին Երևան, դիակը տարել են նշված բնակարանի խոհանոց՝ նկուղում թաքցնելու համար, սակայն հանցանքի պահին բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: 

Ինչ ապացուցվեց դատարանում Նախ նշենք, որ մինչդատական վարույթում ամուսինները կալանավորվել էին, տաքսու վարորդի նկատմամբ էլ խափանման միջոցը ստորագրությամբ չհեռանալն էր ընտրվել: Սպանության դրդապատճառը եղել է բնակարանային վեճը:

Պարզվել է՝ Բախշի Երիցյանը կնոջ և տաքսու վարորդի հետ Արշավիր Բարսամյանի բնակարան են գնացել Հրազդան քաղաքի բնակարանի պատկանելիության հարցի շուրջ զրույցելու, ինչպես նաև այդ բնակարանի չհրկիզվող պահարանից ոսկյա զարդերը վերցնելու թույլտվություն ստանալու համար: Մերժում ստանալով՝ Բախշի Երիցյանը մուրճի երկաթյա հատվածով հարվածել է Արշավիր Բարսամյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս ընկել է հյուրասենյակի մահճակալին և օգնություն կանչել: Այնուհետև միացել է կինը: Երիցյանընախ չի ընդունել առաջադրված մեղադրանքը, ապա դատարանին հայտնել է, որ տուժողը իր մորաքրոջ տղան էր, նախկին կնոջ եղբայրը:

Բնակարանն իրեն է պատկանել, սակայն տարիներ առաջ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով Բարսամյանի անունով է գրանցել: Դեպքի օրը, մեղադրյալի խոսքով, ինքը զրուցել է Բարսամյանի հետ՝ առանց կնոջ ներկայության: Զրույցի ընթացում Բարսամյանն իրեն ասել է, որ ոսկյա զարդերն արդեն Վորոնեժի գեղեցիկ կանայք են վայելում, ապա բռնել է իր ձեռքն ու փորձել վնասել: Ըստ տուժողի՝ ինքը օգնություն է կանչել, իսկ հետագա գործողությունները չի հիշել: Կինը ևս իրեն մեղավոր չի ճանաչել: Իսկ թե ինչպես է Բարսամյանը մահացել, կինը չի կարողացել հիշել, քանի որ ուշագնաց էր եղել: 

 Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 69-ամյա Արշավիր Բարսամյանի սպանության վայրում, ըստ արդեն ապացուցված վարկածի, եղել մի կին և երկու տղամարդ, որոնք ձերբակալվել են սպանության կասկածանքով: Ձերբակալվածները Հրազդան քաղաքի բնակիչներ 78-ամյա Բախշի Երիցյանը, նրա կինը՝ 63-ամյա Էլմիրա Ծատուրյանը և 50-ամյա Ռաֆիկ Մկրտչյանն էին:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Բ.Երիցյանը կնոջ հետ 2015 թվականի հունվարի 31-ին` ժամը 10:00-ին, Ռ.Մկրտչյանի կողմից շահագործվող ավտոմեքենայով Հրազդան քաղաքից եկել է Երևան՝ հանդիպելու Ա.Բարսամյանին։ Նախկինում ունեցած գույքային վեճի շուրջ Ա.Բարսամյանի բնակարանում ծագած վիճաբանության ժամանակ Բ.Երիցյանը մուրճով հարվածներ է հասցրել տանտիրոջ գլխին և դեմքին։ Ստացած հարվածների հետևանքով վերջինս ընկել է մահճակալին և օգնություն կանչել։ Հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով կինը մարմնով ընկել է տուժողի վրա, բռնել նրան, իսկ Բ.Երիցյանը շարունակել է մուրճով հարվածներ հասցնել՝ սպանելով տղամարդուն: Սպանությունից հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Երիցյան ամուսինները և վարորդը, ում ավտոմեքենայով եկել էին Երևան, դիակը տարել են նշված բնակարանի խոհանոց՝ նկուղում թաքցնելու համար, սակայն հանցանքի պահին բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: Ինչ ապացուցվեց դատարանում Նախ նշենք, որ մինչդատական վարույթում ամուսինները կալանավորվել էին, տաքսու վարորդի նկատմամբ էլ խափանման միջոցը ստորագրությամբ չհեռանալն էր ընտրվել: Սպանության դրդապատճառը եղել է բնակարանային վեճը:

Պարզվել է՝ Բախշի Երիցյանը կնոջ և տաքսու վարորդի հետ Արշավիր Բարսամյանի բնակարան են գնացել Հրազդան քաղաքի բնակարանի պատկանելիության հարցի շուրջ զրույցելու, ինչպես նաև այդ բնակարանի չհրկիզվող պահարանից ոսկյա զարդերը վերցնելու թույլտվություն ստանալու համար: Մերժում ստանալով՝ Բախշի Երիցյանը մուրճի երկաթյա հատվածով հարվածել է Արշավիր Բարսամյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս ընկել է հյուրասենյակի մահճակալին և օգնություն կանչել: Այնուհետև միացել է կինը: Երիցյանընախ չի ընդունել առաջադրված մեղադրանքը, ապա դատարանին հայտնել է, որ տուժողը իր մորաքրոջ տղան էր, նախկին կնոջ եղբայրը: Բնակարանն իրեն է պատկանել, սակայն տարիներ առաջ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով Բարսամյանի անունով է գրանցել: Դեպքի օրը, մեղադրյալի խոսքով, ինքը զրուցել է Բարսամյանի հետ՝ առանց կնոջ ներկայության: Զրույցի ընթացում Բարսամյանն իրեն ասել է, որ ոսկյա զարդերն արդեն Վորոնեժի գեղեցիկ կանայք են վայելում, ապա բռնել է իր ձեռքն ու փորձել վնասել: Ըստ տուժողի՝ ինքը օգնություն է կանչել, իսկ հետագա գործողությունները չի հիշել: Կինը ևս իրեն մեղավոր չի ճանաչել: Իսկ թե ինչպես է Բարսամյանը մահացել, կինը չի կարողացել հիշել, քանի որ ուշագնաց էր եղել: Իսկ տաքսու վարորդի ներկայացրածը միանգամայն հակասել է ամուսինների պատմածին:

Նա պատմել է, թե ինչպես են Երիցյանները հարձակվել տղամարդու վրա, մուրճով սպանել նրան, իսկ իրենց հրամայել՝ չխառնվել, չշարժվել: Արդարացման դատավճիռ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է արդարացնել կնոջն ու տաքսու վարորդին, իսկ Բախշի Երիցյանին դատապարտել 3 տարվա ազատազրկման՝ նրան ուղարկելով հարկադիր բուժման՝ նյարդահոգեբույժի հսկողությամբ: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյանի, մերժել է սպանության գործով մեղադրող դատախազի կողմից բերված բողոքը: Մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել պահանջով ամբողջությամբ բեկանել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Բախշի և Էլմիրա Երիցյանների և Ռաֆիկ Մկրտչյանի վերաբերյալ 29.07.2016թ. դատավճիռը:

Մեղադրողը պահանջել էր ամբաստանյալ Բախշի Երիցյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում 14 տարի ժամկետով, ամբաստանյալ Էլմիրա Երիցյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում 12 տարի ժամկետով, իսկ ամբաստանյալ Ռաֆիկ Մկրտչյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում 2 տարի ժամկետով: 

Իսկ տաքսու վարորդի ներկայացրածը միանգամայն հակասել է ամուսինների պատմածին: Նա պատմել է, թե ինչպես են Երիցյանները հարձակվել տղամարդու վրա, մուրճով սպանել նրան, իսկ իրենց հրամայել՝ չխառնվել, չշարժվել: Արդարացման դատավճիռ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է արդարացնել կնոջն ու տաքսու վարորդին, իսկ Բախշի Երիցյանին դատապարտել 3 տարվա ազատազրկման՝ նրան ուղարկելով հարկադիր բուժման՝ նյարդահոգեբույժի հսկողությամբ:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյանի, մերժել է սպանության գործով մեղադրող դատախազի կողմից բերված բողոքը: Մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել պահանջով ամբողջությամբ բեկանել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Բախշի և Էլմիրա Երիցյանների և Ռաֆիկ Մկրտչյանի վերաբերյալ 29.07.2016թ. դատավճիռը:

Մեղադրողը պահանջել էր ամբաստանյալ Բախշի Երիցյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում 14 տարի ժամկետով, ամբաստանյալ Էլմիրա Երիցյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում 12 տարի ժամկետով, իսկ ամբաստանյալ Ռաֆիկ Մկրտչյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում 2 տարի ժամկետով: 

 

«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանը
Ամենադիտված