Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինսկի խմբի «անատամ» կեցվածքի ֆոնին Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտյոմ Բալասանովը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Փետրվարի 16-ին Մյունխենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Փետրվարի 17-ին Մինսկի խումբը հայտարարություն է տարածել:

Նշվում է, որ համանախագահները նախարների հետ քննարկել են հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակը: Մինսկի խումբը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորման այլընտրանք չունի և կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել ինչպես տեղանքում, այնպես էլ հրապարակային հայտարարություններում և բնակչությանը նախապատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի: Համանախագահները հակամարտող կողմերին նաև կոչ են արել խստորեն հետևել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրին, որոնք հիմք են հանդիսանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար:

Համանախագահները շեշտել են, որ նախարարները պետք է պատրաստակամություն ցուցաբերեն և վերսկսեն համապարփակ բանակցությունները՝ որքան հնարավոր է շուտ կայուն կարգավորման հասնելու նպատակով:

Մինսկի խումբը կրկին անգամ հանդես է գալիս արդեն «շաբլոն» դարձած հայտարարություններով, որոնք չեն քննադատում Ադրբեջանի ագրեսիան, որը չի դադարում 2017թ.–ի առաջին իսկ օրերից։ Ամեն օր ԼՂՀ ՊԲ–ը հանդես է գալիս հայտարարություններով նշելով, թե ինչ զինատեսակներից է Ադրբեջանը կրակ արձագել հայ դիրքապահների ուղղությամբ։ Չի բացառվում է, որ այդպիսի կրակն ունի նաև «հետախուզական» բնույթ`պարզելու համար կրակակետերի դիրքերը, զինատեսակների առկայությունն ու միջազգային արձագանքը։

Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Բաքուն ականջալուր չի լինելու Մինսկի խմբի հայտարարություններին`Ադրբեջանը «հարմար» պահ որսաց և հարձակվեց`գրավելով մի շարք ռազմավարական նշանակության հենակետեր ու տարածքներ։ Միայն լուրջ ջանքերի ու մեծ զոհերի գնով հնարավոր եղավ կանխել ադրբեջանական զորքերի ծավալումը օպերատիվ և ռազմավարական խորության վրա։ Ադրբեջանը «հաջողություն» գրանցելու պարագայում շարժվելու էր դեպի Սարսանգի ջրամբար ու Քելբաջար–Մարտակերտ ճանապարհ, հարավում`մերձարաքսյան հարթավայրային, տանկերի համար հարմար ուղղությամբ շարժվեր դեպի Ասկերանի ու Հադրութի թիկունք, իսկ գլխավոր ու հիմնական ուղղությունն Աղդամի ուղղությունն էր, որտեղից մինչև Ստեփանակերտ մի քանի տասնյակ կմ է, ինչն արդի տեխնիկայի պայմաններում ուղղակի ոչինչ է։

Բաքուն «դասեր» քաղելով ապրիլյան քառօրյայից շարունակում է ակտիվորեն զինվել`բաց տեղեկատվական աղբյուրների տեղեկություններն անգամ խոսում են այն մասին`Իսրայելից Երկաթե գմբեթի գնումը, նոր, սեփական արտադրության զրահամեքենայի ցուցադրությունը, անօդաչուների սեփական արտադրության հիմնումը, Պակիստանից կործանիչների գնման մասին լուրերը, որ Ալիևը պատրաստվում է լայնածավալ պատերազմի։

Ինչ վերաբերվում է ապրիլյան իրադարձությունների կրկնություններին, ապա դա այլևս շատ բարդ է լինելու`հայկական առաջնագիծը ամրապնդվել է, բերվել է նոր տեխնիկա և սարքավորումներ, բարձրացվել է զգոնության աստիճանը։ Սակայն Ադրբեջանը շարունակելու է մանր սադրանքների ու «հյուծիչ» պատերազմի ռազմավարությունը`դիպուկահարների պատերազմ, ժամանակ առ ժամանակ կրկնվող դիվերսիոն խմբերի ներթափանցում, գնդակոծությունների`Արցախի տարբեր ուղղություններով`զոհեր պատճառելու ու հոգեբանորեն Արցախի ու ՀՀ–ի բնակչության վրա ազդելու համար`նրանց զավակները կանգնած են առաջնագծում։

Ադրբեջանը զինվում է թե ՌԴ–ի, թե հետխորհրդային մյուս երկրների ռազմա–տեխնիկական ներուժն`Ուկրաինա, Բելառուս, օգտագործելով։ Բացի հիմնական ռազմավարական գործընկերների`Թուրքիա, Իսրայել, Բաքուն փնտրում է նաև նոր գործընկերներ`Պակիստանը, որը ռազմական ներուժով շատ լուրջ երկիր է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնում է Պակիստան, որտեղ կմասնակցի Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին, փոխանցում է պակիստանյան Tribune թերթը։ Նշվում է, որ երկրների միջև ստորագրվելու են տնտեսական համաձայնագրեր, այդ թվում Պակիստան նավթի և գազի առաքման, ինչպես նաև ադրբեջանական ընկերությունների կողմից հեղուկ գազի տերմինալի շինարարության շուրջ։

Նախատեսվում է, որ Իլհամ Ալիևը կհանդիպի Մամնուն Հուսեյնի հետ ու կքննարկի երկրների միջև ռազմա–տեխնիկական համագործակցությունը։ Այս պահին Պակիստանը քննարկում է ադրբեջանական Azerspace-1 արբանյակն օգտագործելու հնարավորությունը։ Այդ մասին օրերս հայտարարել է Պակիստանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն։ Ադրբեջանի առաջին արբանյակն ուղեծիր է դուրս բերվել 2013թ.–ին։ Azerspace-2–ի ուղեծիր դուրս բերելը նախատեսվում է իրականացնել 2017թ.–ին։

Պակիստանը նաև պատրաստ է Ադրբեջանի ռազմա-օդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով: Այդ մասին Azeri Defence-ին հայտարարել է պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի(Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմա-օդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը, որը նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի հետ ու Պակիստանից կործանիչների առաքման հետ կապված որևէ խնդիր չկա: 
Ըստ Մալիքի` JF-17-ում հնարավոր է օգտագործել ռուսական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռներով: Մարշալը հավելել է, որ Իսլամաբադը պատրաստ է Բաքվի հետ կիսվել տեխնոլոգիաներով:

Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ»
Ամենադիտված