Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է ազատվել Շիրակի մարզպետը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը երեկ աշխատանքից ազատվելու հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սոցցանցերում նա հայտարարություն է տարածել և ոչ ավել, ոչ պակաս գրել, թե իր աշխատանքում որդեգրած անաչառությունը, արդարամտությունը, պետական մտածողությունը հետայսու էլ կլինեն նշաձող Շիրակի մարզպետարանի համար։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Շիրակի մարզպետն ընդսմին, անհեթեթ և իրականությունից կտրված հայտարարություն է արել՝ փորձելով մեղմել իրեն աշխատանքից հարկադիր հեռացնելու արձագանքները։

Տևական ժամանակ Շիրակի մարզում լուրջ խնդիրներ են եղել, լուրջ ձախողումներ, որոնց համար էլ բազմիցս նկատողություն է ստացել Նազելի Բաղդասարյանը։ Նրան, սակայն, հեռացրել են ոչ թե իր ձախողումների, այլ բոլորովին այլ վարքագծի համար։

Ի դեպ, ինչպես ԱԺ խմբակցության քարտուղարի պաշտոնից Նազելի Բաղդասարյանին Շիրակի մարզ տեղափոխելը բուռն ուրախություն էր առաջացրել «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների շրջանում, այնպես էլ մարզպետի պաշտոնից նրա հեռացումը լուրջ ուրախացրել է մարզպետարանի և Գյումրիի այլ պաշտոնյաներին։

Բաղդասարյանը հայտնի է որպես Նիկոլ Փաշինյանի համար խոսք տանող-բերող, ընդսմին մի շարք դեպքերում նույնիսկ տարբեր մարդկանց խոսակցություններն է ձայնագրել և ներկայացրել Փաշինյանին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իր այդ վարքագծի պատճառով Բաղդասարյանի հետ կուսակիցները գրեթե աշխատել են չշփվել, կամ էլ նրա մոտ լուրջ դժգոհություններ չհայտնել տարբեր իշխանավորների հասցեին։ 


Իսկ ընթերցողը կհարցնի, թե ինչո՞ւ է նման կարկառուն կադրին Փաշինյանը հեռացնում պաշտոնից։

Մեր աղբյուրը հայտնեց, թե վերջին շրջանում Բաղդասարյանը դարձել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մերձավոր զինակիցը և աշխատել է հենց Պապիկյանի համար։

Ի դեպ, «Քաղպայմանագրում» լուրեր են շրջանառվում, թե Բաղդասարյանին «քաշել է» հենց ինքը՝ Պապիկյանը՝ մի շարք տեղեկություններ հայտնելով Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո Շիրակի մարզպետին էլ կանչել և պարտադրել են դիմում գրել՝ թերևս խոստանալով առաջիկայում ավելի ցածր պաշտոնի նշանակել։

Նարե Ադամյան

Ի՞նչ է արվում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը, ի՞նչ պետք է անեն ֆերմերները․ խորհուրդներ՝ ՍԱՏՄ-իցԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆիլիպս ընկերություն «Սյունիքը կորցնելու սպառնալիքն իրական է. ռազմական թղթակից Կոտենոկը գնահատել է, թե ինչպես կազդեն Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունները Հայաստանի վրա» Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՀունիսի 13-16-ը բացահայտվել է 267 հանցագործություն. ՆԳՆԿա՞ Հայաստանի բլոկադայի վտանգ. ֆինանսների նախարարի արձագանքը«Ադրբեջանն ու Հայաստանը միավորվում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ պայքարում» Ինչից են ամենաշատը վախենում իսրայելցիներըԴիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է, գողոնը՝ ևսՌուսաստանում պետական ​​պաշտոնյաների դեմ ահաբեկչություն է կանխվելՄենք չպետք է բավարարվենք ասելով, որ եկեղեցու կողքին ենք, մեր անելիքներվ պետք է առաջ գնանք. Բագրատ Սրբազան Արտակարգ դեպք՝ Արարատում, 15-ամյա տղաների միջև վիճաբանությանը միջամտել են հայրերն ու եղբայրը, վիրավnր կաՓաշինյանից որևէ լրջություն ակնկալելն անիմաստ է Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում նահանջել է 1 հորիզոնականովՊետական կառավարման կոլապսը մի կարկուտի հետևանքով Փաշինյանը սսկվել է, բայց ձեռ չի քաշել հակաեկեղեցական արշավից Իրանում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի մոտակայքում, երկրաշարժ է տեղի ունեցելՀաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը. պատմության այս օրը (16 հունիս)Իրանի արևմուտքում պայթյուններ են որոտացելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՍպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ ՀայաստանումԻրանում` զոհերի նոր թվի մասինԻսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկինԵրկար ժամանակով գազ չի լինիԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԵրևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ50 կործանիչ հարձակվել է Թեհրանում միջուկային ծրագրի օբյեկտների վրա Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԹրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Հորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկը
Ամենադիտված