Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական գործիչների հակավարկանշային ցուցանիշները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ֆոկուս» եվրասիական սոցիոլոգների ազատ դաշինքը հրապարակել է սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք իրականացվել են Հայաստանում և բավական ուշագրավ արդյունքներ ցույց տվել։

Ըստ դրանց՝ ՀՀ-ում և Արցախում համարյա հավասար վարկանիշ ունեն Նիկոլ Փաշինյանն (21,67 %) ու Ռուբեն Վարդանյանը (20,36 %): Կազմակերպությունն անդրադարձել է նաև ընդդիմադիր գործիչ Ռոբերտ Քոչարյանին, ում վարկանիշը 7,74 % է և նա նույնիսկ զիջում է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին՝ 9,17%:  

Այստեղ հետաքրքրականն  այն է, որ Թաթոյանը երբեք քաղաքական հայտ չի ներկայացրել, սակայն սոցիոլագիական հարցման մեջ ներառվել նաև նրա անունը, ով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ընդ որում՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվող անձանց մեջ:

Թաթոյանը հաճախ է դիտարկվել, որպես երկրի ղեկավարի թեկնածու և դրա մասին խոսել են քաղաքագետները, անգամ գնահատել, որ հասարակությունն իշխանությունից և ընդդիմությունից զատ, այլ գործիչ է փնտրում, ով սերտ կապ չի ունենա ո՛չ նախկին և ոչ էլ ներկա իշխանությունների հետ: Բացի այդ ընդգծվում էր նաև Թաթոյանի գիտելիքներն ու իրավական ոլորտում մեծ կապերը: 


Սոցիոլոգներն անդրադարձել  են նաև քաղաքական գործիչների հակավարկանշային ցուցանիշներին: Այսինքն քաղաքացիները պատասխանել են, թե ոչ մի պարագայում ո՞ր գործչին քվե չէին տա: 


Եթե Ռոբերտ Քոչարյանը 67,62 % հակավարկանիշ ունի, իսկ Նիկոլ Փաշինյանը միանգամից 58,10 %, ապա Ռուբեն Վարդանյանի հակավարկանիշը չափազանց ցածր է՝ ընդամենը 8,21 %։  Հատկապես ուշագրավ է, որ Արման Թաթոյանը չունի հակավարկանիշ: Այսինքն չկան քաղաքացիներ, որ ոչ մի պարագայում իրենց քվեն չեն տա նրան: Սա արդեն վստահության ցուցնիշի մասին է խոսում: Այսինքն, եթե Թաթոյանը քաղաքական հայտ ներկայացնի, ապա կկարողանա կտրուկ փոխել ինչպես հարցման արդյունքները, այնպես էլ քաղաքացիների տրամադրվածությունները:

Թաթոյանը ներկա-նախկին ասպեկտում տեղ չունի, թեև շատերն են փորձում նրան դիտարկել այս կամ այն ճամբարում: Օմբուդսմենի պաշտոնը թողնելուց հետո մի քանի քաղաքական քննադատողական հայտարարություններ արել է, բայց, ըստ երևույթին, շարունակում է օմբուդսմենի պարտականություններ կատարել և իր կապերն օգտագործել ՀՀ-ում առկա մի շարք խնդիրներին՝ միջազգային հանրությանը հաղորդակից դարձնել:

Գուցե այս և մյուս հարցումները և քաղաքացիների հետ պարբերաբար հանդիպումները Արման Թաթոյանին բերեն այն որոշման, որ պետք է քաղաքական հա՞յտ ներկայացնել, որն այս փուլում կտրուկ փոփոխություն կդառնա քաղաքական կյանքում:

Աննա Ավետիսյան

Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆիլիպս ընկերություն «Սյունիքը կորցնելու սպառնալիքն իրական է. ռազմական թղթակից Կոտենոկը գնահատել է, թե ինչպես կազդեն Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունները Հայաստանի վրա» Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՀունիսի 13-16-ը բացահայտվել է 267 հանցագործություն. ՆԳՆԿա՞ Հայաստանի բլոկադայի վտանգ. ֆինանսների նախարարի արձագանքը«Ադրբեջանն ու Հայաստանը միավորվում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ պայքարում» Ինչից են ամենաշատը վախենում իսրայելցիներըԴիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է, գողոնը՝ ևսՌուսաստանում պետական ​​պաշտոնյաների դեմ ահաբեկչություն է կանխվելՄենք չպետք է բավարարվենք ասելով, որ եկեղեցու կողքին ենք, մեր անելիքներվ պետք է առաջ գնանք. Բագրատ Սրբազան Արտակարգ դեպք՝ Արարատում, 15-ամյա տղաների միջև վիճաբանությանը միջամտել են հայրերն ու եղբայրը, վիրավnր կաՓաշինյանից որևէ լրջություն ակնկալելն անիմաստ է Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում նահանջել է 1 հորիզոնականովՊետական կառավարման կոլապսը մի կարկուտի հետևանքով Փաշինյանը սսկվել է, բայց ձեռ չի քաշել հակաեկեղեցական արշավից Իրանում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի մոտակայքում, երկրաշարժ է տեղի ունեցելՀաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը. պատմության այս օրը (16 հունիս)Իրանի արևմուտքում պայթյուններ են որոտացելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՍպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ ՀայաստանումԻրանում` զոհերի նոր թվի մասինԻսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկինԵրկար ժամանակով գազ չի լինիԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԵրևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ50 կործանիչ հարձակվել է Թեհրանում միջուկային ծրագրի օբյեկտների վրա Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԹրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Հորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկըՀասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է իսրայելա-իրանական անօդաչուների հարվածների տակ
Ամենադիտված