Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես Պավլեն կասեր՝ «որ պետության հացը ձրի ուտում ես, ուրեմն պետությո՞ւն ես». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քպղձավանջային մեր դառնաղի իրականության ճարտարապետներին (միգուցե «քանդապետ» բնորոշումն ավելի կվայելեր) այնպես է թվում, թե իրենց ցանած արնածոր ու կսկծալի «բողկերն» արդեն մարսել են: Ավելին, նրանց թվում է, որ ֆեյքային ու հակահասարակական «քարոզչությամբ» լիովին ամպուտացրել են թե՛ հասարակության հավաքական, թե՛ անհատների մեծամասնության հիշողությունն, ու համատարած ամնեզիա է: Է՛լ ավելին, նրանց ոչ թե թվում, այլ նրանք, դատելով իրենց ավելի ու ավելի անբռնազբոս դարձող կեցվածքներից, համոզված են, որ իրենց գործած ավերները, հազարավոր զոհերն ու շարունակվող մահերը, դժբախտություններն ու Արցախը, Հայաստանով հանդերձ, կործանման իրական սպառնալիքի մեջ ընկղմելը ոչ միայն ներվել են (եթե դա ներելու բան է, առհասարակ), այլև ջնջվելգնացել են:Ու այդ խաբկանքային կամ, ավելի շուտ, ցուցադրական համոզվածության մղումով սկսել են…

բարոյախրատական ելույթներ ունենալ, հայրենասիրական ճառեր արտասանել: Ճառերը դեռ, ինչպես ասվում է, գլուխը՝ քարին: Իրենց իշխանական, թունդ թիկնապահված, բայց անկասկած ժամանակավոր «բարձունքներից» այլոց «քաղաքականության դասեր» են փորձում տալ, ասել, թե ով ինչ անի, ուր գնա, որտեղից դուրս գա և... ուր մտնի: Քպականներից մեկն այն օրն, օրինակ՝ բարոյականությունից էր խոսում, չգիտեմ՝ էթիկայից ու նման բաներից: Ու որքան ավելի ոգևորված էր խոսում, այնքան ավելի էր ընդգծվում նրա քպական կուսակցի անզուսպ ծիծաղը «Եռաբլուր» պանթեոնում: Քանի խոսում էր, այնքան ավելի ցայտուն էին երևակվում այն կադրերը, թե ինչպես են իրենց կուսակցապետի հրահանգով ու նրա ճանապարհը «բացելու» համար ոստիկանական համազգեստով «կերած-խմած» սուբյեկտները քաշքշում, ծվատում զոհվածների ծնողներին ու հարազատներին:

Մեկ ուրիշն ընդդիմության քաղաքական անելիքներից էր խոսում, ասում էր՝ ինքը կոռուպցիայի պահով ընդհանրապես ոչ մի խնդիր չունի՝ որպես իշխանավոր: Ներկայացուցիչը մի իշխանության, որի կառավարման շրջանում միլիարդավոր դրամների «պարգևավճարներ» են աջուձախ բաշխվում, որի կառավարման շրջանում գործադիր իշխանությունը ձեռքը խոթում է աշխարհի հայերի հանգանակությամբ «Հայաստան» հիմնադրամի հավաքած գումարների սնդուկն ու ինչ ուզում՝ անում է: Հա, իսկ ամենից զավեշտականն այն է, որ հենց այդ նույն ժամանակ, երբ ասվում էր, թե կոռուպցիայի մասով ընդհանրապես խնդիր չունեն, նրա կուսակցական պետը և, ըստ պաշտոնական իրավիճակի, ՀՀ վարչապետը յուրայինների հետ ասում-խոսում էր հենց այն մասին, որ հակակոռուպցիոն առումով, կներեք, «բուքսավատ» են անում, այն է՝ առաջընթաց չկա: Չնայած, չէ՛, մի՛ լսեք նման խոսակցությունները, հատկապես «առաջընթաց չլինելու» վերաբերյալ: Բավական է նայել, թե մի քանի տարի առաջվա նիհար-բարալիկ տղաներն ու աղջիկները, իշխանության մեջ հազիվ մի 3-4 տարի լինելով, այսօր արդեն ինչ պարա՜րտ, խնամվա՜ծ, ոմանք կրկնակզակված տեսք ունեն, ինչպիսի՜ թանկանոց մեքենաներով են շրջում, ի՜նչ «պադավատներով»:

Չմոռանանք նրանց ներկայիս «խղճուկ խրճիթների» մասին: Դե, իհարկե, ի՜նչ կոռուպցիա-մոռուպցիա: Լրիվ արդար, այսպես ասած՝ հալալ «պարգևավճարներով» առած-դրած ավտոներ ու դղյակներ են: Ճակատագրի ծաղրն այն է, որ Հայաստանը, պատկերավոր ասած, սպառման անդունդ հրողները դատողություններ են անում այլոց անելիքի սպառված լինել-չլինելու թեմաներով: Թե բա՝ «մենք խնդիր չունենք…»: Գուցեև չունեք խնդիր: Բայց դուք տեղով հենց խնդիր եք, որի լուծումն էլ վաղ թե ուշ կգտնվի, դրանում մի՛ կասկածեք: Հիմա մեկնումեկը, ինչպես հանրահայտ ֆիլմում, կասի. «Բա եղա՞վ… ինչպե՞ս եք խոսում պետության հետ…»: Բայց ինչպես նույն ֆիլմում ու հենց այդ դիտողությանը հովիվ Պավլեն կարձագանքեր (կամ այդ արձագանքի նմանությամբ), չի ուշանա դիպուկ հակադարձումը. «…որ պետության հացը (բյուջեն) ձրի ուտում է, ուրեմն պետությո՞ւն է»: Էդ իրենք են իրենց դրել պետության տեղը:

Մեր երկրում բժիշկը քիչ է վարձատրվում, ուսուցիչն է՛լ ավելի քիչ է վարձատրվում, բանվորն ավելի քիչ է վարձատրվում… Բայց մի՞թե այն բանի համար, որ ինչ-որ անձինք պետական միջոցների հաշվին, ինչպես ասում են, «ֆռֆռան», վայելեն ու բոլորի վրա մուննաթ գան: Մի՞թե այն բանի համար, որ մեր բանակի զինվորը նորմալ կացարան ու պայմաններ չունենա: Վստահաբար՝ ո՛չ: Այնպես որ, եթե կուզեք՝ շարունակեք կարծել, թե ձեզ ամեն ինչ ներվել է, ամեն ինչ մոռացվել է: Դա կոչվում է ինքնախաբեության թմբիր: Առհասարակ, բոլոր իշխանություններն ու բոլոր իշխանավորների ճնշող մեծամասնությունը գրեթե բոլոր ժամանակներում գործում են նույն սխալը. որոշակի պահից սկսած նրանց թվում է, թե իրենք հավերժ են և անփոխարինելի: Իսկ դրանից կարճ ժամանակ անց իրականությունը ցրում է պատրանքները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ»
Ամենադիտված