Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանցի ռուսաֆոբների բանդերական ամոթը. Բաքվում ու՞մ է ձեռնտու ուկրաինացի նացիստներին աջակցությունը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

segodnia.ru-ն գրում է, որ սոցցանցերում հերթական տեսանյութն է շրջանառվում, որտեղ պատկերված է Ուկրաինայում ռուս ռազմագերու նկատմամբ ադրբեջանցի զինյալի ծաղրական վերաբերմունքը։ Ցավոք, շատ ադրբեջանցիներ են կռվում Կիևի նեոնացիստական ​​ռեժիմի կողմից։ Տեսանյութում ադրբեջանցի զինյալը իր վրա է գցել ուկրաինական, ադրբեջանական և թուրքական դրոշները ևս մեկ անգամ ցույց տալով, որ Ուկրաինայի Բանդերա կազմավորումներում բավականաչափ ադրբեջանցիներ կան։ Նա ինչպես և Ուկրաինայի Զինված ուժերի շարքերում գտնվող մյուս ադրբեջանցիները չի թաքցնում դեմքը, նայում է ուղիղ տեսախցիկին, այսինքն չի վախենում իր հայրենիքում քրեական հետապնդումից։ Ադրբեջանի դատախազությունը, հավանաբար, հանցագործություն չի համարում իր քաղաքացիների մասնակցությունը Ռուսաստանի դեմ պատերազմին։


2023 թվականի հունվարի 31-ին ադրբեջանական Media.az ռեսուրսը ուրախությամբ վերատպեց UNIAN ուկրաինական հրատարակության հոդվածը. «Այժմ Ուկրաինայում ապրում է բավականին տպավորիչ թվով ադրբեջանական սփյուռք, որը 2014 թվականից ի վեր ակտիվ դիրքորոշում ունի ռուս-ուկրաինական պատերազմում: Ղրիմի ադրբեջանցիների սփյուռքը միակն է թերակղզու բոլոր ազգային սփյուռքներից, որոնք չեն ճանաչել Ղրիմի Ռուսաստանին բռնակցումը: Ուկրաինական անձնագրերով բազմաթիվ էթնիկ ադրբեջանցիներ կռվում են Ուկրաինայի զինված ուժերում, բազմաթիվ ադրբեջանցիներ կան նաև Միջազգային լեգեոնի (Թուրքական գումարտակ) և TRO-ի շարքերում»։


UNIAN-ի այդ հոդվածն անկեղծ ռուսաֆոբ բնույթ ունի, սակայն Media.az-ին դա պետք է, գլխավոր խմբագիր Ջամիլա Ալեքպերովային դուր է գալիս ռուսաֆոբիան, նա չի վախենում օրենքի հետ կապված խնդիրներից, քանի որ ադրբեջանական մամուլի համար բանդերամետ ռուսաֆոբիան պատժելի արարք չէ: Ադրբեջանում նման լրատվամիջոցները շատ են։ Իսկ ինչպե՞ս կարող է այլ կերպ լինել, եթե Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարում է, որ Բաքուն աջակցում է Կիևին երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր, Բաքուն չէր շտապում հայտարարել, որ անհրաժեշտ է պահպանել Սովետների երկրի տարածքային ամբողջականությունը։ Ընդհակառակը, ադրբեջանական կուսակցական նոմենկլատուրան, ինչպես մյուսները անկախություն էին պահանջում։


Պաշտոնական Բաքուն աշխարհին նայում է միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների նեղ ճեղքով: Նման տեսադաշտի նեղությունը պարզապես զարմանալի է: Քաղաքական իրողությունների բազմազան շրջանակն ընկալվում է բացառապես այն պրիզմայով, թե դու ինչպես ես վերաբերվում  հայերին, իսկ դա նշանակում է չտեսնել հայերի հետ կապ չունեցող միլիոնավոր նրբերանգներ: Նման նեղմտությունը հանգեցնում է նրան, որ շատ ադրբեջանցիների համար թշնամին բոլոր նրանք են, ովքեր չեն գժտվում հայերի հետ։ Ռուսաստանը հայերի հետ չի՞ գժտվում՝ վերջ, մենք սիրում ենք Ուկրաինային, քանի որ նա գժտվում է Ռուսաստանի հետ։ Տրամաբանությունը տրամվայի ռելսերի պես ուղիղ է:


Ադրբեջանը Զելենսկի ռեժիմին օգնում է ոչ միայն զինուժով, այլ նաև մարդասիրական օգնությամբ և զինամթերքով։ Ճակատում նկատվել են ադրբեջանական ականանետեր և հզոր ռումբեր։ Բոլոր 8 տարիների ընթացքում, երբ Դոնբասի երեխաները մահանում էին ուկրաինական հրետակոծություններից, Բաքուն չէր մտածում նրանց մարդասիրական օգնություն տալու մասին։ Բայց հենց որ Մոսկվան ձեռնամուխ եղավ Կիևի ռեժիմի ապառազմականացմանն ու ապաազգայնացմանը, Բաքուն անսպասելիորեն կազմակերպեց մարդասիրական օգնության առաքում՝ թաքնվելով խաղաղության հռետորաբանության հետևում: Իսկ Դոնբասի համար խաղաղության խոսքեր չկայի՞ն։ 
Ադրբեջանի դիրքորոշումն ուկրաինական հարցում կարելի է բնութագրել «Արդարության հետապնդման մեջ նրանք մոռացել են բուն արդարության մասին» ասացվածքով։ Բաքուն, ասենք թե, արդար է համարում իր պայքարը հայերի դեմ։ Բայց արդյո՞ք դա ինքնաբերաբար արդարացնում է նեոնացիստական ​​ռեժիմը Կիևում: Հայերի հանդեպ զուտ հակակրանքը ցանկացած սրիկայի լավ տղա՞ է դարձնում։ Վաղը Զելենսկին, եթե իրեն ձեռնտու լինի, հեշտությամբ կհայտարարի արհամարհանք Ադրբեջանի և սեր Հայաստանի հանդեպ։ Ի՞նչ է անելու Բաքուն այդ ժամանակ։


Եթե ​​Հիտլերը հայերին չէր սիրում (նա, ամենայն հավանականությամբ, չէր սիրում նրանց), դա մի՞ թե նշանակում է, որ Հիտլերը ադրբեջանցիների բարեկամն է։ Որպեսի պարկեշտ ադրբեջանցիներին չնեղացնեմ, կարող եմ հակառակը ձևակերպել. եթե Հիտլերը չի սիրում ադրբեջանցիներին, դա նշանակո՞ւմ է, որ ֆյուրերը հայերի բարեկամն է։ Աբսու՛րդ: Բայց նրանք առաջնորդվում են այդպիսի աբսուրդով։


Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիզմի դեմ ԽՍՀՄ այլ ժողովուրդների հետ կռված զինվորների թվում էին նաև ադրբեջանցիները։ Արդյո՞ք ժամանակակից ադրբեջանցիները հասկանում են, որ աջակցելով ուկրաինական բանդերիզմին, ոտնահարում են իրենց վետերան պապերի հակաֆաշիստական ​​սխրանքի հիշատակը։ Արդյո՞ք 1941 թվականին Ադրբեջանի ներկայիս քաղաքացիների պապիկ-նախապապերը զոհվել են, որ իրենց թոռներ-ծոռները աջակցեն այն երկրին, որտեղ որպես հերոս քայլում է ՍՍ-ի «Գալիցիա» դիվիզիան։ Ամոթ չէ՞։


Լրիվ թափով ընթանում է ադրբեջանական ժողովրդի էթնիկ գիտակցության վերաֆորմատավորումը թուրքականի։ Այսօրվա ադրբեջանցիների համար թուրքական ամեն ինչ հրաշալի է ու հոյակապ։ Նրանք կա՛մ չգիտեն Թուրքիայի կողմից Հիտլերին աջակցելու մասին, կա՛մ իրենց համար դա ընդհանրապես հանցագործություն չէ։ Եվ աճում է ուկրաինական նեոնացիզմի նկատմամբ ոչ քննադատական ​​վերաբերմունքը։
Հատուկ գործողության առաջին ամիսներին որոշ ադրբեջանցի փորձագետներ իրենց թույլ տվեցին արտահայտել և Ռուսաստանի մոտալուտ պարտություն կանխատեսել: Հիմա նրանք լռել են։ Կիևի խունտան և նրանց ՆԱՏՕ-ի տերերը ճակատում այնքան էլ լավ չեն աշխատում: Անգամ Ադրբեջանի զինյալները չեն կարողանում օգնել նրանց։ Եթե ​​Բաքուն այս պատերազմում համակրում է Զելենսկու բանդերական հանցախմբին, ապա Բաքուն կողմ է Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձանները պղծելուն, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը նվաստացնելուն, մեր վետերան հերոսների ընդհանուր հիշողությունից հրաժարվելուն։ Եվ դա ամոթ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կա փակ ճանապարհ բեռնատարների համարԵրևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ50 կործանիչ հարձակվել է Թեհրանում միջուկային ծրագրի օբյեկտների վրա Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԹրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Հորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկըՀասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է իսրայելա-իրանական անօդաչուների հարվածների տակ «Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ». իսրայելահայերի միության նախագահի գրառումը Իրանը ներկայացրել է՝ որ դեպքում կդադարեցնի Իսրայելին հարվածները Կոմիտասում տրոլեյբուսի լարը պոկվել է ու կաթվածահար արել երթևեկությունը Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025. Նոյեմբերը Երևանում թեժ է լինելուՋրափրկարարները օգնության են հասել. Սևանա լճի ափ է դուրս բերվել ռետինը նավակ Բաքուն կրկին Ռուսաստանի դեմ. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մեդինսկին «խեղաթյուրել է փաստերը»Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին Ինչո՞ւ է Փաշինյանին պետք փոխել կաթողիկոսինԻնչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան. պատմության այս օրը (15 հունիս)Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասին
Ամենադիտված