Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաչատուրովների ընտանիքին ի՞նչ չի ներվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ հակակոռուպցիոն դատարանն երեկ՝ փետրվարի 21-ին, մերժել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Ըստ իրավապահների՝ 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։ Խոսքը Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղակայված զորամասի տարածքի մասին է: Գեներալի մեղադրանքն առնչվում է Պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործին:


Ըստ քրեական գործի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը Արարատի մարզում գտնվող նշված երկու զորամասերի տարածքները, որոնք հանդիսացել են պաշտպանության նախարարության սեփականությունը, օտարել և անհամեմատ էժան գնով վաճառել է։ Ազգային ժողովում գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Գրիգորի Խաչատուրովը հանդիսանալով մեկ այլ զորամասի հրամանատար,  դրանցից մեկը գրավադրել է բանկում և գումար ստացել։ Այսօր էլ պարզ դարձավ, որ գնել է 4մլն դրամով և գրավադրել է 18մլն դրամով: Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը ասում է, որ գրավի առարկան տվյալ տարածքը չի եղել, այլ ուղղակի մաս է կազմել: 


Նկատենք, որ խոսքը 12 տարի առաջ տեղի ունեցած իրադարձության մասին է: Բանն այն է, որ Խաչատուրովների ընտանիքն իշխանության համար այնքան էլ հաճելի չէ: Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրվեց դեռ այն ժամանակ, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր: Իգոր Խաչատուրովին բազմիցս հակաիշխանական ցույցերին մասնակցելու համար բերման են ենթարկել,  նրան ևս մեղադրանք է առաջադրված:

Քննչական կոմիտեն նույնիսկ  նրա մեղադրանքը ձևակերպելիս նշել էր, որ հնարավոր է թմրանյութի ազդեցության տակ լինի՝ չունենալով բժշկական հետազոտության ստույգ տվյալներ: Գրիգորի Խաչատուրովին չի ներվում, այն, որ նա ստորագրել էր ԳՇ-ի  Փաշինյանի հրաժարականը պահանջող տեքստի տակ: Մի քանի անգամ էլ վերահաստատել է իր տեսակետը: Բացի այդ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարը հեղինակություն է բանակում և հիմա էլ շարունակում է մեծ հարգանք վայելել սպայական անձնակազմում: Խաչատուրովը բազմիցս աչքի է ընկել մարտական բարձր որակի ծառայությամբ և շքանշան ստացել նույնիսկ Նիկոլ Փաշինյանից:

Այս քրեական վարույթում մեղադրանք է առաջադրված անձնանց, ովքեր բանակում հեղինակություն ունեն և կարող են նաև լուրջ ազդեցություն ունենալ: Իհարկե այս անձինք կանգնած են նաև իշխանության կոկորդին, բայց սա բանակի հեղինակության խնդիրն է: Սա ևս այն լավագույն օրինակներից է, որ իշխանությունն է որդեգրել իրավապահ համակարգի նկատմամբ՝ պատժել քրեական վարույթներով, իսկ ձերբակալումն ու կալանքը խափանման միջոց կիրառել, որպես պատիժ: 

Այսպես արժեզրկում են բանակը և միաժամանկ վրեժ լուծում ըմբոստներից: Բանակից գողություն անող սպային չեն հարգում, ընդունում են, որպես դավաճան: Եվ հենց վերջին պիտակն անձի վրայից վերցնելու համար էլ այն փաթաթել և դեռ շարունակելու են փաթաթել շատերին: Ժողովրդական մի ասացվածք կա՝ երբ ցեխ ես շպրտում ուրիշի վրա այն կարող է նրան չհասնել, բայց ձեռքերդ հաստատ ցեխոտվում են: 

Աննա Ավետիսյան

Իրանում` զոհերի նոր թվի մասինԻսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկինԵրկար ժամանակով գազ չի լինիԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԵրևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ50 կործանիչ հարձակվել է Թեհրանում միջուկային ծրագրի օբյեկտների վրա Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԹրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Հորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկըՀասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է իսրայելա-իրանական անօդաչուների հարվածների տակ «Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ». իսրայելահայերի միության նախագահի գրառումը Իրանը ներկայացրել է՝ որ դեպքում կդադարեցնի Իսրայելին հարվածները Կոմիտասում տրոլեյբուսի լարը պոկվել է ու կաթվածահար արել երթևեկությունը Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025. Նոյեմբերը Երևանում թեժ է լինելուՋրափրկարարները օգնության են հասել. Սևանա լճի ափ է դուրս բերվել ռետինը նավակ Բաքուն կրկին Ռուսաստանի դեմ. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մեդինսկին «խեղաթյուրել է փաստերը»Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին Ինչո՞ւ է Փաշինյանին պետք փոխել կաթողիկոսինԻնչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան. պատմության այս օրը (15 հունիս)Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35
Ամենադիտված