Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չկա Արցախ՝ չկա Հայաստան, չկա Հայաստան՝ չկա Արցախ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի այս գերդիպուկ արտահայտությունը շատերն են լսել, կրկնել, մեջբերել: Եվ 30 տարի առաջ, հազարավոր հայորդիների կյանքի գնով, նաև հենց լեգենդար Մոնթեի կյանքի ու անմնացորդ ջանքերի գնով, պաշտպանությունը գրագետ կազմակերպելու և մեզ պարտադրված պատերազմական մարտահրավերին դիմակայելու շնորհիվ, մեր սերնդին հաջողվեց ոչ միայն չկորցնել Արցախը, այլև առավել նպաստավոր դիրքում հայտնվել, հաղթել թշնամուն: Բայց 29-30 տարի անց, մեր օրերում, շուրջ 5 տարի պետության ղեկին գտնվող Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբավորման վարած քաղաքականության հետևանքով ոչ միայն կանգնած ենք Արցախից մնացած բեկորն էլ կորցնելու, այլև մեր պատմության հենց վերջին էջը թերթելու վտանգի առաջ:

Հանրահայտ ֆիլմի հանգույն ասած՝ դա ավելին է, քան փաստը, պատկերն այդպիսին է իրականում: Ամենատարբեր բանախոսներ, գործիչներ միանգամայն հիմնավորված նշում են, որ այն բանից հետո, երբ թշնամին լիարժեք վերահսկողության տակ կվերցնի Արցախը, հաջորդ հարվածն ուղղելու է Սյունիքին: Ու թշնամու այդ նպատակադրումը միանգամայն ակնհայտ է, այնքան ակնհայտ, որ ՀՀ գործող իշխանության կողմից ինչպես կամովին, այնպես էլ ռազմական գործողությունների ուղեկցությամբ թշնամու վերահսկողության տակ են թողնվել նաև Սյունիքը կաթվածահարող կրակի տակ պահելու, ապա և՝ ՀՀ մնացած մասից կտրելու համար անհրաժեշտ ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներ: Այդ հատվածներում թշնամին արագորեն ամրացել ու ամրանում է, ինժեներական աշխատանքներ է իրականացնում:

Կարճ ասած՝ չի թաքցնում իր զավթողական նպատակը, ինչը բավականին ցայտուն դրսևորեց արդեն անցյալ տարվա սեպտեմբերին: Ոմանց կողմից այդքան ատելի ոչ վաղուցվա անցյալում հաճախ էր շեշտվում, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է: Եվ դա այդպե՛ս էր: Սակայն դա ձևավորված, այսպես ասենք, անվտանգային հողեղեն համակարգի բնորոշման մի մասն էր: Մնացյալը չէր ասվում, թեպետ հասկացողների համար ենթադրվում էր, որ Արցախն էլ Հայաստանի անվտանգության, ՀՀ և ԼՂՀ խաղաղ զարգացման առաջնագիծն ու վահանն է: Ցավոք, ոմանց համար պետք եղավ, որ Արևմուտքից ու Արևել քից թշնամական շրջապատման պայմաններում «հեղափոխական հաճույքների» աններելի ճոխության տրվեն, դա քիչ է՝ պետության ղեկը վստահեն պոպուլիստի, «թողեք, թող աշխատեն» դատարկ կոչերով երկիրն ու բանակը հասցնեն այս վիճակին, որպեսզի տխրահռչակ «հետին խելքով» հասկանային, որ Արցա՛խն էր Հայաստանի Հանրապետության անվտանգության ու խաղաղ զարգացման երաշխավորը, կամ ինչպես վերը նշեցինք՝ վահանը, առաջնագիծը:

Իրականում անվտանգության երաշխավորման հանգամանքը երկուստեք է, կամ եթե կուզեք՝ փոխկապակցված: Ավելի հակիրճ բանաձևով՝ չկա Արցախ՝ չկա Հայաստան, չկա Հայաստան՝ չկա Արցախ: Սեփական հայրենիքի աշխարհագրությունից ու քարտեզից փոքրիշատե տեղյակ յուրաքանչյուր ուղեղակիր էակի համար դժվար չէ նկատել, որ կորցնելով Արցախը՝ Հայաստանի մնացած հատվածը զրկվում է ռազմավարական խորությունից, ըստ այնմ՝ մի քանի անգամ ավելի խոցելի է դառնում՝ երկու կողմից հարձակվելու պատրաստ թշնամական՝ ադրբեջանա-թուրքական ուժերի համար: Բայց այն հարցում, որ Արցախի կորուստը նշանակում է նաև Հայաստանի մնացած հատվածի կորուստ, կա ոչ պակաս խորքային մի էական հանգամանք ևս: Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, կամ ինչպես երբեմն ասում են՝ «Հայաստանի երրորդ հանրապետությունը» ուղղակիորեն Արցախյան շարժման ծնունդ է:

Արժե մի փոքր բացել փակագծերը: Հիշեցնենք, որ Արցախյան շարժման մեկնարկային փուլում խորհրդային կենտրոնական իշխանությունների առաջ կոնկրետ պահանջ էր դրվում՝ ԼՂԻՄ-ը հանել ադրբեջանական ենթակայությունից ու մտցնել Հայկական ԽՍՀ ենթակայության տակ՝ հաշվի առնելով Արցախի հայ ժողովրդի միահամուռ ցանկությունը և իշխանության օրինական մարմինների (խորհուրդների) համապատասխան որոշումները: Սակայն շատ արագ հասկանալի դարձավ, որ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունը ա) չունի այդ խնդիրը լուծելու քաղաքական կամք և ցանկություն, բ) եթե չի խրախուսում, ապա առնվազն չի խոչընդոտում հայության դեմ ադրբեջանական իշխանությունների հրահրած ելուզակություններին, վայրագություններին, ջարդերին, տեղահանությանը: Հասկանալի դարձավ, որ մեր ազգային խնդիրը, մեր կենսունակության առումով անհրաժեշտ հարցը լուծելու համար պետք է ձևավորել սեփական զինված ուժեր, սեփական բանակ, պաշտպանական համակարգ, ըստ էության՝ պետք է ինքնիշխանություն և պետական ինստիտուտներ ունենալ:

Եվ այդ ամենը տեղի ունեցավ Արցախյան շարժման ծավալմանը զուգահեռ ու սկիզբ առած ազգային-ազատագրական պատերազմի ընթացքում: Արժե նաև հիշեցնել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, որի նախաբանում հատուկ ընդգծված է, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը Հայաստանի անկախությունը հռչակում է՝ «...ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»: Է՛լ ավելին, պետք է նաև հիշեցնել, որ Հայաստանի բազմափոփոխ Սահմանադրության ամենասկզբում անփոփոխ կերպով ուղիղ հղում է արված Հռչակագրին:

Մասնավորապես. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները...»:Այսինքն, Հայաստանի և Արցախի օրգանական կապն առավել քան պարզորոշ արտացոլված է նաև պետականության ձևավորման հիմնարար փաստաթղթերում: Գաղափարաքաղաքական առումով նաև դրանից է բխում այն ակնհայտությունը, որ Արցախի կորուստը ուղիղ գծով նշանակում է Հայաստանի կորուստ, որքան էլ որ ինչ-ինչ իշխանական խոսիչներ դատարկ «դատողություններ» անեն՝ «ավելի լավ է սա տա՞նք, թե՞ այն չտանք» փերեզակային մոտեցումներով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ»
Ամենադիտված