Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անհավանականը»՝ ակնհայտ. ի՞նչ էր հերքվում այդպես ջանասիրաբար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը», անդրադառնալով Արցախի իշխանության վերնախավում ակնհայտ դիտարկվող խմորումներին, օրեր առաջ գրել էր, որ նախապատրաստվում է պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը, ավելին՝ նրա դեմ Արցախում ձևավորվել է յուրօրինակ «կոալիցիա»՝ այսպես ասած՝ «սորոսական շրջանակները ներկայացնող մի խումբ անձանց» և Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի մասնակցությամբ: Հիմնվելով մեր աղբյուրների հաղորդած տեղեկությունների վրա՝ նշել էինք, որ այդ «կոալիցիան» պատրաստվում է Արցախի նախագահի ընտրություններին և թեկնածու է տեսնում գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին:

Հետագայում մամուլում նաև գրվեց, որ նա «սկզբից» պետնախարար է նշանակվելու: Դե, որպես ստարտ: Այս հրապարակումներին հաջորդել էր Գուրգեն Ներսիսյանի խայտառակ, առնվազն պաշտոնյային ոչ հարիր բառապաշարով արձագանքը, որով նա կտրականապես հերքում էր, թե՝ նման բան չկա, թե՝ ինքը «սորոսական շրջանակների» հետ կապ չունի, թե՝ ինչ գրված է, իրականությանը չի համապատասխանում:

Մի խոսքով, ըստ Գուրգեն Ներսիսյանի, այն ինչ գրվել էր, «նիվեռայատնի պեն ա», այն է՝ անհնարին բան է, իր դեմ արշավ է կազմակերպված, չուզողների դավեր են և այլն, և այդպես շարունակ: Բայց այդ կտրուկ հերքումներից ընդամենը մի քանի օր անց վրա հասավ իրականությունը և ցույց տվեց, թե ով ինչին չի համապատասխանում, և հերքումը քանի գրոշ արժե: Ընդգծենք՝ ընդամենը օրեր անց: Բոլորը տեսան, որ Արայիկ Հարությունյանը ա) պաշտոնանկ արեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին, բ) գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին առաջարկեց զբաղեցնել Արցախի պետնախարարի պաշտոնը: Նիվեռայատնի պեն ա՞...

Էլ ի՞նչ ասել Գուրգեն Ներսիսյանին, որ մի քանի օր առաջ «Ֆեմիդայի արևով» երդվում էր, թե նման բան չկա, ինքը կապ չունի, ինքը ապաքաղաքական անձ է: Առաջին. սովորեք հաղորդակցվել մամուլի, լրագրողների հետ ու արտահայտվելիս չափներդ ճանաչեք: Երկրորդ. ձեզ հաշիվ տվեք, որ եթե հերքում եք մի բան, որն անխուսափելիորեն կատարվում է, ապա դրանով զրոյացնում եք ձեր նաև մնացյալ պնդումները, այդ թվում՝ «սորոսականների» կամ այլազան «կոալիցիաների» հետ կապ չունենալու մասին հավաստիացումները: Երրորդ. այսուհետ ձեր ամեն մի հայտարարություն ինքնաբերաբար դառնում է եռակի կասկածելի և անվստահելի:

Մի խոսքով, ամենևին դժվար չի կանխատեսել, թե ինչ դրսևորումներ կլինեն, երբ նման բառապաշարով, մամուլի հետ աշխատելու տարրական «մշակույթ» չունեցող, նույնիսկ ակնհայտը, այն ամենը, ինչի մասին ողջ Արցախն է խոսում, հերքելու մարմաջով տառապող անձնավորությունը հայտնվի շատ ավելի բարձր պետական պաշտոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ»
Ամենադիտված