Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջանցքը չի բացվելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաագայի դատարանի՝ ի նպաստ Հայաստանի որոշումը հայ հասարակության մոտ ոգևորություն առաջացրեց, քաղաքացիները մեծ հույսեր են կապում դրա հետ, ինչի շուրջ էականորեն աշխատում են իշխանությունը՝ իրենց մեդիաներով և անհատներով, գործի են դրված նաև ֆեյք էջերը:

Իրավաբանները որոշումն այնքան էլ միանշանակ չեն ընդունում, մատնանշում են խնդիրները, բացի դա, այն ընդամենը միջանկյալ որոշում է:

Այնուամենայնիվ, էականը Լաչինի միջանցքի բացումն է, որի իրագործման բանալին ոչ թե իրավական, այլ քաղաքական է: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման որոշումները կրում են ձևական բնույթ. այդպիսի մի քանի որոշում ՄԻԵԴ-ը կայացրեց 44 օրյա պատերազմի ժամանակ, որը ոչ մի ազդեցություն չթողեց: Դեռ տարիներ առաջ էլ ՄԱԿ-ը 4 բանաձև էր ընդունել Հայաստանի հետ կապված, որը ՀՀ այն ժամանակվա իշխանությունը, կարելի ասել, անտեսեց: Հիմա էլ նույն բանը Ադրբեջանն է անելու: Հիմա էլ փորձում են տպավորություն ստեղծել, որ Ռուբեն Վարդանյանին հեռացնելը օգնելու է միջանցքի բացմանը: Ժամանակը ցույց կտա, որ քաղաքական այս թեզը չի աշխատում, միջանցքը չի բացվում և այն արվել է Արցախում ընդվզումը կանխելու համար:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքը փակվեց այն բանից հետո, երբ Պրահայում Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Նախքան Պրահայի հանդիպումը, Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ճակատագիրն անորոշ էր:

Ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ պետք է այդ հարցերը քննարկվեին եւ հետագայում լուծում ստանային, իսկ ճանապարհը վերահսկողն էլ պետք է լինեին ռուսական խաղաղապահ ուժերը: Նիկոլ Փաշինյանը Պրահայում համաձայնեց, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում, հանրությանն էլ ասում էր, թե, իբրև, այդ ամենի մեղավորները նախկին իշխանություններն են, նախ ասաց՝ 1991 թվականին Տեր-Պետրոսյանի իշխանավարման ժամանակվանից է սխալը եկել, հետո ասաց՝ 2008-ին Ռոբերտ Քոչարյանն է սխալ ուղղությամբ տարել հարցը, դրանից հետո էլ ասաց, որ 2010-ին է նման որոշում կայացվել: Այսինքն` անգամ նա իր ասածների մեջ շփոթվում էր:

Ի վերջո, Փաշինյանը համոզում էր հասարակությանը, որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում, սա ի՞նչ է նշանակում․ նշանակում է, որ նույն Փաշինյանն արդեն միջազգային հարթակներում համաձայնել էր Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը: Ստացվում է, որ Հայաստանի ղեկավարն ընդունում է, որ Ղարաբաղն Ադրբեջան է։ Այս դեպքում հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ գործ ունեն այնտեղ ռուսները, ինչո՞ւ պետք է ռուսական զորքն այնտեղ լինի, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ադրբեջանը չի բացելու ճանապարհը՝  հղում անելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Ըստ էության, Լաչինի միջանցքը կարող է բացվել կա՛մ Արցախի հանձմամբ և Ադրբեջանի կազմում ինչ-որ կարգավիճակ  ունենալով, կա՛մ էլ ՀՀ իշխանության կամ նրանց մոտեցման փոփոխությամբ: Մոտեցման փոփոխությունը գրեթե անհնար է, իսկ այդ դեպքում գնդակը քաղաքացիների դաշտում է և պետք է պատասխանատվություն վերցնեն նաև ՀՀ իշխանությանը քվե տված քաղաքացիները:

Ադրբեջանը չի բացելու ճանապարհը, հղում անելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: Ողջ խնդիրը սա է:

Աննա Ավետիսյան


 

 

Իսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկինԵրկար ժամանակով գազ չի լինիԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԵրևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ50 կործանիչ հարձակվել է Թեհրանում միջուկային ծրագրի օբյեկտների վրա Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԹրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Հորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկըՀասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է իսրայելա-իրանական անօդաչուների հարվածների տակ «Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ». իսրայելահայերի միության նախագահի գրառումը Իրանը ներկայացրել է՝ որ դեպքում կդադարեցնի Իսրայելին հարվածները Կոմիտասում տրոլեյբուսի լարը պոկվել է ու կաթվածահար արել երթևեկությունը Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025. Նոյեմբերը Երևանում թեժ է լինելուՋրափրկարարները օգնության են հասել. Սևանա լճի ափ է դուրս բերվել ռետինը նավակ Բաքուն կրկին Ռուսաստանի դեմ. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մեդինսկին «խեղաթյուրել է փաստերը»Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին Ինչո՞ւ է Փաշինյանին պետք փոխել կաթողիկոսինԻնչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան. պատմության այս օրը (15 հունիս)Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել
Ամենադիտված