Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե իմը չես, ուրիշինն էլ չես լինի». 2 զավակների հայրը, սիրուհուց մերժվելով, դանակահարել է նրան

ԻՐԱՎՈՒՆՔ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Արտյոմ Կ.-ի գործի դատական քննությունը:

39-ամյա Արտյոմին մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Արտյոմի մտերմուհին է եղել:

Միաժամանակ Արտյոմը նաև ամուսնացած է, խնամքին են երկու անչափահաս երեխաները՝ որդին ու դուստրը՝ 2002 և 2007 թվականներին ծնված:

Ըստ մեղադրանքի՝  2015 թվականի հունիսի 27-ի առավոտյան՝ ժամը 9-ին, Արտյոմ Կ.-ն Երևանից մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկում բնակվող մտերմուհու՝ Մանեի (անունը փոխված է) տուն՝ իրենց հետագա հարաբերությունների հարցը պարզելու համար: Խոսակցությունը խաղաղ չի ընթացել, Արտյոմն ու Մանեն վիճել են: Արտյոմը դանակով հարվածել է Մանեի որովայնի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Առաջադրված մեղադրանքում Արտյոմ Կ.-ն իրեն մեղավոր է  ճանաչել, զղջացել է:

Նա հայտնել է, որ Մանեի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել: Որոշ ժամանակ ինքն ու Մանեն նույնիսկ բնակվել են իր կողմից վարձակալած բնակարանում:

Դեպքի օրը գնացել է Մանեի տուն՝ նրան տեսնելու, հետը զրուցելու և նրան 10 հազար դրամ փոխանցելու, քանի որ իմացել է՝ Մանեն այդ գումարի կարիքն ունի:

Նրանց բակում հանդիպել է Մանեի մայրիկին, խնդրել է թույլ տալ, որ Մանեին տեսնի: Ներս է մտել, խոհանոցում տեսել է Մանեին: Հարցրել է՝ որտե՞ղ է նրա հեռախոսը: Մանեն վրդովվել  ու վիրավորել է իրեն:

Մանեի վերաբերմունքից ինքը հասկացել է՝ քանի որ տվյալ պահին ինքը նյութապես ծանր վիճակում է, Մանեն այլևս չի ցանկանում շփվել իր հետ…

Արտյոմն ասել է, որ նույնիսկ ծնկաչոք խնդրել է Մանեին՝ շարունակել իրենց հարաբերությունները: Սակայն  Մանեն չի ցանկացել լսել իրեն:

Այդ պահին, չգիտակցելով, թե ինչ է անում, դանակով հարվածել է Մանեին, հետո էլ հարվածել է ինքն իրեն…

Արտյոմ Կ.-ն հայտնել է, թե Մանեի ներկայացրած քաղհայցի պահանջից ընդունում է միայն այն գումարի պահանջը, որը ծախսվել է նրա առողջության վերականգնման համար՝ 608 հազար դրամը:

Մանեն քաղհայցի պահանջի մեջ ներառել էր ևս 300 հազար դրամ՝ որպես փաստաբանական ծառայությունների համար կատարած վճարում:

Տուժող Մանե Գ.-ն հայտնել է, որ ինքը ամուսնության նպատակով է ընկերություն արել Արտյոմի հետ: 2015 թվականի ապրիլին ինքը Արտյոմի առաջ պայման է դրել՝ եթե նա ցանկանում է, որ իրենց հարաբերությունները շարունակվեն, պիտի ծանոթանա իր ծնողների հետ և իրեն ամուսնության առաջարկություն անի: Արտյոմը վիճել է իր հետ: Իրենք դադարեցրել են շփումը:

Արտյոմը մի քանի անգամ զանգահարել է, ինքը չի պատասխանել նրա զանգերին:

2015 թվականի հունիսի 22-ին, ժամը 11-ի սահմաններում իրենց տուն է եկել Արտյոմը, ասել է, թե ուզում է խոսել իր ծնողների հետ: Բայց ինքը նրան ասել է, որ նրա հետ ամուսնանալու ցանկություն չունի: Ինքը տեղեկացված չի եղել, որ Արտյոմը արդեն իսկ ամուսնացած է, երկու երեխա ունի: Արտյոմն իրեն այդ մասին ոչինչ չի ասել:

Հունիսի 27-ին, առավոտյան ժամը 9-ին Արտյոմը եկել է իրենց տուն: Իրեն հարցրել է՝ վերջնակա՞ն է որոշումը, որ չի ցանկանում ամուսնանալ: Ինքը պատասխանել է՝ հա:

Այդ ժամանակ Արտյոմը եղել է «հանգիստ, ադեկվատ, տարօրինակ վարքագիծ չի դրսևորել»…, պարզապես՝ անսպասելիորեն դանակով հարվածել է իր որովայնին՝ ասելով՝ եթե իմը չես, ուրիշինն էլ չես լինի:

Ինքը այդ հարվածից բարձր գոռացել է: Իր ձայնից ներս են մտել մայրն ու հորաքույրը: Արտյոմը անընդհատ կրկնում էր, թե կորցնելու բան չունի: Նա, տեսնելով, որ հարազատները ոստիկանություն են զանգում, հեռացել է…

Հետագայում իր ինքնազգացողությունը վատացել է, իրեն տարել են հիվանդանոց: Դեպքի հետո Արտյոմն իրեն որևէ նյութական օգնություն չի ցուցաբերել:

Տուժողը ներկայացրել է 1 միլիոն 150 հազար դրամի քաղհայցի պահանջ:

Տուժողի մայրը հայտնել է, որ Արտյոմը ոչ միայն չի հոգացել Մանեի հիվանդանոցային ծախսերը, այլև նրա հարազատները եկել են հիվանդանոց ու վիրավորել են դստերը:

Դեպքի վայրից առգրավվել է հանցագործության գործիք դանակը՝ 21սմ շեղբի երկարությամբ ու սև բռնակով: Տուժողի ընտանիքը հայտարարել է, որ դա իրենց դանակը չէ, այն Արտյոմ Կ.-ն էր իր հետ բերել դեպքի օրը ու հեռանալիս հետը չի տարել:

Արտյոմ Կ.-ն ճանաչվել է մեղսունակ:

Կրկնակի կատարված դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ հանցավոր արարքի կատարման պահին Արտյոմ Կ.-ն չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, այլ եղել է միայն հոգեկան լարված վիճակում:

Արտյոմ Կ.-ն մեղավոր է ճանաչվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Արտյոմ Կ.-ն դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ ամբաստանյալի անցկացրած ժամանակը՝ 6 ամիսը, և վերջնական պատիժ է սահմանվել 3 տարի 6 ամիս ազատազրկում:

Պատժի սկիզբը կհաշվվի  Արտյոմ Կ.-ին փաստացի արգելանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռն ուժի մեջ մտնի:

Դատավճռով մասնակիորեն է բավարարվել տուժողի ներկայացրած քաղհայցի պահանջը: Արտյոմ Կ.-ից հօգուտ տուժող Մանե Գ.-ի կբռնագանձվի 608 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում:

Քաղհայցը՝ 300 հազար դրամ գումարի պահանջի մասով, թողնվել է առանց քննության՝ տուժողին հնարավորություն տալով այդ պահանջը ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով:

Ամբաստանյալից հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի 70 հազար 74 դրամ՝ որպես կատարված փորձաքննության արժեքի հատուցում:

Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ում
Ամենադիտված