Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միացյալ Նահանգները նկարագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու գործարքների «կարմիր դրոշները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rbc.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ը համատեղել է Ռուսաստանի դեմ աննախադեպ պատժամիջոցները այն գործակալությունների աննախադեպ ջանքերի հետ, որոնք փորձում են կանխել սահմանափակումների շրջանցումը, սակայն որոշները շարունակում են փորձել շրջանցել արտահանման վերահսկողությունը: Այս մասին ասվում է Առևտրի, Արդարադատության և ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից կազմված պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի վերաբերյալ առաջարկություններում։
Գերատեսչությունները հորդորել են ֆինանսական հաստատություններին և ամերիկյան ապրանքների կամ այլ ապրանքների առևտուր իրականացնող ընկերություններին, որոնք ենթակա են սահմանափակումների, նախևառաջ զգոն լինել: Առաջարկություններում նշում են, որ արտադրողները, դիստրիբյուտորները, վերավաճառողները և փոխադրողները հաճախ ունեն հնարավորությունը որոշելու, թե արդյո՞ք որոշակի գործարքը համապատասխանում է ընդունված սահմանափակումներին, և նրանք պետք է լրացուցիչ ստուգումներ անցկացնեն, եթե առկա են պատժամիջոցների խախտման նշաններ։


Գերատեսչությունները անվանել են այն «կարմիր դրոշները», որոնք կարող են ազդանշան լինել, որ գործարքը կարող է պատժամիջոցները շրջանցելու փորձ լինել.
- գնորդի պատրաստակամությունը չկիսվել ապրանքի վերջնական օգտագործման վերաբերյալ տվյալներով, ներառյալ վերջնական օգտագործողի ձևաթուղթը լրացնելուց հրաժարվելը,

- միջազգային բանկային փոխանցումների համար դրածո ընկերությունների օգտագործումը, որոնք հաճախ ներգրավում են ֆինանսական հաստատություններ ընկերության գրանցման վայրից հետո,


- գնված ապրանքների հիմնական տեղադրումից, վերապատրաստումից կամ սպասարկումից հրաժարվելը,


- հաճախորդի IP հասցեի և նրա կողմից նշված գտնվելու վայրի տարբերությունը,


-համագործակցությունը այն կազմակերպությունների հետ, որոնք վատ են ներկայացված համացանցում կամ ընդհանրապես ներկայացված չեն,


- ապրանքների առաքում Չինաստանով (ներառյալ Հոնկոնգը և Մակաոն) և Ռուսաստանին մոտ գտնվող այլ երկրներով՝ Հայաստան, Թուրքիա, Ուզբեկստան,


- վճարման անդորրագիրի ստացում այն ընկերությունից կամ երկրից, որը նշվածշ չէ որպես վերջնական գնորդ և այլն:


Այս տարվա երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ գանձապետարանի ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը ստացել է ավելի քան 100 ազդարարող զեկույց, որոնցից մի քանիսը վերաբերվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու բանկերի հնարավոր փորձերին: Ինչպես բացատրել է Bloomberg-ը, դա պայմանավորված է ազդարարներին պարգևատրելու ԱՄՆ իշխանությունների խոստումով:


Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման նկատմամբ մեծ ուշադրություն է դարձրել նաև Եվրամիության ղեկավարությանը, միջոցառումների տասներորդ փաթեթի սահմանափակումները, ի թիվս այլ բաների, ուղղված են եղել սահմանափակումների իրականացման մոնիտորինգին։


Ինչպես նշել է պատժամիջոցների գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվանը, Ռուսաստանի հարևանները «հանկարծակի շատ նոր կարիքներ են ունեցել», և դա այն  ժամանակ, երբ Եվրոպայից ուղիղ արտահանումը Ռուսաստան դադարել է: Օ'Սալիվանի խոսքով, որոշ երկրների հետ այս հարցի շուրջ «բացատրական աշխատանքն» արդեն սկսվել է։


«Անցյալ տարին ցույց տվեց ԵՄ-ի և մեր գործընկերների ճիշտը պաշտպանելու վճռականությունը՝ անկախ դրա գնից: Բայց դա նաև ցույց տվեց, որ որոշ առումներով մեզ անհրաժեշտ է կառուցվածքային շտկումներ»,- եզրափակել է նա։


Ռուսական իշխանությունները արևմտյան պատժամիջոցներն անվանում են «խելագար ու չմտածված», ինչպես նաև ասում են, որ  դրանք ավելի մեծ վնաս են պատճառում նման միջոցառումները նախաձեռնողներին։ Կրեմլի կարծիքով պատժամիջոցների պատճառով աշխարհում ոչ մի երկիր չի փոխել իր քաղաքականությունը։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Երևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ50 կործանիչ հարձակվել է Թեհրանում միջուկային ծրագրի օբյեկտների վրա Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԹրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Հորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկըՀասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է իսրայելա-իրանական անօդաչուների հարվածների տակ «Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ». իսրայելահայերի միության նախագահի գրառումը Իրանը ներկայացրել է՝ որ դեպքում կդադարեցնի Իսրայելին հարվածները Կոմիտասում տրոլեյբուսի լարը պոկվել է ու կաթվածահար արել երթևեկությունը Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025. Նոյեմբերը Երևանում թեժ է լինելուՋրափրկարարները օգնության են հասել. Սևանա լճի ափ է դուրս բերվել ռետինը նավակ Բաքուն կրկին Ռուսաստանի դեմ. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մեդինսկին «խեղաթյուրել է փաստերը»Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին Ինչո՞ւ է Փաշինյանին պետք փոխել կաթողիկոսինԻնչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան. պատմության այս օրը (15 հունիս)Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանը
Ամենադիտված