Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ պարտադիր պատվաստումներ պետք է ստանալ այս կամ այն երկիր մեկնելուց առաջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ մարդը որոշում է ճամփորդել, բացահայտել նոր երկրներ ու մշակույթներ, ոչ քիչ դեպքերում նաեւ ենթարկվում է որեւէ վարակիչ հիվանդություն ձեռք բերելու վտանգին:

Կան մի շարք երկրներ, որտեղ այցելելու դեպքում պարտադիր է կամ ուղղակի խորհուրդ է տրվում որոշ հիվանդությունների դեմ ստանալ կանխարգելիչ պատվաստումներ:

Պարտադիր պատվաստումն ամբողջ աշխարհում ընդամենը մեկն է` դեղին տենդի դեմ: Վերջինս փոխանցվում է հատուկ տեսակի մոծակների միջոցով: Ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ուժեղ գլխացավով, մեջքի եւ վերջույթների մկանների ցավերով, սրտխառնոցով եւ փսխումով:

Մահ սպառնում է հիվանդների 5‐20 տոկոսին, իսկ համաճարակի դեպքում կարող են մահանալ հիվանդների 50‐60 տոկոսը:

կոչվում է, պարտադիր պահանջվում է աֆրիկյան եւ լատինաամերիկյան երկրներ մուտք գործել ցանկացողներից` անկախ թե նրանք որտեղից են ժամանում: «Այդ հավաստագիրը պարտադիր է այն երկրներում, որտեղ դեղին տենդի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ չէ: Երեւի գիտեք, որ Բրազիլիայում հենց այս պահին դեղին տենդի բռնկում կա: Նույն բռնկումը գրանցվում է նաեւ Անգոլայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում»,‐ մեր զրույցում ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Դեղին տենդի դեմ, ըստ նրա, ճամփորդները պետք է պատվաստում ստանան ոչ ուշ, քան մեկնելուց 10 օր առաջ, որովհետեւ պաշտպանական մեխանիզմները զարգանում են տասը օրվա ընթացքում: Կան նաեւ խորհուրդ տրվող պատվաստումներ` կախված տվյալ երկրի համաճարակային իրավիճակից: «Օրինակ Հնդկաստան մեկնողներին խորհուրդ է տրվում, որ անպայման պատվաստվեն հեպատիտ Ա‐ի դեմ: Մանավանդ եթե այդ այցելությունը երկարաժամկետ է, ու մարդն օգտվելու է հասարակական սննդի վայրերից»,‐ հավելեց Գայանե Սահակյանը:

Իսկ ահա եվրոպական երկրներ մեկնել ցանկացողներին առաջարկվում է պատվաստվել կարմրուկի ու կարմրախտի դեմ: «Կենտրոնական Եվրոպայի երկրներում, օրինակ` Բուլղարիայում, Ռումինիայում, Գերմանիայում, Ռուսաստանի Դաշնությունում, այդ առումով համաճարակային իրավիճակն անհանգիստ է»,‐ պարզաբանեց մեր զրուցակիցը: Նաեւ պոլիոմելիտի դեմ է խորհուրդ տրվում պատվաստվել, եթե անձը որոշել է մեկնել օրինակ Աֆղանստան կամ Պակիստան.

«Այդ երկրները պոլիոմելիտի առումով էնդեմիկ են, ու ժամանակ առ ժամանակ այնտեղ բնական վիրուսով պոլիոմելիտի դեպքեր գրանցվում են ու տարածվում աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հիվանդությունը վաղուց չի հանդիպել»: Իսկ վարակիչ հիվանդությունների առումով վտանգ ներկայացնող երկրների մասին տեղեկատվությունը մշակում է Առողջապահության համաշխարհային «Քաղաքացիներին խորհրդատվություն տրամադրելիս մենք օգտվում ենք ընդհանուր առմամբ երկու տեղեկատվական աղբյուրից:

Մեկը առողջապահության համաշխարհային կազմակերպության` ճանապարհորդների համար նախատեսված պաշտոնական կայքն է, որը հենց այդպես էլ կոչվում է` ճանապարհորդների առողջություն, եւ կա ԱՄՆ‐ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի հատուկ պաշտոնական կայքէջը, որտեղ ցանկացած երկրի վերաբերյալ կարելի է գտնել, թե ինչ կանխարգելիչ միջոցառուներ են խորհուրդ տրվում»,‐ ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Զբոսաշրջիկները Հայաստանից այլ երկրներ մեկնելիս պատվաստում ստանալու նպատակով պետք է դիմեն ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն, որտեղ գործում է հատուկ կաբինետ` թե պատվաստումներ իրականացնելու եւ թե խորհրդատվություն տրամադրելու համար: Այն դեպքերում, եթե վերոնշյալ երկրներ այցելությունները պաշտոնական են, պատվաստումներն անվճար են, իսկ եթե ճամփորդությունը զբոսաշրջային է կամ անձնական այլ նպատակներով, իրականացվում են վճարովի պատվաստումներ: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից, սակայն, դրանց արժեքի մասին հստակ տեղեկատվություն չկարողացանք պարզել: Այստեղից նշում էին, որ պատվաստումների գինը պայմանավորված է, թե պատվաստանյութերի մրցույթում ինչ կազմակերպություն է հաղթել, ինչ գնով, ինչ սերիայի պատվաստանյութ է մատակարարվել եւ այլն

: Այսօրվա դրությամբ տվյալներ տրամադրելու հետ կապված էլ ասացին, որ համապատասխան մասնագետը գործուղման է: Ամեն դեպքում ասացին, որ դեղին տենդի դեմ պատվաստումների արժեքը, նախորդ յոթ‐ութ տարիների ընթացքում, ինչ դա նաեւ Հայաստանում է իրականացվում, տատանվել է 5‐20 հազար դրամի սահմաններում: Մնացածներինը` 5‐10 հազարի:

Դեղին տենդի դեմ մեկ անգամ ստացած պատվաստումը բավարար է ամբողջ կյանքում դրանից պաշտպանված լինելու համար: Իսկ օրինակ կարմրուկի ու կարմրախտի, ինչպես նաեւ պոլիոմելիտի դեպքում կարող է անհրաժեշտ լինել պատվաստում` 2‐3 դեղաչափով` յուրաքանչյուրը մեկ ամիս պարբերականությամբ:

Հետեւաբար հարկավոր է, որ ճանապարհորդել Իսկ եթե մարդը չի հիշում պատվաստումային իր կարգավիճակը, այսինքն` թե ժամանակին ո՞ր հիվանդությունների դեմ է ստացել կանխարգելիչ պատվաստում կամ ստացե՞լ է արդյոք, ապա Գայանե Սահակյանի վստահեցմամբ, կրկնակի պատվաստումը չի կարող վնասակար լինել

Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ»
Ամենադիտված