Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ոչ մի հաջողություն»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Nsn.fm–ը գրում է, որ երեք միլիարդ դոլարը զգալի գումար է, որը ստացել է Հայաստանի տնտեսությունը ռուսական հատուկ գործողության պատճառով, բայց եթե ԱՄՆ-ում ինչ որ մեկը մատը շարժի՝ այդ ամբողջ գումարը մի ակնթարթում կկորչի։ Այդպես է տնտեսագետ Վասիլի Կոլտաշովը մեկնաբանել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքերն այն մասին, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից հատուկ գործողության մեկնարկի պատճառով անցյալ տարի հանրապետության բանկային համակարգ լրացուցիչ մուտք է գործել առնվազն երեք միլիարդ դոլար։


«Սա Հայաստանի համար հաջողություն չէ։ Սա հետևանք է այն բանի, որ Ռուսաստանը կապեր պահպանելով արտասահմանյան ֆիրմաների հետ ստիպված է լուծումներ փնտրել ապրանքների մատակարարման հարցում։ Այդ առումով այն ներդրումները, որոնք կատարվել են Հայաստանի տնտեսության մեջ, դարձել են Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների տնտեսական պատերազմի ածանցյալը։ Այստեղ պարծենալու կարիք չկա։ ԱՄՆ-ը կարող է որոշել, որ այդ գումարը կարող է գնալ այլ տեղ, օրինակ Վրաստան։ Այնպես որ, դա երկարաժամկետ ձեռքբերում չէ»,- ասել է Կոլտաշովը:
Տնտեսագետը նշել է, որ Ռուսաստանի կորուստները հատուկ ռազմական գործողության մեկնարկի պատճառով բավականին դժվար է գնահատել, քանի որ դրանք ներառում են արժույթների փոխարժեքի փոփոխություններ, իսկ մյուս կողմից դրանց մի մասը փոխհատուցվել է ռուսական արտահանման բարելավմամբ։ 


«Ռուսական տնտեսությունն ամբողջությամբ չի կորցրել այդ երեք միլիարդ դոլարը, դա ավելի շուտ պետք է դիտարկել որպես հարկադիր ներդրում։ Դա փող է, որն աշխատում է ռուսական տնտեսության համար։ Հայաստանով Ռուսաստան ապրանքների ներմուծումն ավելացել է, հայկական ապրանքների անվան տակ  ապրանքներ են ռուսական շուկա ուղարկվում։ Բայց ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել։ Հայաստանին դեռ թույլատրվում է Ռուսաստանի հետ առևտուր անել: Եթե ​​իրավիճակը փոխվի, և՛ փողը, և՛ մարդկային ռեսուրսները կտեղափոխվեն այլ տեղ»,- նշել է փորձագետը։
Կոլտաշովը նաև ընդգծել է, որ հատուկ գործողության ավարտը պայման չի լինի Հայաստանից ռուս գործարարների և աշխատողների վերադարձի համար։
«Հիմա աշխարհում հակամարտություն է հին և նոր ազդեցության կենտրոնների միջև։ Եվրոպական ընկերությունների հետ աշխատելու ավելի լավ պայմաններ Ռուսաստանում կստեղծվեն միայն այն բանից հետո, երբ փոփոխություններ տեղի ունենան հենց ԵՄ երկրներում։ Միգուցե Եվրամիությունը լուծարվի, իսկ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունները վերականգնվեն»,- ենթադրել է տնտեսագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ապարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկըՀասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է իսրայելա-իրանական անօդաչուների հարվածների տակ «Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ». իսրայելահայերի միության նախագահի գրառումը Իրանը ներկայացրել է՝ որ դեպքում կդադարեցնի Իսրայելին հարվածները Կոմիտասում տրոլեյբուսի լարը պոկվել է ու կաթվածահար արել երթևեկությունը Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025. Նոյեմբերը Երևանում թեժ է լինելուՋրափրկարարները օգնության են հասել. Սևանա լճի ափ է դուրս բերվել ռետինը նավակ Բաքուն կրկին Ռուսաստանի դեմ. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մեդինսկին «խեղաթյուրել է փաստերը»Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին Ինչո՞ւ է Փաշինյանին պետք փոխել կաթողիկոսինԻնչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան. պատմության այս օրը (15 հունիս)Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Արաբկիրում
Ամենադիտված