Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլը հատուկ խումբ է ուղարկելու Հայաստան՝ իրավիճակի օբյեկտիվ պատկեր կազմելու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Ռուսաստանի իշխանությունը Հայաստանի հետ հարաբերությունները վերանայելու, նաև մեր երկրում հակառուսական տրամադրությունների իրական պատճառները հասկանալու և վերլուծելու խիստ կարիք ունի։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Կրեմլում լուրջ դժգոհություն կա Հայաստանով զբաղվող կառույցների աշխատանքից, Պուտինի աշխատակազմում համարում են, որ ՌԴ ԱԳՆ-ն, Հայաստանում դեսպանությունը, նաև տեղում աշխատող հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ու տարբեր էմիսարներ անբավարար են կատարում իրենց աշխատանքը, ինչի հետևանքով Հայաստանը դուրս է գալիս Ռուսաստանի վերահսկողությունից։ ՌԴ նախագահի հանձնարարականով նոր խումբ են ձևավորել, որը առաջիկայում ժամանելու է Հայաստան՝ տեղում օբյեկտիվ պատկեր ստանալու, այն անմիջապես ՌԴ նախագահի աշխատակազմին փոխանցելու համար։

Երևանում այդ խումբը հրապարակային ելույթներ չի ունենալու, զբաղվելու է միայն հետազոտություններով, տարբեր շերտերի մասնագետների, հանրային կարծիք ձևավորողների հետ հանդիպումներով, որպեսզի այլընտրանքային պատկեր կազմի Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին։

Ձևավորվող խմբի կազմում տնտեսագետներ, քաղաքագետներ, հանրային կապերի և այլ ոլորտների լուրջ և անկախ մասնագետներ են լինելու, որոնք որևէ կապ չպետք է ունենան Արտաքին հետախուզության, Անվտանգության դաշնային ծառայության, ԱԳՆ-ի և հարակից այլ մարմինների հետ։

Կրեմլն այդ մարմինների որոշ ներկայացուցիչների կասկածում է միտումնավոր կեղծիքներ տարածելու, ՀՀ գործող իշխանություններից և նրանց սատարող օլիգարխներից սնվելու, իրարամերժ տեղեկություններ փոխանցելու մեջ։ Ահռելի ֆինանսական և քաղաքական միջոցների վատնելով՝ Ռուսաստանը ոչ թե ձեռքբերումներ, այլ բացառապես կորուստներ է գրանցում հայաստանյան քաղաքականության մեջ, իսկ փաշինյանական վարչախումբն այլևս չի թաքցնում իր դժգոհությունները, անգամ դեմարշներն անում է առանց սեթևեթանքների։

Վերջերս ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում քննարկել են մերձավոր և դաշնակից պետությունների հետ հարաբերությունները, հատկապես Հայաստանի ուղղությամբ ձախողված գնահատել կատարված աշխատանքները։

Արսեն Զաքարյան

Ապարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկըՀասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է իսրայելա-իրանական անօդաչուների հարվածների տակ «Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ». իսրայելահայերի միության նախագահի գրառումը Իրանը ներկայացրել է՝ որ դեպքում կդադարեցնի Իսրայելին հարվածները Կոմիտասում տրոլեյբուսի լարը պոկվել է ու կաթվածահար արել երթևեկությունը Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025. Նոյեմբերը Երևանում թեժ է լինելուՋրափրկարարները օգնության են հասել. Սևանա լճի ափ է դուրս բերվել ռետինը նավակ Բաքուն կրկին Ռուսաստանի դեմ. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մեդինսկին «խեղաթյուրել է փաստերը»Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին Ինչո՞ւ է Փաշինյանին պետք փոխել կաթողիկոսինԻնչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան. պատմության այս օրը (15 հունիս)Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ ԱրաբկիրումՈվքեր են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից uպանված իրանցի գիտնականները
Ամենադիտված