Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստություն թիվ 1. Իրանը հրթիռներ է նախապատրաստել երկրի գաղտնի տարածքներում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bloknot.ru-ն գրում է, որ Բրիտանիայից ստացված տեղեկատվության համաձայն Իրանը շտապ կերպով իր հրթիռները տեղակայում է երկրի գաղտնի տարածքներում։ Խոսքը ոչ թե հակաօդային պաշտպանության համակարգերի մասին է, այլ պատասխան հարված հասցնելու միջոցների։ Մասնավորապես, դրանք «Հադր-1»-ն ու «Իմադ»-ն են՝ մինչև 1800 կմ թռիչքի հեռահարությամբ և 0,75-1 տոննա մարտագլխիկով։ «Հորեմշեր»-ի ու «Հովեյզ»-ի նոր սերունդները  ունակ են 2 հազար կմ հեռավորության 1-1,5 տոննա մարտագլխիկներ հասցնել: «Սաջիլ»-ը թռիչքի նմանատիպ հեռահարությամբ և 0,5 տոննա մարտական ​​քաշով է։ Այս բոլոր «նվերներն» առաջին հերթին Իսրայելի համար են։


Իսկ վերջերս Իրանը հայտարարեց 1650 կմ հեռահարությամբ «Պավե» հիպերձայնային բալիստիկ հրթիռի և Heidar թևավոր հրթիռների մշակման մասին։ Նրանք ծրագրում են հարվածներ հասցնել տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին և ամերիկյան բազաներին։


Իրանը դարձել է համաշխարհային առաջատարներից մեկը ոչ միայն հարվածային անօդաչու թռչող սարքերի, այ նաև հրթիռների արտադրությամբ։
Ադրբեջանին, եթե հարկ լինի, կհարվածեն տարբեր սերունդների «ֆաթեխ»-ներով, «Զուլֆիկար»-ներով, «դիզֆուլ»-ներով, «Սումար»-ներով, որոնք մինչև 500-700 կմ հեռահարության են։ Այժմ Իրանը շարունակում է իր զորքերը տեղաբաշխել Ադրբեջանի հետ սահման։ Գործարկվել են անօդաչու թռչող սարքեր, հարվածային ուղղաթիռներ, կործանիչներ, տանկեր և այլ զինատեսակներ։ Երկրների միջև հարաբերությունները վերջին տարիների ամենախորը ճգնաժամի մեջ է։ Պատճառը հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումն էր։ Դրանից հետո Բաքուն փաստացի մեղադրեց հարևան երկրին ահաբեկչության մեջ եւ տարհանեց դիվանագիտական ​​առաքելության անձնակազմին, որը համաշխարհային քաղաքականության մեջ պատերազմի ավետաբեր է համարվում։

Նաև «Իրանի գործակալների» որս սկսվեց անդրկովկասյան այդ հանրապետությունում, տասնյակ մարդիկ բերման ենթարկվեցին: Իրանը կարծում է, որ հենց Ադրբեջանի տարածքից են անօդաչու թռչող սարքեր են արձակվել, որոնք հարձակվել են Իսլամական Հանրապետության թիրախների վրա, մասնավորապես՝ Սպահան քաղաքի ռազմական գործարանի վրա: Մի շարք վերլուծաբաններ չեն բացառում, որ Իրանը կարող է ավելի հեռուն գնալ և իր զորքերը տեղափոխել Հայաստան: Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի հետ հակամարտության հերթական փուլն է այնտեղ  բորբոքվում, որոշումը ինքնաբերաբար կարող է հանգեցնել ռազմական գործողությունների մեկնարկի։ Թուրքիան ամենակարճ ժամկետում կներքաշվի այդ ամենի մեջ։ Իսկ հետո, եթե չհաջողվի հաղթել Իրանին, Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի աջակցությամբ հարձակման կենթարկվի Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից: Սակայն իրադարձությունների զարգացման սցենարը չի բացառում, որ Թել Ավիվը առաջինը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին անկախ Ադրբեջանի հետ կապված իրավիճակից։ «Իրանի դեմ Իսրայելի պատերազմի հավանականությունը շատ մեծ է»,- ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Թել Ավիվ կատարած այցից հետո։ Եվ նա միակը չէ, ով նման կանխատեսում է անում։


Իսրայելը հստակ հայտարարել է, որ հարվածելու է Իրանին։ Միգուցե՞ պետք է կանխարգելել այդ հարվածը: Հատկանշական է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պահվածքը. մարտի սկզբին նա հերքեց ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հայտարարությունները Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարվածի անօրինականության մասին։ «Մեզ թույլատրվո՞ւմ է պաշտպանվել: Հասկանալի է, որ մեզ թույլ են տալիս դա անել, և պարզ է, որ մենք դա կանենք»,- ասել է Նեթանյահուն։
Իրանի կողմից միջուկային ռումբ ունենալը ինքնաբերաբար անհնարին կդարձնի ցանկացած ուժային ճնշում, այդ թվում Թեհրանի աջակցությունը Պաղեստինի զինված խմբավորումներին դադարեցնելը: Հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման հնարավորությունները նվազագույն են: Միացյալ Նահանգները ներքաղաքական պատճառներով պատրաստ չէ վերադառնալ միջուկային գործարքին։ Բացի այդ, Իրանի միջուկային օբյեկտների դեմ նախկինում թիրախավորված ահաբեկչությունները հնարավորություն են տվել դանդաղեցնել միջուկային ծրագիրը, սակայն այժմ դա արդեն բավարար չէ, քանի որ այդ ծրագիրը մոտ է ավարտին։

Հետևաբար, Իսրայելը բացի ռազմական գործողությունից այլ տարբերակ չունի: Հնարավոր է, որ իրանական հրթիռների տեղակայումը պատասխան է Իսրայելի հարված հասցնելու կոնկրետ ժամկետների մասին ստացված տեղեկատվությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ապարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկըՀասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է իսրայելա-իրանական անօդաչուների հարվածների տակ «Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ». իսրայելահայերի միության նախագահի գրառումը Իրանը ներկայացրել է՝ որ դեպքում կդադարեցնի Իսրայելին հարվածները Կոմիտասում տրոլեյբուսի լարը պոկվել է ու կաթվածահար արել երթևեկությունը Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025. Նոյեմբերը Երևանում թեժ է լինելուՋրափրկարարները օգնության են հասել. Սևանա լճի ափ է դուրս բերվել ռետինը նավակ Բաքուն կրկին Ռուսաստանի դեմ. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մեդինսկին «խեղաթյուրել է փաստերը»Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին Ինչո՞ւ է Փաշինյանին պետք փոխել կաթողիկոսինԻնչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան. պատմության այս օրը (15 հունիս)Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Արաբկիրում
Ամենադիտված