Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 01 ապրիլ)

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Թռչունների համաշխարհային օր, Երգիծանքի և հումորի համաշխարհային  օր, Հաբ-Նիսան՝ ասորական Նոր տարի, Իրան՝ Իրանի Իսլամական հանրապետության օր, Կիպրոս՝ Կիպրոսի ազգային օր, Մալթա՝ Անգլիական ռազմաբազայի փակման օր, կամ Ազատության օր, Սան Մարինո՝ Ազգային օր, ՀԱՀ՝ Ընտանիքի օր, Ճապոնիա՝ Միյակո օդորի (պարի գարնանային փառատոն)։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1396 - Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադարձել է Հարավային Կովկաս։
1657 –ծնվել է հնագույն  գրիչ Ավետիք Եվդոկացին։
1878 – ծնվել է գրող, հայկական գրականության արձակի հիմնադիրներից մեկը հանդիսացող Արազին (Մովսես Հարությունյան)։
1904- սկսվել է Սասունի վրա օսմանյան ուժերի հարձակումը հյուսիսից և հարավից: Նրանց դիմակայել են  Հրայրի և Գևորգ Չաուշի ուժերը, սակայն ստիպված նահանջել  են Տալվորիկ:
1909- Ադանայի իշխանությունների կարգադրությամբ թուրքերը ներխուժել են քաղաքի հայկական թաղամասեր և սկսել կոտորածն ու թալանը: Ջարդարարներին զոհ են դարձել հիմնականում կանայք, երեխաները և ծերունիները: 
1920- սկսվել է Հաճընի հերոսամարտը՝ Հաճըն քաղաքի ինքնապաշտպանական մարտերը թուրքական զորքերի դեմ։   
 –ծնվել է ականավոր բանասեր, լեզվաբան Գևորգ Ջահուկյանը։     
1930- ծնվել է անվանի դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը։ 
1932 –ծնվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցը։ 1992-առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Աղդամի, Թովուզի և Լաչինի ուղղություններով հայտնվել են մոտ 50 հոգիանոց զինված թուրքական կազմավորումներ։
2002- վախճանվել է «Արարատ»-ի «ոսկե կազմի» կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Կովալենկոն:
2009-ըստ «Գազպրոմ»-ի և «Հայռուսգազարդ»-ի միջև կնքված պայմանագրի Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը դարձել է  154 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի համար` գործող 110-ի փոխարեն և Հայաստանում ուժի մեջ է մտել կոմունալ ծառայությունների` բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրի համար սահմանված ավելացած նոր սակագները։
2010-  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է, որ բնակչության կողմից սպառվող գազի 1 խորանարդ մետրը դառնում է 132 դրամ՝ գործող 96-ի փոխարեն։
2011-Հայաստանի կառավարությունը որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող գազի գինը նվազեցվել է մոտ 24 տոկոսով:
2016 – սկսվել է Քառօրյա պատերազմը․ լայնամասշտաբ ռազմական գործողությունները Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։
2020- Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որի անց է կացվելու ընտրությունների երկրորդ փուլ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի միջև:
2022- ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրան կաշառակերության մեղադրանք է առաջադրվել:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


313 – վախճանվել է հռոմի կայսր Դիոկլետիանոսը։
568 —լանգաբորդները սկսել են իրենց ներխուժումը Իտալիա։
1778 —Նորօռլեանցի գործարար Օլիվեր Պոլլակը մտահղացել է դոլլարի նշանը՝ $։
1809 —ծնվել է ռուս դասկան գրող Նիկոլայ Գոգոլը։
1815 - ծնվել է Գերմանիայի առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը։
1873 –ծնվել է ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովը։
1875 —անգլիական «Թայմս» օրաթերթը դարձել է աշխարհում առաջին պարբերականը, որը հրատարակել է շաբաթական եղանակի տեսությանը։
1889 —Չիկագոյում վաճառքում հայտնվել է առաջին ավտոմատ աման լվացող  մեքենան, որը ստեղծել էր Ջոզեֆինա Կոկրեյնը։ 
1890- բելգիացի Շառլ Վան Դեպուլեն ԱՄՆ-ում արտոնագրում է առաջին տրոլեյբուսը։
1891 —նկարիչ Պոլ Գոգենը Մարսելից ուղևորվել է Հաիթի։
1901 —տեղի է ունեցել 20-րդ դարի ամենախոշոր նավաբեկություններից մեկը․ թուրքական «Ասլանա» նավը Կարմիր ծովում խորտակվել է բախվելով ստորջրյա քարերին, որի հետևանքով զոհվել է 180 մարդ։
1922 —վախճանվել է Ավստրո-Հունգարիայի կայսր Կարլ 1-ինը։
1924 —Անտուան դե Սենթ Էկզյուպերին հրատարակել է իր առաջին պատմվածքը՝  «Օդաչուն»։
1933 —նացիստական Գերմանիայում տեղի է ունեցել հրեական ընկերությունների և խանութների համազգային մեկօրյա բոյկոտ։ 
1934 —ծնվել է խորհրդային, ամերիկյան և ռուսական ռադիո և հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները։
 1937 —Բիրման անկախացել է Հնդկաստանից։
 1938 — Շվեյցարիայում տեղի է ունեցել լուծվող սուրճի առաջին ցուցադրությունը։
1939 —Ֆրանկոն հայտարարել է իր լիակատար հաղթանակի մասին,ավարտվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմը։
1940 —Նյու-Ջերսիում առաջին անգամ ցուցադրել են էլեկտրոնային միկրոֆոնը։
1967- Մոսկվայում տեղի է ունեցել «Կովկասի գերուհին» սիրված ֆիլմի պրեմիերան։
1969 —Չինաստանի Կոմկուսի 9-րդ համաժողովը հայտարարել է  «կուլտուրական հեղափոխության»  ավարտը։
1976– Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը հիմնել են «Apple» համակարգիչներ և այլ տեխնիկա արտադրող ամերիկյան ընկերությունը։
1979 —Իրանում կայացել է հանրաքվե, ըստ որի այաթոլլա  Հոմեյնին հայտարարել է Իրանի Իսլամական հանրապետության ստեղծումը։
1991 —չեղարկվել է Վարշավյան համաձայնագիրը (ռազմական դաշինք)։
2001 —Հոլանդիայում գրանցվել է աշխարհում առաջին միասեռ ամուսնությունը։
2004 - Գուգլն ակտիվացրել է «Ջի Մեյլ» էլեկտրոնային փոստային ծառայությունը։
2009– Խորվաթիան և Ալբանիան մտել են ՆԱՏՕ-ի կազմ։ 
2015-վախճանվել է ճապոնացի երկարակյաց Միսաօ Օկավան, որը հանդիսացել է Երկիր մոլորակի ամենատարեց բնակիչը (ծնված 1898 թվականին)։


Կ.Խաչիկյան

 

Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ»
Ամենադիտված