Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը՝ բռնապետության ճանապարհին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև գործող վարչախմբի դեմ հանրային լայն բողոքի դրսևորումները, առանձին միջադեպերը, երբ իշխանության ներկայացուցիչները պարզապես հանդիպում են ընդդիմության և հասարակ քաղաքացիների թիրախում, Նկոլ Փաշինյանին ստիպել են լայնածավալ իրավական «բեսպրիդելի» դիմել և բոլոր միջոցներով պատժել կամ գործեր հարուցել տարբեր անձանց նկատմամբ, ովքեր հանդգնում են քննադատել կամ «մի ապտակ» հասցնել գործող իշխանությանը։ 


Երեկ Վայոց ձորի մարզ կատարած այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ մի կին անձրևանոց է նետել։ Դեպքը տեղի է ունեցել, երբ Փաշինյանն այցելել է Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր։ Փողոցների խաչմերուկում Փաշինյանին է մոտեցել 47-ամյա մի կին և նրա վրա նետել իր ձեռքի անձրևանոցը։ Կնոջն անմիջապես հեռացրել են, ձերբակալել և պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու փորձի հոդվածով քրեական վարույթ նախաձեռնել։ Ի դեպ, Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը Բերձորից տեղահանված է, Մալիշկայում վարձով է բնակվում։


Երեկ նաև հայտնի է դարձել, որ քրեական գործեր են հարուցվել լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ, ով դատական ապօրինի ակտի համար քննադատել էր իշխանության սրտի դատավորներից մեկին, քրեական գործ է հարուցվել ակտիվիստ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ, իսկ այսօր էլ արդեն Գլխավոր դատախազը մտնելու է Ազգային ժողով և պահանջելու հանրային քրեական հետապնդում հարուցելու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ։

Սահակյանը, նշենք, մեղադրվում է «Քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու մեջ։ Դաշնակցական պատգամավորի դեմ ցուցմունք են տվել իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները, ովքեր մասնակցել են փակ նիստին, մինչդեռ թե՛ Սահակյանի փաստաբանը և թե՛ նրա գործընկերները պնդում են, որ տեղի ունեցածը ընդամենը ինքնապաշտպանության արդյունք է։ 
Ըստ էության, բոլոր այս քրեական դեպքերը վկայում են իշխանության վախերի մասին, Փաշինյանը փորձում է լիակատար բռնապետություն հաստատել Հայաստանում և դրա համար կանգ չի առնում ոչնչի առջև։

Անի Մակարյան

Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ ԱրաբկիրումՈվքեր են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից uպանված իրանցի գիտնականները Հռոմի պապ Լեո XIV-ը դիմել է Իրանին և Իսրայելին Իսրայելը կրկին հարվածել է Թավրիզին Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևՆախնական տվյալով, Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան Հունիսի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին գազ չի լինելու Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ինԻրանը հայտնում է 78 զոհի մասինՏնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»
Ամենադիտված