Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անգլոսաքսոնական դավադրություն և մեկ անձից գնումներ քաղաքապետարանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետարանը հերթական մեկ աղբյուրից կատարված գնում է իրականացրել։

Այս տարվա փետրվարի 23-ին մեկ անձից գնման շրջանակներում պայմանագիր է կնքել «Լեգրաունդ պրոդաքշն» ընկերության հետ՝ ջազ համաերգ կազմակերպելու համար։

Պատերազմի շեմին գտնվող մեր երկրում 89 միլիոն դրամ գումար է վճարվել ջազ համերգի համար։ Այդ ընկերությունը իր գործունեությունը Հայաստանում սկսել է ծավալել 2018 թվականի հեղափոխությունից հետո, հիմնադիր տնօրենը Արմեն Սարգսյանն է, որը 2021 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական, իսկ Վահագն Խաչատուրյանի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, անցած տարվա մարտին ազատվել էր աշխատանքից։

Մեր տեղեկություններով՝ ընկերության տնօրեն Արմեն Սարգսյանը նախկին նախագահ Արմեն Սարգսյանի ոչ միայն օգնականն էր, այլ նաև բարեկամը։ 


Ուշագրավ է, որ քաղաքապետարանը ահռելի միջոցներ է փոխանցում մի ընկերության, սա թերևս ունի մեկ բացատրություն, թե՛ Արմեն Սարգսյանը և թե՛ Տիգրան Ավինյանը նույն աշխարհաքաղաքական բևեռի ներկայացուցիչն են։ Այդ համակարգն էր, որ Արմեն Սարգսյանին բերեց Հայաստան և նրան «նայող» նշանակեց իշխանափոխության ընթացքին, իսկ Սարգսյանի հրաժարականից հետո այդ գործն իրականացնում է Տիգրան Ավինյանը։

Շատերի համար կարող էր զարմանալի թվալ, որ երիտասարդ, կյանքում գրեթե ոչնչով աչքի չընկած անձնավորությունը 2018 թվականի հեղափոխությունից կարճ ժամանակ անց կարող էր նշանակվել փոխվարչապետի պաշտոնում։ Իսկ այժմ էլ գործող իշխանությունները, թեկուզ դժկամությամբ, սակայն ստիպված են ամեն ինչ անել նրա քմահաճույքները տանելու և Երևանի քաղաքապետի պաշտոնում նրան նշանակելու համար։ 


Ըստ էության, Փաշինյանը չափազանց վախենում է հենց Ավինյանից, որն Արմեն Սարգսյանի հետ նույն բրիտանական, նույն անգլոսաքսոնական բևեռի կողմից է ներդրվում Հայաստանում և այսօր էլ շարունակում է իր գործունեությունը։

Ի դեպ, այդ նույն բևեռը վաղուց հասկանում է, որ Հայաստանում այլևս Նիկոլ Փաշինայնը ապագա չունի և փորձում են նրան փոխել Ավինյանով, իսկ դրա առաջին և գլխավոր քայլը Տիգրան Ավինյանի համար Երևանի քաղաքապետի պաշտոնն ապահովելն է, ուստի Տիգրան Ավինյանի կատարած բոլոր ապօրինությունները, մեկ անձից տարատեսակ գնումները, այն էլ Արմեն Սարգսյանի բարեկամից, լիովին հասկանալի են և տրամաբանական։

Արտակ Զուրաբյան

Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ ԱրաբկիրումՈվքեր են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից uպանված իրանցի գիտնականները Հռոմի պապ Լեո XIV-ը դիմել է Իրանին և Իսրայելին Իսրայելը կրկին հարվածել է Թավրիզին Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևՆախնական տվյալով, Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան Հունիսի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին գազ չի լինելու Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ինԻրանը հայտնում է 78 զոհի մասինՏնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայում
Ամենադիտված