Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հարցազրույց Լինդսի Սնելի հետ. Արևմուտքի անգործությունը ավելի շատ է ոգևորում Ադրբեջանին, քան Թուրքիայի աջակցությունը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Infoteka24.ru-ն գրում է, որ միջազգային հանրությունը չեզոքության պահպանման քաղաքականության շրջանակներում երկար տարիներ աչք է փակել թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանում հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վրա։ Հաճախ դա հանգեցրել է նրան, որ հրապարակային հայտարարություններում և կոչերում ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան է դրվել։ Այնուամենայնիվ, կան անհատներ, ովքեր հստակ և համարժեք գնահատական ​​են տալիս, և ովքեր չեն վախենում պաշտպանելով արդարությունը բացահայտ հնչեցնել իրենց տեսակետը։ Նրանց թվում է ամերիկացի լրագրող, Կովկասի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով փորձագետ, Մերրոու մրցանակի դափնեկիր Լինդսի Սնելը, ով համաձայնվել է պատասխանել @Infoteka24-ի հարցերին։


Հարց. Գիտենք, որ դուք հստակ տեսլական ու գնահատական ​​ունեք 2020 թվականի Արցախում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Կարո՞ղ եք այն բարձրաձայնել մեր ընթերցողների համար:


Պատասխան. Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ 2020 թվականին լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի և Հայաստանի մի մասի դեմ։ Թուրքիան օգնելու համար ավելի քան 1000 վարձկան ներմուծեց, այսպես կոչված, Սիրիայի ազգային բանակից, և ադրբեջանական ուժերը հիմնականում նրանց օգտագործել են որպես կենդանի վահան:


Հարց. Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է միջազգային հանրությունը աչք փակում Ադրբեջանի հանցագործությունների վրա։


Պատասխան. Ադրբեջանը կարևոր ռազմավարական գործընկեր է Արևմուտքի համար, հատկապես նրա հետ ԵՄ էներգետիկ գործընկերության լույսի ներքո: Կտրուկ հակադրություն կա Ռուսաստանի և Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ/ԵՄ-ի վերաբերմունքների միջև (պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, զենքի առաքում և օգնություն Ուկրաինային, և ոչ մի պատժամիջոց Ադրբեջանի դեմ): Նույնը մենք տեսել ենք Թուրքիայի հետ Արևմուտքի հարաբերություններում։

2018 թվականից ի վեր Թուրքիան մի քանի հարձակումներ է իրականացրել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Այդ հարձակումների հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, հարյուր հազարները ստիպված են եղել լքել իրենց տները: Նրանք ամրապնդեցին ԴԱԻՇ-ի և Հայաթ Թահրիր ալ-Շամի դիրքերը (վերջինիս հետ Թուրքիան համագործակցում է Իդլիբում և Աֆրինում) և քաոս ստեղծեցին։ Թուրքիան մշտապես ռմբակոծում է Հյուսիսային Իրաքը հաճախ սպանելով խաղաղ բնակիչների։ Թուրքիան Լիբիա է ուղարկել իր վարձկաններին։ Արևմուտքը քիչ բան է արել այդ վայրագությունները դադարեցնելու համար: Նաև արևմտյան որևէ քայլ չի ձեռնարկվել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակմանը վերջ տալու համար։ Պարզապես պատկերացրեք Արևմուտքի արձագանքը, եթե Ռուսաստանը շրջափակված անկլավում 120.000 ուկրաինացիների թակարդի մեջ գցի: Դա կլինի թերթերի առաջին էջերին: 


Հարց. Դուք քաջատեղյակ եք Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկաններից։ Պատերազմից հետո այդ թեման վերացավ։ Կա՞ն հավաստի տեղեկություններ, թե արդյո՞ք նրանք մնացել են Ադրբեջանում։


Պատասխան. Նրանց բոլորին հետ են ուղարկել Սիրիա: Փաստացի, դեռ պատերազմի ավարտից առաջ հարյուրավոր մարդիկ պարզապես հրաժարվում էին շարունակել կռիվը բողոքելով, որ չգիտեն տեղանքը կամ կռվի ոճը և, փաստորեն, զոհվում են ադրբեջանցի զինվորների փոխարեն։ Նոյեմբերին մի քանի հարյուրը հետ ուղարկվեցին, իսկ Համզայի մի քանի մարտիկ կռվելու զանգվածային մերժում կազմակերպելու համար ձերբակալվեցին Սիրիա վերադառնալիս: Ադրբեջանում սիրիացի վարձկաններ չկան 2020 թվականից։


Հարց. Մենք գիտենք, որ դուք հաճախ սպառնալիքներ եք ստանում իսլամիստ և թուրք արմատականներից: Ադրբեջանցիների կողմից սպառնալիքներ եղե՞լ են:


Պատասխան. Ստանում եմ, բայց նրանք կարծես նախընտրում են անձնական հարձակումներն ու ոտնձգությունները, քան ֆիզիկական վնաս հասցնելու բացահայտ սպառնալիքները, որոնք ես հաճախ եմ ստանում թուրք ազգայնականներից:


Հարց. Հավատո՞ւմ եք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստացվի ոչ միայն թղթի վրա, այլ նաև տեղում:


Պատասխան. Ոչ։ Ադրբեջանի պահանջները անհավանական են դարձնում խաղաղությունը, իսկ Ադրբեջանի պահանջների հանդեպ ցանկացած կապիտուլյացիա ուղղակի կբերի Ադրբեջանի նոր պահանջների, և դա դուրս է Արցախի սահմաններից։ Ադրբեջանը գտնվում է Սյունիքում և հստակ հայտարարել է Սյունիքի ավելի շատ տարածքներ գրավելու իր ծրագրերի մասին։


Հարց. Արցախի համար հնարավո՞ր է Կոսովոյի սցենարը։


Պատասխան. Ես կարծում եմ, որ դրա համար կպահանջվի մեծ միջազգային աջակցություն, որը չկա։


Հարց. Հիմա ձեր «սիրելի» Թուրքիայի մասին: Առաջիկա ընտրությունների վերաբերյալ կանխատեսումներ ունե՞ք։  Էրդողանի պարտության դեպքում արդյո՞ք կփոխվի Անկարայի քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ, թե՞ դրանք հայերի դատարկ հույսերն են։


Պատասխան. Չեմ կարծում, որ իրավիճակը նկատելիորեն կբարելավվի, եթե Քըլըչդարօղլուն դառնա Թուրքիայի նոր նախագահ։ Նա աջակցություն է հայտնել Ադրբեջանին 2020 թվականին պատերազմ սկսելուց հետո։ Նա դժգոհել է, որ Էրդողանից չափազանց երկար ժամանակ է պահանջել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ առարկելու համար: Նա հղում է արել Միսաքի Միլլիին, որը հաստատում է այն, որ նրա կարծիքով Օսմանյան կայսրության կողմից վերահսկվող նախկին տարածքները պետք է լինեն Թուրքիայինը։ Եվ ես կարծում եմ, որ Արևմուտքի անգործությունը ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ ավելի շատ է ոգևորում Ադրբեջանին, քան Թուրքիայի աջակցությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ ԱրաբկիրումՈվքեր են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից uպանված իրանցի գիտնականները Հռոմի պապ Լեո XIV-ը դիմել է Իրանին և Իսրայելին Իսրայելը կրկին հարվածել է Թավրիզին Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևՆախնական տվյալով, Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան Հունիսի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին գազ չի լինելու Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ինԻրանը հայտնում է 78 զոհի մասինՏնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ
Ամենադիտված