Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հնարավորի սահմանները. ինչու Փաշինյանի խոսքերը դեռ չեն նշանակում Երևանի և Բաքվի հաշտեցում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Forbes.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է 1991 թվականի սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության, այսինքն Լեռնային Ղարաբաղի հետ միասին, ճանաչման հնարավորության մասին։ ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ չնայած այդ հայտարարության կարևորությանը, այն չի հանգեցնի հակամարտության ավարտին։


Փաշինյանի «ապրիլյան թեզիսները» չէին կարող չհայտնվել լրատվականների գլխագրերում: Դրա համար կան մի քանի պատճառներ:


Նախ Լեռնային Ղարաբաղը դարձել է հետխորհրդային Հայաստանի հիմնասյուներից մեկը։ Հայերի համար գլխավոր խնդիրը եղել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակը։ Այն շատ առումներով է «արթնացրել» Հայաստանին, այդ պահանջը դարձրել է հայկական քաղաքականության ֆիրմային ոճը։ Եվ այդ համատեքստում Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչումը 1991 թվականի սահմաններում հեղափոխական քայլ է թվում։


Երկրորդ հերթին դա նշանակում է Անդրկովկասում երկարատև հակամարտության ավարտը և կարող է արմատապես փոխել ողջ տարածաշրջանային աշխարհաքաղաքական կառուցվածքը, եթե, իհարկե, տեղի ունենա։ Այսօր Վաշինգտոնն ու Բրյուսելը, մի կողմից, և Մոսկվան, մյուս կողմից, ծանր պայքար են մղում գլխավոր խաղաղարարի իրավունքի համար։ Բոլորն էլ խոսում հակամարտությունը որքան հնարավոր է շուտ դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Այնուամենայնիվ, Արևմուտքը խաղաղության համաձայնագրի ստորագրումը համարում է հակամարտությունից դուրս գալու գործընթացի սկիզբ, իսկ Ռուսաստանը որպես վերջնական քայլ, երբ Բաքուն և Երևանը կորոշեն պետական ​​սահմանները և Ղարաբաղի կարգավիճակը։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն նախընտրում են չտեսնել ռուս խաղաղապահներ ղարաբաղյան հողում, ինչպես նաև բուն Հայաստանում, խաղաղության հաստատումը կակտիվացնի այդ բոլոր գործընթացները։


Երրորդ հերթին Ղարաբաղը դարձել է քաղաքական գործչի՝ Փաշինյանի առանցքային սյուժետներից մեկը։ Որպես ընդդիմադիր լրագրող, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից, նա մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն արտահայտվել է Ղարաբաղի հարցում փոխզիջումների օգտին։ Սակայն դառնալով վարչապետ նա կտրուկ փոխել էր իր հռետորաբանությունը։ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը Փաշինյանին երկար կհիշեցնեն և՛ ընկերները, և՛ թշնամիները: Բայց 2020 թվականին նրա արմատական ​​հայրենասիրական նեոֆիտիզմը բախվեց ադրբեջանական բանակի հաջող հարձակմանը, տարածքային կորուստներին, ռազմական պարտությանը և արդյունքում զիջումների անհրաժեշտությանը։


Արդյո՞ք հնարավոր է խոսել խաղաղության մոտալուտ սկիզբի և Անդրկովկասը կայուն տարածաշրջանի վերածվելու մասին։


Կարևոր է հեռանալ մակերեսային զգացմունքային տպավորություններից։ Սկսենք նրանից, որ սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը խոսում է 1991 թվականի սահմանների ճանաչման մասին։ Այդ մասին նա մի քանի անգամ խոսել է անցած տարվա ընթացքում ընդգծելով, որ Երևանը չունի արտաքին դաշնակիցներ, որոնք կաջակցեն Ղարաբաղի անկախությանը, և չկան ռևանշի ռազմական հնարավորություններ։ Այնպես որ, պետք է փոխզիջում գտնել:


Սակայն ղարաբաղյան հիմնախնդիրն չի զարգացել ուղիղ գծով։ 1990 թվականին ընդունելով Անկախության հռչակագիրը «երրորդ հանրապետության» հիմնադիր հայրերը ամրագրել են, որ նոր պետությունը ստեղծվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի «վերամիավորման» հիման վրա։ Այնուամենայնիվ, նրանք շուտով բախվեցին միջազգային ճանաչման անհրաժեշտությանը և «իջեցրին պահանջների նշաձողը», դե ֆակտո հրաժարվելով և՛ «միացումից» և՛ ինքնահռչակ ԼՂՀ-ի ճանաչումից։ Քանի դեռ հայկական ուժերը վերահսկում էին նախկին ինքնավարության մեծ մասը գումարած Ադրբեջանի յոթ հարակից շրջանները՝ այսպես կոչված, «անվտանգության գոտին», ընդունված չէր փոխզիջումների մասին հրապարակավ խոսել։

Բայց քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, իսկ ռազմական աղետալի պարտությունը լավագույն ֆոնը չէ վերջնագրեր ներկայացնելու համար։
Բայց ինչո՞ւ, այդ դեպքում, խորհրդարանում իր թեզերի ներկայացումից երկու օր անց նույն Փաշինյանը հայտարարեց «ադրբեջանական սադրանքների» վտանգի և Բաքվի սրացման ցանկության մասին։ Վարչապետը դժվար ընտրության առաջ է, քանի որ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տվյալներով աճում է այն հայերի թիվը, ովքեր անընդունելի են համարում Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի կազմում լինելը: Նաև Փաշինյանի «ապրիլյան թեզերը» բուռն հակահարված են առաջացրել ինքնահռչակ հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Վարչապետը չի կարող անտեսել հասարակական կարծիքի գործոնը: 


Այնուամենայնիվ, բանը միայն դրանում չէ: Հայաստանի վարչապետը չի կարող հաշվի չառնել ադրբեջանական հռետորաբանությունը: Իսկ պաշտոնական Բաքվի ներկայացուցիչները Փաշինյանի ելույթներն ավելի շուտ ընկալում են որպես թուլության դրսևորում։ Ինչ էլ որ լինի, Փաշինյանը հիանալի հասկանում է, որ Բաքվի հետ հարաբերությունների հարցը ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև սահմանազատման հարցն է։ Եվ նա անգամ չի ակնարկում, այլ բացահայտ խոսում է իր երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի մասին։


Բայց իրականում Ղարաբաղի հարցը միայն Անդրկովկասի երկու հարևան պետությունների բախման խնդիրը չէ։ Եվ ոչ ինքնորոշման կամ օկուպացված հողերի ապաօկուպացիայի խնդիր։ Դա ոչ պակաս կարևոր դեպքն է ռեսուրսների և ռազմավարական պլանավորման տեսակետից: Հետխորհրդային տարածքում քաղաքական գործիչների համար ռեալիզմը դարձել է ավելին, քան միջազգային հարաբերությունների տեսությունը, ավելի շուտ այն վերածվել է մի տեսակ աշխարհիկ կրոնի։ Բայց հավատալով այդ դավանանքին պետք է նկատի ունենալ, որ ռեալիզմը ոչ միայն և նույնիսկ ոչ այնքան ուժի ու զորության, որքան այդ ամենի արդյունավետ օգտագործման մասին է։ Հակառակ դեպքում մեծ է «մահապատիժ չի կարելի ներել» իրավիճակում հայտնվելու վտանգը, իսկ ավելի կոնկրետ «դիմադրել չի կարելի հանձնվել» իրավիճակում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ ԱրաբկիրումՈվքեր են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից uպանված իրանցի գիտնականները Հռոմի պապ Լեո XIV-ը դիմել է Իրանին և Իսրայելին Իսրայելը կրկին հարվածել է Թավրիզին Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևՆախնական տվյալով, Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան Հունիսի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին գազ չի լինելու Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ինԻրանը հայտնում է 78 զոհի մասինՏնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ
Ամենադիտված