Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ–ադրբեջանական հարաբերությունները Իրանի ու Իսրայելի պայքարի լույսի ներքո

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru–ն  գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Նրա խոսքով, հակամարտող կողմերը պետք է հիմք ընդունեն նախկին ԽՍՀՄ հայկական և ադրբեջանական հանրապետությունների քարտեզները, և Ղարաբաղը չի եղել Հայկական ԽՍՀ-ի կազմում։ Այդ թեման մեկնաբանել է «Ռուսաստանը Եվրոպա չէ» Telegram ալիքը։
Ադրբեջանը վերջնագրի տեսքով պահանջում է Հայաստանից կնքել խաղաղության պայմանագիր՝ հիմնված Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու վրա։ Սակայն վտանգ կա, որ համաձայնագրի ստորագրումից հետո Բաքուն անմիջապես քայլեր կձեռնարկի հայկական Լեռնային Ղարաբաղի տարածքն ամբողջությամբ կլանելու և նրա բնակչության էթնիկ զտումների ուղղությամբ։ Եվ այդ քայլերը նա կհիմնավորի նրանով, որ դա իր ներքին գործն է, քանի որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Հայաստանի ընդդիմությունը մտավախություն ունի, որ դրան կհաջորդի ագրեսիան Հայաստանի դեմ, և Արցախը հանձնելով Հայաստանի ներկայիս իշխանությունները քայլ առ քայլ կհանձնեն Հայաստանի Հանրապետության նոր տարածքները:


Ադրբեջանը նաև պահանջում է իրեն տրամադրել արտատարածքային, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»–ը Հայաստանի տարածքով իր անկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ ցամաքային հաղորդակցության համար։ Նախագահ Ալիևի խոսքով, այդ միջանցքը պետք է միավորի Ադրբեջանը Թուրքիայի հետ։
Սակայն հաշտության պայմանագրի կնքումից հետո հայ-ադրբեջանական դիմակայությունը չի ավարտվի ոչ միայն ներքաղաքական, այլ նաև արտաքին քաղաքական գործոնների պատճառով։ Իրանն ու Իսրայելն իրենց խաղն են խաղում Անդրկովկասում: Բաքվի առաջարկած ձևաչափով խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Իրանի աշխարհաքաղաքական շահերին, քանի որ եթե Ադրբեջանին տրամադրվի «Զանգեզուրի միջանցքը», ապա կա Սյունիքի մարզի  Ադրբեջանի կողմից ամբողջական բռնազավթման սպառնալիք և այնտեղ թուրքական ու ադրբեջանական զորքերի տեղաբաշխում:


Ադրբեջանը ակտիվորեն համագործակցում է Իսրայելի հետ։ Այդ համագործակցությունը ընթանում է ոչ միայն դիվանագիտական ​​ուղիներով, այլև ունի ամուր նյութական նախադրյալ: Իսրայելից 140 ձեռնարկություններ արդեն իսկ գործում են Ադրբեջանում, և գործարար կապերն ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ՝ սկսած գյուղատնտեսությունից և ջրային տնտեսությունից մինչև գիտություն, կրթություն և մշակույթ:


Իսրայելի ներսը ևս անհանգիստ է: Նեթանյահուի դեմ գործող ուժերը, այդ թվում հայտնի Մոսադը, որը երկար տարիներ չհայտարարված պատերազմ է մղում Իրանի դեմ, շահագրգռված են Իրանի հետ լարվածության հետագա սրմամբ։ Կարծես թե Նեթանյահուն կամ պետք է հրաժարվի վարչապետի պաշտոնից, կամ էլ ուժեղացնի ռազմական գործողությունները Իրանի դեմ: Աշխարհաքաղաքական առճակատման տրամաբանությունը Թեհրանին մղում է Հայաստանի հետ սերտ համագործակցության։
Թվում է, թե Թուրքիան ճնշում է գործադրում Երևանի վրա, քանի որ վախենում է իրանա-հայկական համագործակցության խորացումից։ Անկարան առավել արդյունավետ ազդեցության համար Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում Կարսում։ Միաժամանակ Իսրայելը բացելով Հայֆայում Հայոց ցեղասպանության հրապարակը ձգտում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ։ Բայց դա չի նշանակում, որ Երուսաղեմը որոշել է Հայաստանի հետ դաշինք կնքել, գլխավորը Իրանի հետ դաշինքը կանխելն է։ Իսրայելը դեռևս իր հիմնական խաղադրույքը կատարում է Բաքվի վրա։


Իրականում Ռուսաստանի ինչի՞ն է պետք իրանա-իսրայելական վեճը։ Իրականում պետք է. Անդրկովկասում Իրանի դիրքերի կտրուկ վատթարացումը սպառնում է Ռուսաստանի դիրքերի կորստով։ Դրանք ամրապնդելու համար Ռուսաստանը պետք է ապավինի Իրանի հետ դաշինքին և Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վերականգնմանը։ Միայն Ռուսաստանի հետ ուղիղ բախման վտանգը կարող է Ադրբեջանին հետ պահել Իրանի նկատմամբ հապճեպ գործողություններից։ Հակառակ դեպքում մենք կկորցնենք մեր ազդեցությունը տարածաշրջանում: Ի դեպ, հայ-ադրբեջանական բանակցություններն ընթանում են վիրտուալ առանց Ռուսաստանի կարծիքը հաշվի առնելու, ինչը նույնպես ցույց է տալիս ռուսական ազդեցության մակարդակի անկումը տարածաշրջանում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ ԱրաբկիրումՈվքեր են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից uպանված իրանցի գիտնականները Հռոմի պապ Լեո XIV-ը դիմել է Իրանին և Իսրայելին Իսրայելը կրկին հարվածել է Թավրիզին Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևՆախնական տվյալով, Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան Հունիսի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին գազ չի լինելու Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ինԻրանը հայտնում է 78 զոհի մասինՏնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ
Ամենադիտված