Նավթի համաշխարհային գինը կայուն է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Նավթի համաշխարհային գինը երեքշաբթի առավոտյան կայուն է՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) տոկոսադրույքի մասին որոշմանը սպասելիս, որը կհայտարարվի չորեքշաբթի, վկայում են աճուրդների տվյալները։
Brent մակնիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը մնում է անփոփոխ՝ մեկ բարելը 79,31 դոլար, WTI-ի հունիսյան ֆյուչերսներինը բարձրանում է 0,04 տոկոսով՝ 75,7 դոլար։