Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արևմուտքը երեք սցենար ունի»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն տևական ժամանակ է՝ թշնամին չի դադարում խախտել հրադադարը Գեղարքունիքի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր ու վիրավորներ է ունենում։ Երեկ Արցախի ՊՆ-ն ևս հայտարարեց հրադադարի խախտման մասին։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերն առարկայական խնդիր են լուծում։

«Նրանք ուզում են ունենալ առավելագույն ռազմավարական բարձունքներ, մեր առաջնագծի մարտական հենակետերը վերցնել, ինչպես եղավ 2022 թ. սեպտեմբեր 13-14-ին, որի ընթացքում մենք մի քանի տասնյակ մարտական հենակետ, տասը ռազմավարական բարձունք կորցրինք։ Իսկ Սոթքի հետ կապված հստակ խնդիր ունեն։ Խնդիրը Սոթքի հանքավայրն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ վերցնելն ու շահագործելն է, որովհետև այդ հանքավայրն ամբողջությամբ վաճառված է բրիտանական ընկերության։ Սոթքի օպերացիան, սակայն, չստացվեց։

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմն առաջին անգամ առավել օպերատիվ գործեց։ Նախ՝ հետախուզությունը լավ աշխատեց՝ իրազեկ լինելով, որ հակառակորդն ինչ-որ մարտական խնդիր է փորձում լուծել։ Հրաշալի աշխատեց նաև հրետանին՝ դիպուկ կրակոցներով շարքից հանելով մի քանի հենակետեր, ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկ։ ԱԹՍ-ները ևս լավ աշխատեցին։ Ես չեմ բացառում, որ տեղում է որոշում կայացվել, ինչն օրինական է. եթե հակառակորդը հարձակվում է, պետք է ոչ թե սպասել, թույլտվություն հարցնել, ինչ-որ մեկի քմահաճույքով ու որոշմամբ հասկանալ՝ պատասխանել, թե ոչ, այլ պետք է պատասխանել»,-ասաց ռազմական փորձագետը։

Նրա խոսքով, բանակցություններում ռազմական ձեռքբերումները լծակ են, որտեղ ցանկացած կողմ իր՝ նաև այդ խաղաքարտերն է փորձում առավելագույնս օգտագործել։ «Սահմաններում ամբողջովին վերահսկողություն սահմանող, իրավիճակին տիրապետող կողմը, իհարկե, բանակցությունների ժամանակ շատ ավելի շահեկան դիրքերում է, քան պարտվող կողմը, որը հաղթողի կամքն է փորձում կատարել։ Սոթքում հայկական կողմի օպերատիվ գործելու հաջորդ օրը Փաշինյանը գնաց բանակցությունների, բայց իր ու իր տերերի համար դա որևիցե նշանակություն չունի, քանի որ կա ծրագիր, որտեղ իրենք պետք է հանձնեն Արցախը, Հայաստանի շատ տարածքներ։ Այս տեսանկյունից օրեր առաջ ոչ թե դիվանագիտական բառամթերքով, այլ բաց տեքստով խոսեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա, իհարկե, ոչ բառացի, բայց, մեծ հաշվով, ասաց, որ գիտեն, թե ինչ է ԱՄՆ-ն այստեղ ուզում, գիտեն նաև, որ Փաշինյանն այդ պրոյեկտի մեջ է, ու իրեն, լավագույն դեպքում, ընտրություն է սպասվում. առաջինը Եգիպտոսի նախագահ Մուբարաքի ճակատագիրն է։ Զգուշացվեց, որ եթե որոշի սխալ ընթացքից հետ կանգնել, ապա այստեղ Արևմուտքն իշխանափոխության սցենար է իրականացնելու, որովհետև Արևմուտքը, այնուամենայնիվ, հետ չի կանգնելու իր ծրագրերից, որի մի մասն արդեն իրականացրել է։ Այս իմաստով, ըստ էության, ասվեց, որ եթե իշխանափոխության ժամանակ ԱՄՆ-ն իրեն փորձի ուժով ու փողոցով հեռացնել, կարող են կրկնել Ղազախստանի օրինակը, երբ ՀԱՊԿ-ն օգնության հասավ Ղազախստանին»,-ասաց նա։

Մինչդեռ, նրա խոսքով, իշխանությունները շարունակում են հստակ խնդիր կատարել, որը դրված է իրենց վերադասի կողմից։ «Խնդիրն առաջին հերթին ժամ առաջ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր ստորագրելն է, որով ՌԴ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումն ավելի շուտ պետք է լքի Արցախը, քան նախատեսված է 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Երկրորդ նպատակը հայ-թուրքական հարաբերությունների ժամ առաջ կարգավորումն է, դիվանագիտական հարաբերությունների ստեղծումը, որից հետո ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի ներկայության հարց կբարձրանա, ինչից հետո էլ՝ ռազմաբազայի դուրս բերում Հայաստանից։ Հավաքական Արևմուտքի ու իր ռազմաքաղաքական դաշնակից հանդիսացող ՆԱՏՕ-ի ծրագրերն այս տարածաշրջանում հետևյալ տրամաբանությունն ունեն. առնվազն 3 սցենար կա, որոնցից առաջինով՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ունենալ բացարձակ իշխանություն, որտեղ այդ երկրների զինված ուժերը համատեղ պետք է պատերազմեն ՌԴ-ի դեմ։

Երկրորդ սցենարով «Զանգեզուրի միջանցքն» է բացվում. երբ ռուսական զինական ներկայությունը դուրս է գալիս այստեղից, թուրքական աշխարհները միանում են իրար, ինչին Ռուսաստանն ընդդիմանում է, ու տարածաշրջանում պայթյուն է տեղի ունենում՝ ռազմական բախումների տեսքով։ Երրորդ սցենարով Հայաստանի օրվա իշխանությունները ԱՄՆ-ի հովանավորությամբ որոշում են, որ ամբողջությամբ պետք է ենթարկվենք Թուրքիայի և Ադրբեջանի կամքին: Արևմուտքի այս երեք սցենարներում մեր երկրի ու ժողովրդի շահերի և պետականությանը հակոտնյա ծրագրեր կան։ Իսկ եթե այժմ քննարկվելիք պայմանագիրը ստորագրվի, Ադրբեջանի ԶՈւ-երը մի քանի օրում Հայաստանը գրավելու են։ Այդ պայմանագիրը մի նոր մեծ պատերազմի ու մեր ամենամեծ կորուստների սկիզբն է դառնալու»,-եզրափակեց նա։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևիի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել է
Ամենադիտված