Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 20 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Օդերևույթաբանի համաշխարհային օր,  Արևելյան Թիմոր՝ Անկախության օր Ինդոնեզիայից, Կուբա՝ Անկախության օր Միացյալ Նահանգներից, Սաուդյան Արաբիա՝ Անկախության օր Միացյալ Թագավորությունից, Ինդոնեզիա՝ Ազգային վերածննդի օր, Կամբոջա՝ Զոհերի հիշատակի օր, Կամերուն՝ Ինքնիշխան պետականության ստեղծման օր, Ուկրինա՝ Բանկային աշխատողի օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1562 – Սեբաստիայում գումարված ժողովը ամենայն հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացու գլխավորությամբ երկու դիմում է ուղարկում Հռոմի պապ Պիոս Դ-ին:
1851 –ծնվել է արևմտահայ բանաստեղծ Պետրոս Դուրյանը։
1918-հայ–թուրքական պատերազմի ժամանակ թուրքերը գրավել են Ջաջուռը, Աղբուլաղը, Ղալթախչին, Վորոնցովկան։ Երկօրյա մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում, ապա շարժվել դեպի Դիլիջան։
1919-Նախիջևան է մտել հայկական բանակի առաջին վաշտը։
– վախճանվել է դերասանուհի Ազնիվ Հրաչյանը։
1920 –ծնվել է դերասանուհի Նվարդ Աբալյանը։

1931 –ծնվել է քանդակագործ Սարգիս Յուխանյանը։
1946– ծնվել է ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը՝ Շերլին Սարգիսյանը:
1950– ծնվել է անվանի հրաձգուհի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանը:
1954 –վախճանվել է նկարիչ, քանդակագործ Ստեփան Թարյանը։
1981 –վախճանվել է արձակագիր Սուրեն Այվազյանը։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆիլիպինների հետ։
1997- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել էկվադորի հետ։
1990 - ՀԽՍՀ-ում առաջին անգամ անց են կացվել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի բազմակուսակցական ընտրություններ, որտեղ Կոմկուսը պարտվել է Հայոց Համազգային Շարժմանը։
2002-Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը ցուցադրվել է Կաննում։
2010-Աշոտ Գիզիրյանը նշանակվել է Շիրակի մարզպետ;
2019- առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով շրջափակվել են հանրապետության բոլոր դատարանների մուտքերը մի քանի ժամով։
2020- Չեխիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


526- Անտիոքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից զոհվել է մոտ 250 000 մարդ։
1498–պորտուգալացի ծովագնաց  Վասկո դա Գաման եվրոպացիներից առաջինը հասել է Հնդկաստան շրջանցելով Աֆրիկան։
1506 –վախճանվել է իսպանացի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը։
1570- քարտեզագիր Աբրահամ Օրտելիուսը հրապարակում է առաջին «Theatrum Orbis Terrarum» քարտեզների ատլասը։
1742 —ռուս շտուրման Սեմյոն Չելյուսկինը շնասայլակներով հասել է Եվրասիայի ամենահյուսիսային կետին, որը ի պատիվ նրա անվանվել է Չելյուսկինի հրվանդան։ 1756 —եվրոպական պատերազմական թատերաբեմում տեղի է ունեցել Յոթամյա պատերազմի առաջին ծովային ճակատամարտը։
1799– ծնվել է ֆրանսիացի մեծագույն գրող և թատերագիր Օնորե դը Բալզակը:
1801 —սկսվել է «Նարնջային պատերազմ» անվանումը ստացած երեքշաբաթյա հակամարտությունը Իսպանիայի և Պորտուգալիայի միջև։
 1804 –ծնվել է ռուս երգահան Միխայիլ Գլինկան։
1882– Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան ստեղծել են «Եռյակ միությունը»:
1895 —Նյու-Յորքում տեղի է ունեցել ֆիլմի առաջին վճարովի դիտում (հանդիսատեսի համար ցուցադրվել է չորս րոպե տևած  բռնցքամարտի տեսագրություն)։
1896 –վախճանվել է գերմանացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր Կլարա Շումանը։

1900 —Ֆրանսիայում տեղի է ունեցել 2-րդ օլիմպիական խաղերի բացման արարողությունը։
1901 – ծնվել է հոլանդացի շախմատիստ, մաթեմատիկոս Մաքս Էյվեն։
1902– Կուբան հայտարարվել է հանրապետություն։
1908– ծնվել է ամերիկացի դերասան Ջեյմս Ստյուարտը:
1927-Մեծ Բրիտանիան ճանաչել է Սաուդյան Արաբիայի անկախությունը։
1940 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  բանտարկյալների առաջին խումբը տեղավորվել է Աուշվիցի նորաբաց համակենտրոնացման ճամբարում։
1941 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  գերմանացիները սկսել են Կրետե կղզու գրավման օպերացիան։
1943 — ծնվել է իտալացի էստրադային երգիչ Ալ Բանոն;
1967 — BBC-ն արգելել է եթեր հեռարձակել Բիթլզի  «A Day in the Life» երգը այն պատճառով, որ երգի բառերում առկա են ակնարկներ նարկոտիկներ օգտագործելու վերաբերյալ։
1989 – ռուս օդաչու Ալեքսանդր Զուեևը գողացել է «ՄԻԳ-29» ռուսական կործանիչը և հանձնել Թուրքիային, որով իսկ քաղաքական ապաստան է գտել ԱՄՆ-ում:
2002 - Պորտուգալիան ճանաչել է Արևելյան Թիմորի անկախությունը։
2003-Սուրբ աթոռը հրատարակել է ժամանակակից լատիներենի բառարանը, որի մեջ ներառված են եղել այնպիսի ժամանակակից բառեր ինչպիսիք են տեսահեռախոս, Ինտերպոլ, բեսցելլեր և այլն, որոնց մասին հին հռոմեացիները գաղափար չեն ունեցել։
2019 —Պյոտոր Պրոշենկոյի փոխարեն Ուկրաինայի նախագահ է դարձել Վլադիմիր Զելենսկին։ 
2022 —Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության ժամանակ ավարտվել են մարտերը Մարիուպոլի համար, այն ամբողջովին հայտնվել է ռուսների վերահսկողության տակ: 


Կ. Խաչիկյան

 

Հայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու
Ամենադիտված