Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի խոսքի հիմքում այն է, որ իրենք օգտագործելու են այն քարտեզները, որոնք այդ պահին իրենց համար նպատակահարմար են. Տիգրան Աբրահամյան․ ​​«Իրավունք»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ` որքան այս իշխանությունը խոսում է, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է բանակցեն, դրան հետեւում են ադրբեջանական նոր այլանդակություններ` մի դեպքում տարածքային առաջխաղացման, մյուս դեպքում՝ Հայաստանն Արցախին կապող միջանցքի հատվածում ադրբեջանական անցակետի տեղակայման ձեւով:

— Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել բարի ցանկությունների ու բարի նպատակների մասին, իսկ Ադրբեջանը տեղում գործում է բավականին համակարգված: Հաջորդ փուլում ակնհայտորեն երեւում է, որ Ադրբեջանը ծրագրում է Արցախի տարածքում, այսպես կոչված, «հակաահաբեկչական օպերացիաներ» իրականացնել: Ադրբեջանը հետեւողականորեն փորձում է Արցախի պաշտպանության բանակը, Արցախի ռազմականացված կառույցները, որոնք ինքնապաշտպանական գործառույթ են իրականացնում, ներկայացնել որպես ահաբեկչական կառույցներ, ապօրինի ռազմական ստորաբաժանումներ եւ այլն: Դրանով փորձում է լեգիտիմ հիմք նախապատրաստել Արցախի նկատմամբ նոր ագրեսիայի համար: Եվ մինչ Ադրբեջանը դրա համար փորձում է հիմք ձեւավորել, Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործության պայմաններում ձեւավորում են այդ հիմքը, ինչն էլ նոր ագրեսիայի է հանգեցնելու:

— Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ 1975 թվականի Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա, այսինքն՝ այդ քարտեզներով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը: Ըստ նրա` սա է ենթադրում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը` Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ալմա-Աթայում հղումը վերաբերում է 1991 թվականի իրավիճակին, իսկ ռուսական գլխավոր շտաբի քարտեզները 1977-78 թվականներինն են: Բայց այս երկու-երեք տարում քննարկվել են տարբեր քարտեզներ, տարբեր պաշտոնյաներ դրա մասին խոսել են, դրանք վերաբերում են 36 թվականի քարտեզներին, 20-ականներին, բայց դրա համատեքստում մեկ կարեւոր բան պետք է հիշել՝ Ալիեւի խոսքի հիմքում այն է, որ իրենք, ըստ ժամանակագրության, օգտագործելու են այն քարտեզները, որոնք այդ պահին իրենց համար նպատակահարմար են: Սա նշանակում է, որ ցանկացած պահի Ադրբեջանը, եթե լինի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, իրականացնելու է սեփական պատկերացումներով, իսկ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների զիջողական վարքագիծը, ակնհայտ է, որ Հայաստանն այս պարագայում շարունակելու է զիջել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևիի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել է
Ամենադիտված