Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործողությունների ռազմավարության ու մեթոդաբանության փոփոխությունների կարիք կա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, ինչ օրերս Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց լրատվամիջոցների հետ զրույցում, իհարկե, նորություն չէր։ Նա հասցրել է բազմիցս խոսել այդ մասին՝ հիշատակելով Ալմա Աթայի հռչակագիրը, նշելով, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ որոշ դեպքերում մանիպուլացնելով Մադրիդյան սկզբունքները, թե իբր դրանով Արցախն արդեն իսկ ճանաչված է եղել որպես Ադրբեջանի մաս։ Հարցն այն է միայն, որ եթե նախկինում ամեն ինչ ասվում էր անուղղակի, բայց ընկալելի ձևով, ինչի մասին գոնե լրատվամիջոցները բազմիցս գրել են՝ նշելով, որ նա ձեռքերը լվանում է Արցախից, այս անգամ Փաշինյանն ուղղակի ավելի բաց ու «հանրամատչելի» հայտարարեց այդ մասին։ Եվ պատահական չէ, որ նա հստակ թվերով արձանագրում էր, թե քանի քառակուսի կմ է Ադրբեջանի տարածքը։ Ավելին, Արցախի հետ մեկտեղ նշվեց նաև անկլավները հանձնելու մասին։

Կրկնում ենք՝ սա շատերի համար նորություն չէր: Սակայն առավել հետաքրքիրն այն է, որ, ի հակադրություն նրա խոսքերի, դժգոհության ու զայրույթի ալիքը հիմնավոր տեղավորվեց միայն լրատվամիջոցների, սոցցանցային գրառումների և հայտարարությունների դաշտում։ Զուգահեռ տարբեր անհատների և ուժերի կողմից միմյանց ուղղված մեղադրանքներ հնչեցին, թե բավարար քայլեր չեն իրագործվել իշխանափոխության հասնելու ճանապարհին։ Այնինչ, միմյանց մեղադրելն այս պահին որևէ հարց չի լուծում։ Պետք է հասկանալ, որ որոշակի քայլ կատարածները գոնե փորձ արել են՝ առկա հնարավորությունների և հասարակական ընդվզման ծավալներին համապատասխան, դեռ մի բան էլ ավելի: Թե ինչու չի ստացվել, այլ խոսակցության առարկա է. դրա մասին մեկ անգամ չէ, որ անդրադարձ եղել է: Հիմա վիճակն այնպիսին է, որ նույն այդ ոչ հեռավոր անցյալի համար ոչ թե մեղավորներ փնտրել է պետք, այլ մանրամասն հասկանալ պատճառներն ու հաշվի առնել դրանք:

Մյուս կողմից՝ հատկանշական է, որ իրական ընդդիմության՝ լինի դա խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերի դեմքով, նրանց ներկայացուցիչների հայտարարություններում «կարմիր թելի» պես անցնում է այն միտքը, որ այս իրավիճակում ուղղակի անհրաժեշտ է ազգային համախմբում։ Ընդ որում, բոլոր այս ուժերը համախմբման անհրաժեշտությունը պայմանավորում են Փաշինյանի իշխանությունից ազատվելու, իրադարձությունների ընթացքը փոխելու և իրավիճակը հեղաշրջելու հետ։ Եվ, կարծես, ոչ մեկն այս հարցում տարակույս չունի, բայց խնդիրն այն է, որ հայտարարություններից այն կողմ՝ գործնական հարթության վրա, գոնե այս պահին այդ համախմբումը տեսանելի չէ։ Իսկ դրա համար պետք է քայլ արվի, ու կարևոր չէ՝ ում կողմից։ Ու պետք է, որ այդ քայլը կատարեն ոչ թե այն ուժերը, որոնք չեն կարողանում անգամ 10 հոգի փողոց դուրս բերել, այլ այն քաղաքական միավորներն ու գործիչները, որոնք կշիռ ունեն և իսկապես պատրաստ են համախմբվել՝ մի կողմ դնելով մանր-մունր հարցերի շուրջ տարաձայնությունները, նախկինի արհեստական «ստվերը», թող պաթետիկ չթվա՝ հանուն Հայրենիքի։ Բացի դրանից, նպատակներին հասնելու ճանապարհին գործողությունների ռազմավարության ու մեթոդաբանության փոփոխությունների կարիք է զգացվում։

Պատերազմից հետո ընդդիմության հանրահավաքների ժամանակ հիմնական շեշտադրումն այն էր, որ իրենք իշխանության կռիվ չեն տալիս, առաջնայինը երկրի համար պատուհաս դարձած իշխանություններին հեռացնելն է, որից հետո միայն կորոշեն, թե ինչ քայլեր են անհրաժեշտ։ Մյուս կողմից՝ չէր հայտարարվում այն առաջնորդի անունը, որը ստանձնելու էր պատասխանատվությունը իշխանափոխությունից հետո: Կրկնում ենք՝ այն ժամանակ դա գուցե արդարացված էր: Սակայն նաև պարզ է, որ առանց իշխանությունը վերցնելու ոչ ոք չի կարող փոխել ստեղծված իրադրությունը։ Ու այդ մասին պետք է պարզ, անկեղծ հայտարարել: Այսինքն, պետք է հստակ դրվի այսօրվա իշխող ուժին իշխանազրկելու և իշխանության գալու նպատակադրումը՝ ներկայացնելով, թե այդ դեպքում ինչ խնդիրներ են լուծվելու և ինչ փոփոխություններ են տեղի ունենալու։

Ու դա պետք է անել միասնական քաղաքական ձևաչափով, քանի որ առանձին անհատներն ու ուժերը չեն կարող վճռորոշ դերակատարություն ունենալ այս հարցում։ Բացի դրանից, եթե նախկինում, չնայած որոշակի փորձերին, իրական ընդդիմադիր և ազգային ուժերի կողմից ամբողջական համախմբում տեղի չի ունեցել մեկ միասնական թեկնածուի հարցում, ապա հիմա ժամանակն է առաջադրել կոնկրետ միասնական թեկնածուի։ Ընդ որում, պարտադիր չէ, որ այդ թեկնածուն ներկա պայմաններում լինի քաղաքականության մեջ ակտիվ դերակատարություն ունեցող անձնավորություն։ Կարևորը, որ տվյալ անձնավորությունը համապատասխան փորձ և որակներ ունենա: Հասկանում ենք՝ բարդ է լինելու փաշինյանական ավերակների վրա «թագավորելը», բայց անհնար ոչինչ չկա: Կշեռքի նժարին չափազանց ծանր արժեքներ են դրված...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևիի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն
Ամենադիտված