Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արտաքին պարադիգման փոխելու համար ներքաղաքական փոփոխություններ են հարկավոր». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մոսկվայում նախօրեին կայացած հերթական եռակողմ հանդիպումը դիտարկելով բանակցային ակտիվ փուլի՝ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններում մեկը մյուսի հետևից կազմակերպվող հանդիպումների համատեքստում՝ «Փաստի» հետ զրույցում միջազգայնագետ, պատմաբան ու էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը նշել է. «Հայաստանի այսօրվա քաղաքական ռեժիմի պարագլխի կողմից երկրի հանձնման, երկրի շահերի վաճառքի գործընթացն իրենց իսկ նախանշած փուլում է։ Այն փաստը, որ իրենք, այնուամենայնիվ, ի վիճակի չեն վերջնական ստորագրել, այսպես կոչված, խաղաղության փաստաթուղթը, պայմանավորված չէ ստորագրելու ցանկության բացակայությամբ։ Պատճառն այն է, որ հայկական կողմը պատրաստ է ամեն ինչ զիջել, իսկ ադրբեջանական կողմն ամեն անգամ իր պահանջներն էլ ավելի է մեծացնում։ Այսինքն, Ադրբեջանին արդեն բավարար չէ միայն Արցախը, Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանն իրեն հանձնի Տավուշի և Արարատի 8 գյուղ, որին, փաստացի, հայկական կողմը համաձայն է։ Ադրբեջանին, սակայն, դա էլ չի բավարարում ու նաև «միջանցք» է պահանջում։ Ինչպես երևում է, Ադրբեջանը նաև չի պատրաստվում հետ քաշել իր զորքերը հայկական այն տարածքներից, որոնց նկատմամբ այս պահին ռազմական վերահսկողություն է հաստատել»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ կան նաև այլ պահանջներ, որոնք այս պահին չեն բարձրաձայնում։

«Ամեն դեպքում պարզ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել Արցախով, հայկական 8 գյուղով և նույնիսկ «Զանգեզուրի միջանցքով»։ Մասնավորապես՝ մի քանի անգամ արդեն բարձրաձայնել են ադրբեջանցիների «վերադարձի» պահանջի մասին։ Մեծ հաշվով, գոնե հայկական շահի տեսանկյունից չեմ կարծում, թե Մոսկվայում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում որևիցե հանդիպում կարող է առաջընթաց գրանցել։ Դա չի կարող լինել, երբ կողմերից մեկն անընդհատ զիջում է, մյուսը նոր ձեռքբերումներ է ունենում։ Հայկական կողմի համար առաջընթաց չկա»,- շեշտեց Մանվելյանը։

Վերջինիս դիտարկմամբ, առհասարակ աշխարհաքաղաքական կենտրոնները երկու կարևորագույն սկզբունքով են առաջ շարժվում։ «Աշխարհաքաղաքական կենտրոններն առաջին հերթին իրենց շահերից ելնելով են գործում։ Բացի այդ, հաշվի են առնում, թե որն է թույլ կողմը, որը նաև պատրաստ է զիջել, հանձնվել։ Ու քանի որ տվյալ դեպքում այդ դերում Հայաստանի իշխանություններն են, ապա աշխարհաքաղաքական ներկա զարգացումներն ի վնաս Հայաստանի են ընթանում։ Սա ամենևին չի նշանակում, որ աշխարհաքաղաքական զարգացումները, այսպես թե այնպես, ի վնաս Հայաստանի էին լինելու, կամ իրենք հենց այդպես էին գծել։ Սա նշանակում է, որ հայկական կողմի, ոչ թե պետության, այլ գործող քաղաքական ռեժիմի մտավոր ու քաղաքական թուլությունը հանգեցնում է մի իրավիճակի, երբ աշխարհաքաղաքական այս փոփոխություններն ի վնաս Հայաստանի են զարգանում։ Եթե այս քաղաքական ռեժիմը փոխվի, նորմալ մարդիկ գան իշխանության, ապա կփոխվի նաև աշխարհաքաղաքական պարադիգման։ Այսինքն, մենք կարող ենք աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները, փոփոխություններն ամբողջությամբ հօգուտ մեզ շրջել, ինչը հնարավոր է»,- ընդգծեց նա։

Արմեն Մանվելյանի խոսքով, թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը մեր թշնամին չեն։ «Միևնույն ժամանակ, թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը ոչ էլ մեր բարեկամներն են։ Այստեղ իրենց շահերի համատեքստում է պայքար գնում։ Մեկն ուզում է Ռուսաստանին դուրս մղել, մյուսը՝ իր դիրքերն ամրապնդել տարածաշրջանում, ինչը նորմալ աշխարհաքաղաքական գործընթաց է, և միշտ էլ այդպես է եղել։ Խնդիրն այն է, թե ինչպես է իրեն պահում հայկական կողմը և ինչպես է կարողանում այս իրավիճակում իր դիրքորոշումը, իր աշխարհաքաղաքական շահերը հստակ կերպով նախանշել։ Պարզ է, որ աշխարհաքաղաքական կենտրոնները գործընթացի ինչ-որ փուլում անում են քայլեր, որոնք մեր շահերին չեն համապատասխանում, բայց սա ոչ թե աշխարհաքաղաքական կենտրոնների, այլ ավելի շատ պաշտոնական Երևանի մեղքն է»,- ընդգծեց նա։

Ադրբեջանի՝ 86,6 հազար քառակուսի կիլոմետրով տարածքային ամբողջականությունը ճանաչելու, այդ տարածքի մեջ Արցախն ու «անկլավները» ներառելու մասին հայտարարությունը, Մանվել յանի խոսքով, առաջին հերթին գործող քաղաքական ռեժիմի պարտվողականության մասին է վկայում։ «Բայցի այդ, վկայում է քաղաքական ռեժիմի բարոյական ամեն տեսակի նորմերի բացակայության մասին։ Իրենք իրենց մեջ չեն կրում հայկական մշակույթը, ինքնագիտակցությունը, հայկական կոդը։ Ընտրել են մի քաղաքական ուղի, որի նպատակը ամեն ինչ զիջելն է, հավանաբար, ինչ-որ ֆինանսական աջակցություն ստանալու համար՝ լինի անձնական, թե, իբրև, պետությանը տրված գումարների տեսքով։ Ըստ այդ նպատակի, սրա հաշվին կփորձեն պահել իշխանությունը՝ հայտարարելով, թե իբր ինչ-որ տնտեսական հաջողություններ են գրանցել։ Մինչդեռ այս քաղաքականությունն արդեն իսկ իր անդրադարձն է ունեցել. 2-3 տարի է՝ Հայաստանից ահռելի արտագաղթ կա, ինչի մասին նախընտրում են լռել»,- հավելեց Մանվելյանը։

Նրա խոսքով, բանակցությունների նման տրամաբանության ու ընթացքի դեպքում, մեծ հաշվով, դժվար չէ կանխատեսել, թե ինչ է սպասվում։ «Այդուհանդերձ, միշտ կա այն հույսը, որ ինչ-որ պահի արտաքին գծում իրավիճակը կփոխվի՝ պայմանավորված ներքին փոփոխություններով։ Պարզ է, որ գործող քաղաքական ռեժիմը հայկական շահերը սպասարկելու փոխարեն սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական շահերը։ Այս պայմաններում միակ բանը, որ կարելի է սպասել, հերթական կապիտուլյացիայի ստորագրումն է։ Ցանկացած փաստաթուղթ, որն այս ռեժիմը կստորագրի թուրքերի կամ ադրբեջանցիների հետ, լինելու է Հայաստանի կապիտուլյացիան՝ նաև քաղաքական, տնտեսական կապիտուլյացիան։ Ցանկացած շահի գոյաբանական կապիտուլյացիան է լինելու, ինչը հայոց հերթական ցեղասպանությանն է բերելու։ Հետևաբար, արտաքին պարադիգման փոխելու համար պետք է ներքին քաղաքական փոփոխությունների գնանք՝ առաջ բերելով գործող քաղաքական ռեժիմի փոփոխության հարցը»,- եզրափակեց Մանվելյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևիի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց
Ամենադիտված